Ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների և դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը և չափանիշները սահմանելու մասին
-
2 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_______ 2024 ԹՎԱԿԱՆԻ ________-Ն
ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել.
- ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների ռեեստրների վարման կարգը և չափանիշները՝ համաձայն N 1 հավելվածի,
- ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգը և չափանիշները՝ համաձայն N 2 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Նիկոլ Փաշինյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
----------- -ի N -Ն որոշման
ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) համապատասխանության գնահատման մարմինների միասնական և ազգային ռեեստրներում (այսուհետ՝ համապատասխանաբար միասնական ռեեստր և ազգային ռեեստր) ներառելու, դրանք ռեեստրներից հանելու չափանիշները, ռեեստրները ձևավորելու ու վարելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կատարելու հետ կապված հարաբերությունները։
2․ Սույն կարգով սահմանված հասկացություններն ունեն «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Հավատարմագրման մասին» օրենքներով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 100 որոշմամբ սահմանված հասկացությունների իմաստը:
2․ ԱԶԳԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ
3․ Ազգային ռեեստրը ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որը տեղեկատվություն է պարունակում ազգային տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ, և ազգային ռեեստրի ձևավորումն ու վարումը իրականացվում է «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) կողմից։
4․ Ազգային ռեեստրում ներառվում են տեղեկություններ համապատասխանության գնահատման հետևյալ մարմինների մասին՝
1) սերտիֆիկացման մարմիններ, որոնք աշխատանքներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի համապատասխանության գնահատման մասով,
2) փորձարկման լաբորատորիաներ, որոնք իրականացնում են Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի հետազոտություններ (փորձարկումներ),
3) հսկողություն իրականացնող մարմիններ, որոնք իրականացնում են Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքներ:
- Ազգային ռեեստրի վարման գործընթացներն են.
1) համապատասխանության գնահատման մարմինների ազգային ռեեստրում ներառելը՝ դրանց համար նշելով «գործում է» կարգավիճակը,
2) ազգային ռեեստրում համապատասխանության գնահատման մարմինների մասին տեղեկատվությունն արդիականացնելը, ինչպես նաև պահպանելը,
3) համապատասխանության գնահատման մարմինները ազգային ռեեստրից հանելը՝ դրանց համար նշելով «հանվել է» կարգավիճակը։ Համապատասխանության գնահատման մարմինները ազգային ռեեստրից հանելու ամսաթիվ է համարվում ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) համապատասխան որոշումն ընդունելու ամսաթիվը։
- Հանձնաժողովը հիմք ընդունելով սույն կարգի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված չափանիշները, որոշում է կայացնում համապատասխանության գնահատման մարմիններին ազգային ռեեստրում ներառելու կամ հանելու վերաբերյալ:
- Սերտիֆիկացման մարմինները ազգային ռեեստրում ներառվում են հետևյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում`
1) սերտիֆիկացման մարմնի կամ իր կազմում սերտիֆիկացման մարմին ունեցող կազմակերպության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ գրանցման առկայություն,
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված սերտիֆիկացման մարմնին ԱՐՄՆԱԲ-ի կողմից տրված գործող հավատարմագրման վկայագրի առկայություն,
3) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի առկայություն հավատարմագրման ոլորտում,
4) սերտիֆիկացման մարմնի հաստիքացուցակում հավատարմագրման ոլորտին համապատասխան գործունեության բոլոր ուղղություններով համապատասխանության գնահատման ոլորտի այնպիսի փորձագետների (փորձագետ-աուդիտորների) առկայություն, որոնք աշխատանքային պայմանագրի հիման վրա համապատասխանության գնահատման գործունեություն են իրականացնում մեկ սերտիֆիկացման մարմնում,
5) հավատարմագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում հայտնաբերված այնպիսի փաստաթղթերի չհիմնավորված տրամադրման դեպքերի բացակայություն, որոնք հանգեցրել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն,
6) հավատարմագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում փաստաթղթերի մասսայական կամ սիստեմատիկ չհիմնավորված տրամադրման դեպքերի բացակայություն,
7) սերտիֆիկացման մարմնի հաստիքացուցակում սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված խախտումներ թույլ տված անձանց բացակայություն։
7.1 Սերտիֆիկացման մարմինների կողմից փաստաթղթերի չհիմնավորված տրամադրմանը հանգեցրած համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումներն են․
1) հավատարմագրման ոլորտի խախտում (այդ թվում՝ հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեության իրականացում՝ կիրառելով հավատարմագրման նշանը կամ տեքստային վկայակոչումը),
2) սերտիֆիկացման սխեմայի խախտում,
3) արտադրանքի նույնականացման պահանջների խախտում,
4) արտադրանքի նմուշառման պահանջների խախտում,
5) արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ծրագրի ձևավորման պահանջների խախտում,
6) արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման պահանջների խախտում:
- Փորձարկման լաբորատորիաները ազգային ռեեստրում ներառվում են հետևյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում`
1) փորձարկման լաբորատորիայի կամ իր կազմում փորձարկման լաբորատորիա ունեցող կազմակերպության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ գրանցման առկայություն,
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված փորձարկման լաբորատորիային ԱՐՄՆԱԲ-ի կողմից տրված գործող հավատարմագրման վկայագրի առկայություն,
3) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի առկայություն հավատարմագրման ոլորտում,
4) հավատարմագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում հայտնաբերված այնպիսի փաստաթղթերի չհիմնավորված տրամադրման դեպքերի բացակայություն, որոնք հանգեցրել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն,
5) հավատարմագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում փաստաթղթերի մասսայական կամ սիստեմատիկ չհիմնավորված տրամադրման դեպքերի բացակայություն,
6) հավատարմագրման ոլորտում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի)՝ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացումն ապահովող փորձարկման լաբորատորիային (կենտրոնին) իրավական հիմքով պատկանող շինությունների և սարքավորումների առկայություն։
8.1 Փորձարկման լաբորատորիաների կողմից փաստաթղթերի չհիմնավորված տրամադրմանը հանգեցրած համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումներն են.
1) հավատարմագրման ոլորտի խախտում (այդ թվում՝ հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեության իրականացում՝ կիրառելով հավատարմագրման նշանը և տեքստային վկայակոչումը),
2) արտադրանքի նմուշառման պահանջների խախտում,
3) փորձանմուշի նախապատրաստման կամ մշակման պահանջների խախտում,
4) արտադրանքի հետազոտության (փորձարկման) և չափման մեթոդի կիրառման խախտում,
5) չափման միջոցներին, փորձարկման սարքավորումներին և օժանդակ սարքավորումներին ներկայացվող պահանջների խախտում,
6) արտադրանքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ իրականացնելու պայմանների խախտում,
7) անձնակազմին ներկայացվող պահանջների խախտում:
- Հսկողություն իրականացնող մարմինները ազգային ռեեստրում ներառվում են հետևյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում`
1) հսկողություն իրականացնող մարմնի կամ իր կազմում հսկողություն իրականացնող մարմին ունեցող կազմակերպության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ գրանցման առկայություն,
