Հիշել նախագիծը

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՉԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օտարեկրացիների մասին 2006 թվականի դեկտեմբերի 25-ի         ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

  • 2-րդ մասի Հայաստանի Հանրապետություն ժամանող կամ բառերը հանել, Հայաստանի Հանրապետությունում գտնվող բառերից հետո լրացնել կամ ժամանող՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բառերը, սահմանված չեն բառերը փոխարինել սահմանված են սույն օրենքով և բառերով,
  • Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2.1-ին հոդվածով.

Հոդված 2.1. Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների կամ այլ ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների հավատարմագրումը և համապատասխան տեսակի քարտերի տրամադրումը, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

  • 3-րդ պարբերության մարմնի թույլտվություն, բառերից հետո լրացնել այդ թվում՝ էլեկտրոնային մուտքի վիզա (E-VISA), բառերը,
  • Լրացնել նոր պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.

մուտքի հավաստագիր՝ Հայաստանի Հանրապետության տարածք օտարերկրացու անարգել մուտքը, ներառյալ մուտքի վիզայի տրամադրումը, երաշխավորող էլեկտրոնային փաստաթուղթ, որի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը.

հավատարմագրման քարտ՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների կամ այլ ներկայացուցչությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցներին տրամադրվող համապատասխան տեսակի քարտ, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում՝ քարտի վավերականության ժամկետի ընթացքում:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի մուտքի վիզայի, բառերից հետո լրացնել հավատարմագրման քարտի բառերը:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում լրացնել նոր պարբերություններ՝ հետևյալ բովանդակությամբ.

ը) նա չի հիմնավորում Հայաստանի Հանրապետություն այցելության նպատակը և նախատեսված ժամկետով գտնվելու պայմանները.

թ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում նա չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում նախատեսված ժամկետում ապրելու, ինչպես նաև իր ծագման (մշտական բնակության) երկիր վերադառնալու կամ օրինական մուտք գործելու իրավունք ունենալու պարագայում՝ երրորդ երկիր տարանցելու (մեկնելու) համար բավարար միջոցների ապացույց.

ժ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում նա չի ներկայացնում վավեր ճամփորդական առողջապահական ապահովագրություն.

ի) առկա են հիմնավոր կասկածներ նրա կողմից ներկայացված փաստաթղթերի կամ դրանց բովանդակության իսկության, ներկայացված այլ տեղեկությունների արժանահավատության կամ հայցվող մուտքի վիզայի ժամկետի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու մտադրության վերաբերյալ.

լ) սահմանված ժամկետում նա չի ներկայացնում (համալրում) օրենսդրությամբ սահմանված դեպքերում պահանջվող փաստաթղթերը։,

  • 5-րդ մասի մասին օտարերկրացու անձնագրում կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի նշում բառերը փոխարինել դեպքում օտարերկրացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի ծանուցում բառերով:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզաները տրվում են եզակի կամ երկակի մուտքի կամ մինչև երկու տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար.,

