«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
______________ 2024 թվականի N ____ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1025-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) 2-րդ կետով հաստատված N 15 հավելվածում (այսուհետև՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի հարցաշարի`
ա. 40-րդ կետի «Հարցեր» սյունակում «Հակահրդեհային ինքնաշխատ համակարգը գտնվում է սարքին վիճակում:» բառերը փոխարինել Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը մոնտաժված են նորմերին համապատասխան և գտնվում են սարքին վիճակում:» բառերով,
բ. 40-րդ կետի «Հղումներ նորմատիվ իրավական ակտերին» սյունակում ««1», բաժին I, գլուխ 7 կետ 100» բառերը փոխարինել «1», բաժին I, գլուխ 7, կետեր 81,100» բառերով,
գ. 43-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
43. |
Առկա է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայական: |
|
|
|
10 |
«3», հոդված 19, մաս 1 կետ ժդ |
1 |
|
».
- Որոշման 2-րդ կետով հաստատված N 1 հավելվածի հարցաշարի 3-րդ կետի 4-րդ ենթակետի «Հղում նորմատիվ իրավական ակտին» սյունակում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 5» բառերը փոխարինել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենք, հոդված 11, մաս 10» բառերով.
- Որոշման 2-րդ կետը «1.2,» թվից հետո լրացնել «1.3,» թվով.
- Որոշման 2-րդ կետով հաստատված N 1.2 հավելվածից հետո լրացնել նոր N 1.3 հավելվածով՝ համաձայն N 1 հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
20.05.2024 - 06.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1140
Տպել