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հսկողություն իրականացնող մարմնին ԱՐՄՆԱԲ-ի կողմից տրված գործող հավատարմագրման վկայագրի առկայություն,
3) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա՝ հսկողության և արտադրանքի տեսակի առկայություն հավատարմագրման ոլորտում,
4) հսկողություն իրականացնող մարմնի հաստիքացուցակում հավատարմագրման ոլորտին համապատասխան գործունեության բոլոր ուղղություններով հսկողություն իրականացնելու համար պատասխանատու աշխատակիցների առկայություն, որոնք աշխատանքային պայմանագրի հիման վրա համապատասխանության գնահատման գործունեություն են իրականացնում հսկողություն իրականացնող մեկ մարմնում,
5) հավատարմագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում հայտնաբերված այնպիսի փաստաթղթերի չհիմնավորված տրամադրման դեպքերի բացակայություն, որոնք հանգեցրել են Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն,
6) հավատարմագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում փաստաթղթերի մասսայական կամ սիստեմատիկ չհիմնավորված դեպքերի բացակայություն:
9.1 Հսկողություն իրականացնող մարմինների կողմից փաստաթղթերի չհիմնավորված տրամադրմանը հանգեցրած համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումներն են․
1) հավատարմագրման ոլորտի խախտում (այդ թվում՝ հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեության իրականացում կիրառելով հավատարմագրման նշանը և տեքստային վկայակոչումը),
2) արտադրանքի նմուշառման պահանջների խախտում,
3) հսկողության ծրագրի ձևավորման պահանջների խախտում,
4) հսկողության իրականացման պահանջների խախտում:
- Ազգային ռեեստրում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
1) սերտիֆիկացման մարմինների համար՝
ա․ նույնականացման եզակի համարը․
բ․ անվանումը (այդ թվում՝ իրավաբանական անձի անվանումը), գտնվելու վայրը (այդ թվում՝ իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները, եթե հասցեները տարբեր են), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (այդ թվում՝ իրավաբանական անձի), բաժանորդային արկղի համարը (առկայության դեպքում), ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ․
գ․ ազգային ռեեստրում կարգավիճակը («գործում է», «հանվել է»)․
դ․ ազգային ռեեստրում ներառելու (ազգային ռեեստրից հանելու) վերաբերյալ Հանձնաժողով-ի կողմից համապատասխան որոշման ընդունման ամսաթիվը․
ե․ հավատարմագրման կարգավիճակը («գործում է», «մասնակի կասեցվել է», «կրճատվել է», «լրիվ կասեցվել է», «դադարեցվել է»), հավատարմագրման կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հավատարմագրման կոմիտեի որոշման ամսաթիվը․
զ․ հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու գործողության ժամկետը․
է․ սերտիֆիկացման մարմնի հետ միասին իրավաբանական անձի կազմի մեջ մտնող փորձարկման լաբորատորիայի անվանումն ու հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (առկայության դեպքում)․
ը․ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այն փաստաթղթերի վերաբերյալ (անվանումը և տրման ամսաթիվը), որոնցով հաստատվում է, որ սերտիֆիկացման մարմինը համապատասխան միջոցներ (օրինակ՝ ապահովագրություն կամ պահուստների ստեղծում) է ձեռնարկում իր գործունեության հետ կապված պատասխանատվությունն իրագործելու համար (առկայության դեպքում)․
թ․ տեղեկատվություն հավատարմագրման ոլորտի վերաբերյալ, այդ թվում՝
- Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգը հաստատող համապատասխան իրավական ակտի համարը, ընդունման տարեթիվը և ամսաթիվը,
- հավատարմագրման ոլորտում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի) անվանումը (Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին),
- հավատարմագրման ոլորտում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի) ծածկագիրը (ծածկագրերը)՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին),
- արտադրանքի ստանդարտացման փաստաթղթի նշագիրը կամ անվանումը (առկայության դեպքում),
- արտադրանքի համապատասխանության գնահատման ձևը և ընթացակարգը (սխեման).
