«Կենդանիների տոհմային քարտերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի նոյեմբերի 15-ի N269-ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագիծ
-
16 - Կողմ
-
1 - Դեմ
Նախագծի ընդունումը նպատակ ունի ամրագրելու հանրապետությունում բուծվող տոհմային կենդանիներից, ինչպես նաև արտերկրից ներմուծվող բարձր մթերատու ցեղերի տոհմային կենդանիներից ստացվող սերնդի ծագումը և նպաստավոր պայմաններ ստեղծելու տոհմասելեկցիոն աշխատանքների համար։ Մշակված նոր տոհմային քարտերի ձևերը մոտարկվել են եվրոպական և ԵԱՏՄ անդամ երկրներում գործող տոհմային կենդանիների (տոհմանյութի) տոհմային քարտերին, ինչը թույլ կտա տոհմային ծագումը հավաստող փաստաթղթերով (տոհմային քարտեր) կենդանիներ վաճառել ոչ միայն հանրապետության տարածքում, այլ նաև արտերկրում։
-
Քննարկվել է
18.06.2024 - 07.07.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1958
Տպել