Gevorg QA
22.05.2024
Միանշանակ լավ որոշում է։ Համակարգում փաստաթղթերի ամբողջական փաթեթի առկայության և / կամ վավեր լինելու պարագայում բաժանորդն, ըստ իս, իրավասու է կատարել անհրաժեշտ փոփոխություններ
13 - Կողմ
8 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի №285-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի N285-Ն որոշմամբ սահմանված են հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրերի արխիվների պահպանման ստանդարտները, որով կարգավորվում են նաև շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման և դրանց պահպանման ընթացակարգերը։
Հանձնաժողով է դիմել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն՝ շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման ընթացակարգի պարզեցման, այն է` էլեկտրոնային եղանակով շարժական բջջային կապի օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով պայմանագրերի կնքման հնարավորությունը դիտարկելու առաջարկով, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրամշակել հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 8-ի N285-Ն որոշումը։
Նախագծով, ի թիվս շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման արդեն իսկ որոշմամբ նախատեսված տարբերակների, առաջարկվում է նախատեսել նաև օպերատորների կայքերի կամ հավելվածների միջոցով, էլեկտրոնային եղանակով, շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման հնարավորություն։
Միաժամանակ նախագծով սահմանվել են, օպերատորների կողմից նախքան նշված կայքի կամ հավելվածի գործարկումը՝ տվյալ կայքի կամ հավելվածի տեխնիկական նախագիծը (նկարագիրը), իսկ հետագայում նաև դրանում կատարվելիք փոփոխությունները Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցնելու ընթացակարգ, ինչպես նաև տեխնիկական նախագծի նվազագույն պահանջներ՝ օպերատորների կողմից բաժանորդի նույնականացման մասով։
Նախագիծը մշակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ քննարկելով այն ՀՀ ազգային անվտանգության ծառայության և հանրային շարժական կապի օպերատորների:
Նախագծի ընդունումը կնպաստի շարժական բջջային կապի բաժանորդագրության պայմանագրերի կնքման ընթացակարգերի արդիականացմանը՝ այն է` էլեկտրոնային եղանակով շարժական բջջային կապի օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով պայմանագրերի կնքման հնարավորության ստեղծմանը:
Քննարկվել է
20.05.2024 - 05.06.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 1475
Տպել22.05.2024
Միանշանակ լավ որոշում է։ Համակարգում փաստաթղթերի ամբողջական փաթեթի առկայության և / կամ վավեր լինելու պարագայում բաժանորդն, ըստ իս, իրավասու է կատարել անհրաժեշտ փոփոխություններ