2) փորձարկման լաբորատորիաների համար՝
ա․ նույնականացման եզակի համարը․
բ․ անվանումը (այդ թվում՝ իրավաբանական անձի անվանումը), գտնվելու վայրը (այդ թվում՝ իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (այդ թվում՝ իրավաբանական անձի), բաժանորդային արկղի համարը (առկայության դեպքում), ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ․
գ․ ազգային ռեեստրում կարգավիճակը («գործում է», «հանվել է»)․
դ․ ազգային ռեեստրում ներառելու (ազգային ռեեստրից հանելու) վերաբերյալ Հանձնաժողովի կողմից համապատասխան որոշման ընդունման ամսաթիվը․
ե․ հավատարմագրման կարգավիճակը («գործում է», «մասնակի կասեցվել է», «կրճատվել է», «լրիվ կասեցվել է», «դադարեցվել է»), հավատարմագրման կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հավատարմագրման կոմիտեի որոշման ամսաթիվը․
զ․ հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու գործողության ժամկետը․
է․ տեղեկատվություն օրենսդրությամբ նախատեսված այն փաստաթղթերի վերաբերյալ (անվանումը և տրման ամսաթիվը), որոնցով հաստատվում է, որ փորձարկման լաբորատորիան համապատասխան միջոցներ (օրինակ՝ ապահովագրություն կամ պահուստների ստեղծում) է ձեռնարկում իր գործունեության հետ կապված պատասխանատվությունն իրագործելու համար (առկայության դեպքում)․
ը․ տեղեկատվություն հավատարմագրման ոլորտի վերաբերյալ, այդ թվում՝
- Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգը հաստատող համապատասխան իրավական ակտի համարը, ընդունման տարեթիվը և ամսաթիվը,
- հավատարմագրման ոլորտում ներառված և Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի (արտադրանքի խմբերի) անվանումը (Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին),
- արտադրանքի ստանդարտացման փաստաթղթի նշագիրը, ինչպես նաև իրավական ակտի անվանումը, համարը և ընդունման տարեթիվը, ամսաթիվը (առկայության դեպքում),
- արտադրանքի որոշվող բնութագրերը (ցուցանիշները), բնութագրերը (ցուցանիշները) որոշելու համար հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդներ պարունակող ստանդարտացման փաստաթղթերի նշագրերը և, անհրաժեշտության դեպքում, հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդների անվանումները,
- հավատարմագրման ոլորտում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի) ծածկագիրը (ծածկագրերը)՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին)։
3) հսկողություն իրականացնող մարմինների համար՝
ա․ նույնականացման եզակի համարը․
բ․ անվանումը (այդ թվում՝ իրավաբանական անձի անվանումը), գտնվելու վայրը (այդ թվում՝ իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (նաև իրավաբանական անձի), բաժանորդային արկղի համարը (առկայության դեպքում), ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ․
գ․ ազգային ռեեստրում կարգավիճակը («գործում է», «հանվել է»)․
դ․ ազգային ռեեստրում ներառելու (ազգային ռեեստրից հանելու) վերաբերյալ Հանձնաժողովի կողմից համապատասխան որոշման ընդունման ամսաթիվը․
ե․ հավատարմագրման կարգավիճակը («գործում է», «մասնակի կասեցվել է», «կրճատվել է», «լրիվ կասեցվել է», «դադարեցվել է»), հավատարմագրման կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հավատարմագրման կոմիտեի որոշման ամսաթիվը․
զ․ հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու գործողության ժամկետը.
է․ տեղեկատվություն օրենսդրությամբ նախատեսված այն փաստաթղթերի վերաբերյալ (անվանումը և տրման ամսաթիվը), որոնցով հաստատվում է, որ հսկողություն իրականացնող մարմինը համապատասխան միջոցներ (օրինակ՝ ապահովագրություն կամ պահուստների ստեղծում) է ձեռնարկում իր գործունեության հետ կապված պատասխանատվությունն իրագործելու համար (առկայության դեպքում).