  • 3-րդ մասի ,իսկ անհրաժեշտության դեպքում` նաև խմբակային բառերը հանել,
  • 4-րդ մասի հիման վրա բառերից հետո լրացնել ինչպես նաև այն պետությունների ցանկը, որոնց կողմից տրված ճամփորդական փաստաթղթեր կրող, ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ կամ վավեր մուտքի վիզա ունեցող անձինք (բացառությամբ հրավերի պահանջով պետությունների) մուտքի վիզա կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում բառերը,
  • 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու դիմումի քննարկման կարգը, մեթոդական ցուցումը և դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի՝
  • ա պարբերության աշխատանքային գործունեություն կատարելու, բառերը հանել, մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար բառերը փոխարինել մինչև 120 օր գտնվելու իրավունքով՝ եզակի կամ երկակի մուտքի կամ մինչև երկու տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար բառերով,
  • բ պարբերության պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց համար` բառերը հանել, 1-ին ենթակետի դիվանագիտական կարգավիճակ չունեցող բառերից հետո լրացնել ՝ հավատարմագրում չանցած բառերով, 3 տարի ժամկետով բառերը փոխարինել 90 օր գտնվելու գտնվելու իրավունքով բառերով, 2-րդ ենթակետում մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար բառերը փոխարինել մինչև 90 օր գտնվելու իրավունքով՝ եզակի կամ երկակի մուտքի կամ մինչեւ երկու տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար բառերով, 3-րդ ենթակետում սովորական անձնագրերով բառերը հանել, մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար բառերը փոխարինել մինչև 90 օր գտնվելու իրավունքով՝ եզակի կամ երկակի մուտքի կամ մինչեւ երկու տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար բառերով,
  • գ պարբերության 1-ին ենթակետի ներկայացուցչությունների բառից հետո լրացնել ՝ հավատարմագրում չանցած. 3 տարի բառերը փոխարինել 90 օր բառերով, երկրորդ ենթակետի մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար բառերը փոխարինել մինչև 90 օր գտնվելու իրավունքով՝ եզակի կամ երկակի մուտքի կամ մինչեւ երկու տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար բառերով, երրորդ ենթակետի մինչև 120 օր վավերականության ժամկետով մեկ մուտքի համար բառերը փոխարինել մինչև 90 օր գտնվելու իրավունքով՝ եզակի կամ երկակի մուտքի կամ մինչեւ երկու տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար բառերով,
  • դ պարբերության մեկ մուտքի բառերը փոխարինել եզակի կամ երկակի մուտքի բառերով,
  • 2-րդ մասի այցելության տեսակի բառերը փոխարինել մուտքի վիզայի տեսակների բառերով,
  • 4-րդ մասում՝
  • 1-ին պարբերության վիզաները, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը բառերը փոխարինել վիզաների տեսակները բառերով,
  • 2-րդ պարբերության տեսակները բառից հետո լրացնել ,ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը բառերով,
  • 5-րդ մասը լրացնել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրվող եզակի վիզայի, ինչպես նաև էլեկտրոնային մուտքի վիզայի վավերականության ժամկետը կարող է առավելագույնը 60 օրով գերազանցել Հայաստանի Հանրապետություն այցելելու ներկայացված ժամկետից, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետում կամ անհրաժեշտության դեպքում նաև Հայաստանի Հանրապետության տարածքում տրվող եզակի կամ երկակի մուտքի վիզայի ժամկետը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հայցվող ժամկետին:

  • 5-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին մասով.

5.1 Օտարերկրացին կարող է մուտք գործել Հայաստանի Հանրապետություն՝ տրված վիզայի վավերականության ժամկետի ընթացքում և գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում վիզայի մեջ նշված օրերից ոչ ավել ժամկետով։

Մուտքի օր է համարվում օտարերկրացու Հայաստանի Հանրապետությունում գտնվելու առաջին օրը, իսկ ելքի օր է համարվում օտարերկրացու Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վերջին օրը։

 Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 72 ժամից բառերը փոխարինել 3 օրից բառերով:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

  • գ պարբերության գտնվող բառը փոխարինել բնակվող բառով,
  • է պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ը և թ պարբերություններով.

ը) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմինների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների համատարմագրված աշխատակիցների մերձավոր ազգական (ամուսին, ծնող, զավակ), խնամքի տակ գտնվող անձ  կամ տնային աշխատող հանդիսանալը, եթե վերջիններս Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ենթակա չեն հավատարմագրման։

թ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմինների, միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների կողմից հրավիրված կամ Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացվող ծրագրերի շրջանակներում՝ օտարերկրյա գործատուի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետությունում աշխատանք կատարող անձ կամ նրա ընտանիքի անդամ հանդիսանալը։

 

Հոդված 9.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

 

 

  • Քննարկվել է

    20.05.2024 - 04.06.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Միջազգային հարաբերություններ

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2033

Տպել