Gevorg QA
22.05.2024
Միանշանակ լավ որոշում է։ Համակարգում փաստաթղթերի ամբողջական փաթեթի առկայության և / կամ վավեր լինելու պարագայում բաժանորդն, ըստ իս, իրավասու է կատարել անհրաժեշտ փոփոխություններ
13 - Կողմ
8 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--------- 2024 թվականի №-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի №285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շարժական բջջային կապի ծառայություններ մատուցողը (այսուհետ` Օպերատոր) հանրային շարժական բջջային կապի հեռախոսաքարտերի տրամադրման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) կնքման պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում սկսում է վարել փաստաթղթային և էլեկտրոնային կամ միայն էլեկտրոնային բազա, որը ներառում է Պայմանագրի տեսաներածված պատճենը, իսկ Օպերատորի գործառնական գրասենյակում կամ Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով էլեկտրոնային եղանակով Պայմանագրի կնքման դեպքում՝ Պայմանագրի էլեկտրոնային բնօրինակը։».
2) Որոշումը լրացնել 1.2-րդ և 1.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.2. Օպերատորը նախքան սույն որոշման 1-ին կետում նշված կայքի կամ հավելվածի գործարկումը՝ տվյալ կայքի կամ հավելվածի տեխնիկական նախագիծը (նկարագիրը), իսկ հետագայում նաև դրանում կատարվելիք փոփոխությունները նախապես համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Սույն կետում նշված տեխնիկական նախագիծը (նկարագիրը) պետք է առնվազն նախատեսի Օպերատորի կողմից բաժանորդի նույնականացման նպատակով Բնակչության պետական ռեգիստրի հետ տվյալների համադրման ընթացակարգ։
1.3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն որոշման 1.2-րդ կետում նշված տեխնիկական նախագիծը (նկարագիրը) կամ դրանում կատարվելիք փոփոխությունները Օպերատորի կողմից ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է ազգային անվտանգության ոլորտի իրավասու մարմնին և նույն կետով նախատեսված համաձայնեցման վերաբերյալ դիրքորոշումը հայտնում է ազգային անվտանգության ոլորտի իրավասու մարմնի հետ նախապես համաձայնեցնելով՝ վերջինիս դիրքորոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:».
3) Որոշման մեջ «Օպերատորների» բառերը փոխարինել «Օպերատորի» բառերով,
4) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Պայմանագրի կնքման վայրի (սպասարկման կետի հասցեն), իսկ Պայմանագիրն Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով կնքման դեպքում՝ կնքման եղանակի մասին նշումը, կնքման ամսաթիվը.»․
5) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Օպերատորի կողմից սույն որոշման 1-ին կետի համաձայն վարվող էլեկտրոնային բազան ներառում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված տվյալները, բացառությամբ ստորագրությունների և լիազորագրի պատճենի, ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի կողմից նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ հաշվառման (բնակության վայրի) հասցեի, իսկ Օպերատորի կայքի կամ հավելվածի միջոցով Պայմանագրի կնքման դեպքում՝ նաև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված տվյալների:»։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
----- 2024թ.
Քննարկվել է
20.05.2024 - 05.06.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 1476
Տպել22.05.2024
Միանշանակ լավ որոշում է։ Համակարգում փաստաթղթերի ամբողջական փաթեթի առկայության և / կամ վավեր լինելու պարագայում բաժանորդն, ըստ իս, իրավասու է կատարել անհրաժեշտ փոփոխություններ