ը․ տեղեկատվություն հավատարմագրման ոլորտի վերաբերյալ, այդ թվում՝
- հսկողություն իրականացնող մարմնի տեսակը,
- Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգը հաստատող համապատասխան իրավական ակտի համարը, ընդունման տարեթիվը և ամսաթիվը,
- հավատարմագրման ոլորտում ներառված օբյեկտի հսկողության ոլորտը և միջակայքը (Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին),
- հսկողության փուլերը և հսկողության սխեման (կիրառելիության դեպքում),
- հսկողության մեթոդը, ստանդարտը, տեխնիկական պայմանները և այլն։
- Հանձնաժողովի կողմից համապատասխանության գնահատման մարմինների մասին տեղեկատվությունը ազգային ռեեստրում ներառելու կամ հանելու վերաբերյալ համապատասխան որոշումն ընդունելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄՆԱԲ-ը համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է ազգային ռեեստր։
- Ազգային ռեեստրում առկա տեղեկատվության արդիականացման նպատակով՝ ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 10-րդ կետում նշված համապատասխանության գնահատման մարմնի վերաբերյալ արդիականացված (այդ թվում՝ հավատարմագրման ոլորտի ընդլայնման, կրճատման, կասեցման (լրիվ կամ մասնակի) դեպքում) տեղեկատվությունը ներառում է ազգային ռեեստր ոչ ուշ, քան ազգային ռեեստրում տեղեկատվությունը փոփոխելու վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ժամկետը լրանալու կամ գործողությունը դադարեցնելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 10-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկատվությունը ազգային ռեեստրում ներառելիս նշում է համապատասխանության գնահատման մարմնի կարգավիճակը՝ «հանվել է», ինչպես նաև Հանձնաժողովի կողմից որոշումն ընդունելու ամսաթիվը։ Ընդ որում՝ նշվում են հավատարմագրման կարգավիճակը՝ «դադարեցվել է», ինչպես նաև հավատարմագրման ժամկետը լրանալու ամսաթիվը կամ հավատարմագրման վկայագրի գործողությունը դադարեցնելու ամսաթիվը, համարը և հիմքը, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։
- Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ամբողջ ոլորտի կամ հավատարմագրման ոլորտի մասնակի կասեցման դեպքում ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 10-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկատվությունը ազգային ռեեստրում ներառելիս նշում է համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման կարգավիճակը՝ «լրիվ կասեցվել է» կամ «մասնակի կասեցվել է», ինչպես նաև հավատարմագրման կոմիտեի կողմից որոշումն ընդունելու ամսաթիվը, համարը և հիմքը։ Ընդ որում՝ ազգային ռեեստրում համապատասխանության գնահատման մարմնի կարգավիճակը չի փոփոխվում։
15․ Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրումը վերականգնելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 10-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկատվությունը ազգային ռեեստրում ներառելիս նշում է համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման կարգավիճակը՝ «գործում է», ինչպես նաև հավատարմագրման կոմիտեի կողմից հավատարմագրումը վերականգնելու ամսաթիվը, համարը և հիմքը և հավատարմագրման ոլորտը, եթե այն փոփոխվել է։
- Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ոլորտի մասնակի կասեցման դեպքում ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 10-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկատվությունը ազգային ռեեստրում ներառելիս նշում է հավատարմագրման ոլորտի գործող մասը և կասեցված մասերը, ինչպես նաև հավատարմագրման կոմիտեի կողմից որոշումն ընդունելու ամսաթիվը, համարը և հիմքը։
17․ Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ոլորտի կասեցված մասով հավատարմագրումը վերականգնելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 10-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկատվությունը ազգային ռեեստրում ներառելիս նշում է հավատարմագրման ոլորտի գործող մասը, ինչպես նաև հավատարմագրման կոմիտեի կողմից որոշումն ընդունելու ամսաթիվը, համարը և հիմքը։
- Հավատարմագրման կոմիտեի կողմից համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշումն (հավատարմագրում, վերահավատարմագրում, հավատարմագրման ընդլայնում, կրճատում, կասեցում (լրիվ կամ մասնակի), վերականգնում, դադարեցում) ընդունելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն որոշում է ընդունում համապատասխանության գնահատման մարմնի վերաբերյալ տվյալները ազգային ռեեստրում ներառելու, չներառելու, ռեեստրից հանելու վերաբերյալ:
- Համապատասխանության գնահատման մարմինը ազգային ռեեստրից հանվում է սույն կարգի 7-ից 9-րդ կետերով նախատեսված համապատասխան չափանիշներից անգամ մեկին չհամապատասխանելու դեպքում։
- Ազգային ռեեստրում պարունակվող տեղեկատվությունը բաց է և հանրությանը հասանելի։
- Համապատասխանության գնահատման մարմինը ազգային ռեեստրում ներառելու (ազգային ռեեստրից հանելու) հետ կապված հարցերի շուրջ բողոքներն ու հարցումներն ուսումնասիրվում են ԱՐՄՆԱԲ-ի կողմից։
3․ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ
22․ Միասնական ռեեստրն ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որում տեղեկատվություն է պարունակվում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի, ինչպես նաև Մաքսային միության 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 299 որոշման շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ, և միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումը իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից էլեկտրոնային եղանակով, Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ՝ ԱՐՄՆԱԲ-ի կողմից միասնական ռեեստրի ազգային մասից Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացվող տեղեկատվության հիման վրա։
23․ Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումը ներառում են՝
1) ԱՐՄՆԱԲ-ի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով տեղեկություններ ներկայացնելը համապատասխանության գնահատման հետևյալ մարմինների մասին՝
ա․ սերտիֆիկացման մարմիններ, որոնք աշխատանքներ են իրականացնում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (այսուհետ՝ Միության տեխնիկական կանոնակարգեր) պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի համապատասխանության գնահատման մասով,
բ․ փորձարկման լաբորատորիաներ, որոնք իրականացնում են Միության տեխնիկական կանոնակարգերի, Մաքսային միության 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 299 որոշման պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի հետազոտություններ (փորձարկումներ),
գ․ հսկողություն իրականացնող մարմիններ, որոնք իրականացնում են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքներ,
2) համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում ներառելը՝ դրանց համար նշելով «գործում է» կարգավիճակը։ Միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման մարմինները ներառելու ամսաթիվ է համարվում համապատասխանության գնահատման մարմինների մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելու ամսաթիվը,
3) միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման մարմինների մասին տեղեկատվությունն արդիականացնելը, ինչպես նաև պահպանելը,
4) միասնական ռեեստրի ազգային մասից տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակելը,
5) համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրի ազգային մասից հանելը՝ դրանց համար նշելով «հանվել է» կարգավիճակը։ Համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրի ազգային մասից հանելու ամսաթիվ է համարվում ԱՐՄՆԱԲ-ի կողմից ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) համապատասխան որոշումն ընդունելու ամսաթիվը։
- Հանձնաժողովը հիմք ընդունելով սույն կարգի 25-ից 27-րդ կետերով սահմանված չափանիշները որոշում է կայացնում համապատասխանության գնահատման մարմիններին միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու վերաբերյալ:
- Սերտիֆիկացման մարմինները միասնական ռեեստրի ազգային մասում ներառվում են հետևյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում`
1) սերտիֆիկացման մարմնի կամ իր կազմում սերտիֆիկացման մարմին ունեցող կազմակերպության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ գրանցման առկայություն և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեության իրականացում.
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված սերտիֆիկացման մարմնին ԱՐՄՆԱԲ-ի կողմից տրված գործող հավատարմագրման վկայագրի առկայություն.
3) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի առկայություն հավատարմագրման ոլորտում.
4) սերտիֆիկացման մարմնի հաստիքացուցակում հավատարմագրման ոլորտին համապատասխան գործունեության բոլոր ուղղություններով համապատասխանության գնահատման ոլորտի այնպիսի փորձագետների (փորձագետ-աուդիտորների) առկայություն, որոնք աշխատանքային պայմանագրի հիման վրա համապատասխանության գնահատման գործունեություն են իրականացնում մեկ սերտիֆիկացման մարմնում.
5) հավատարմագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում հայտնաբերված այնպիսի փաստաթղթերի չհիմնավորված տրամադրման դեպքերի բացակայություն, որոնք հանգեցրել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն.
6) հավատարմագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում փաստաթղթերի մասսայական կամ սիստեմատիկ չհիմնավորված տրամադրման դեպքերի բացակայություն,
7) սերտիֆիկացման մարմնի հաստիքացուցակում սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված խախտումներ թույլ տված անձանց բացակայություն։
25.1 Սերտիֆիկացման մարմինների կողմից փաստաթղթերի չհիմնավորված տրամադրմանը հանգեցրած համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումներն են․
1) հավատարմագրման ոլորտի խախտում (այդ թվում՝ հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեության իրականացում՝ կիրառելով հավատարմագրման նշանը կամ տեքստային վկայակոչումը),
2) սերտիֆիկացման սխեմայի խախտում,
3) արտադրանքի նույնականացման պահանջների խախտում,
4) արտադրանքի նմուշառման պահանջների խախտում,
5) արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ծրագրի ձևավորման պահանջների խախտում,
6) արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացման պահանջների խախտում:
- Փորձարկման լաբորատորիաները միասնական ռեեստրի ազգային մասում ներառվում են հետևյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում`
1) փորձարկման լաբորատորիայի կամ իր կազմում փորձարկման լաբորատորիա ունեցող կազմակերպության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ գրանցման առկայություն և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեության իրականացում.
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված փորձարկման լաբորատորիային ԱՐՄՆԱԲ-ի կողմից տրված գործող հավատարմագրման վկայագրի առկայություն.
3) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի առկայություն հավատարմագրման ոլորտում.
4) հավատարմագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում հայտնաբերված այնպիսի փաստաթղթերի չհիմնավորված տրամադրման դեպքերի բացակայություն, որոնք հանգեցրել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն.
5) հավատարմագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում փաստաթղթերի մասսայական կամ սիստեմատիկ չհիմնավորված տրամադրման դեպքերի բացակայություն,
6) հավատարմագրման ոլորտում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի)՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան հետազոտությունների (փորձարկումների) և չափումների իրականացումն ապահովող փորձարկման լաբորատորիային (կենտրոնին) իրավական հիմքով պատկանող շինությունների և սարքավորումների առկայություն։
26.1 Փորձարկման լաբորատորիաների կողմից փաստաթղթերի չհիմնավորված տրամադրմանը հանգեցրած համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումներն են.
1) հավատարմագրման ոլորտի խախտում (այդ թվում՝ հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեության իրականացում՝ կիրառելով հավատարմագրման նշանը և տեքստային վկայակոչումը),
2) արտադրանքի նմուշառման պահանջների խախտում,
3) փորձանմուշի նախապատրաստման կամ մշակման պահանջների խախտում,
4) արտադրանքի հետազոտության (փորձարկման) և չափման մեթոդի կիրառման խախտում,
5) չափման միջոցներին, փորձարկման սարքավորումներին և օժանդակ սարքավորումներին ներկայացվող պահանջների խախտում,
6) արտադրանքի հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ իրականացնելու պայմանների խախտում,
7) անձնակազմին ներկայացվող պահանջների խախտում:
- Հսկողություն իրականացնող մարմինները միասնական ռեեստրի ազգային մասում ներառվում են հետևյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում`
1) հսկողություն իրականացնող մարմնի կամ իր կազմում հսկողություն իրականացնող մարմին ունեցող կազմակերպության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ գրանցման առկայություն և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեության իրականացում,
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված հսկողություն իրականացնող մարմնին ԱՐՄՆԱԲ-ի կողմից տրված գործող հավատարմագրման վկայագրի առկայություն,
3) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա՝ հսկողության և արտադրանքի տեսակի առկայություն հավատարմագրման ոլորտում,
4) հսկողություն իրականացնող մարմնի հաստիքացուցակում հավատարմագրման ոլորտին համապատասխան գործունեության բոլոր ուղղություններով հսկողություն իրականացնելու համար պատասխանատու աշխատակիցների առկայություն, որոնք աշխատանքային պայմանագրի հիման վրա համապատասխանության գնահատման գործունեություն են իրականացնում հսկողություն իրականացնող մեկ մարմնում,
5) հավատարմագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում հայտնաբերված այնպիսի փաստաթղթերի չհիմնավորված տրամադրման դեպքերի բացակայություն, որոնք հանգեցրել են տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն,
6) հավատարմագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում փաստաթղթերի մասսայական կամ սիստեմատիկ չհիմնավորված դեպքերի բացակայություն:
27.1 Հսկողություն իրականացնող մարմինների կողմից փաստաթղթերի չհիմնավորված տրամադրմանը հանգեցրած համապատասխանության գնահատման ընթացակարգերի խախտումներն են․
1) հավատարմագրման ոլորտի խախտում (այդ թվում՝ հավատարմագրման ոլորտից դուրս համապատասխանության գնահատման գործունեության իրականացում կիրառելով հավատարմագրման նշանը և տեքստային վկայակոչումը),
2) արտադրանքի նմուշառման պահանջների խախտում,
3) հսկողության ծրագրի ձևավորման պահանջների խախտում,
4) հսկողության իրականացման պահանջների խախտում:
- Միասնական ռեեստրի ազգային մասում ներառվում են հետևյալ տեղեկությունները՝
1) սերտիֆիկացման մարմինների համար՝
ա․ նույնականացման եզակի համարը,
բ․ անվանումը (այդ թվում՝ իրավաբանական անձի անվանումը), գտնվելու վայրը (այդ թվում՝ իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները, եթե հասցեները տարբեր են), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (այդ թվում՝ իրավաբանական անձի), բաժանորդային արկղի համարը (առկայության դեպքում), ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ,
գ․ միասնական ռեեստրի ազգային մասում կարգավիճակը («գործում է», «հանվել է»),
դ․ միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու (միասնական ռեեստրից հանելու) վերաբերյալ Հանձնաժողովի կողմից համապատասխան որոշման ընդունման ամսաթիվը,
ե․ հավատարմագրման կարգավիճակը («գործում է», «մասնակի կասեցվել է», «կրճատվել է», «լրիվ կասեցվել է», «դադարեցվել է»), հավատարմագրման կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հավատարմագրման կոմիտեի որոշման ամսաթիվը,
զ․ հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու գործողության ժամկետը,
է․ սերտիֆիկացման մարմնի հետ միասին իրավաբանական անձի կազմի մեջ մտնող փորձարկման լաբորատորիայի անվանումն ու հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (առկայության դեպքում),
ը․ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այն փաստաթղթերի վերաբերյալ (անվանումը և տրման ամսաթիվը), որոնցով հաստատվում է, որ սերտիֆիկացման մարմինը համապատասխան միջոցներ (օրինակ՝ ապահովագրություն կամ պահուստների ստեղծում) է ձեռնարկում՝ իր գործունեության հետ կապված պատասխանատվությունն իրագործելու համար (առկայության դեպքում),
թ․ տեղեկատվություն հավատարմագրման ոլորտի վերաբերյալ, այդ թվում՝
- Միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները՝ նշելով դրանց նշագրերը («ԵԱՏՄ ՏԿ» կամ «ՄՄ ՏԿ» հապավումները, հերթական համարը և ընդունման տարին)․
- հավատարմագրման ոլորտում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի) անվանումը (յուրաքանչյուր Միության տեխնիկական կանոնակարգի համար առանձին)․
- հավատարմագրման ոլորտում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի) ծածկագիրը (ծածկագրերը)՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (յուրաքանչյուր Միության տեխնիկական կանոնակարգի համար առանձին)․
- արտադրանքի ստանդարտացման փաստաթղթի նշագիրը և/կամ անվանումը (առկայության դեպքում) (նշված տեղեկատվությունը չի տրամադրվում Եվրասիական տնտեսական հանձնաժողով)․
- արտադրանքի համապատասխանության գնահատման ձևը և սխեման (նշված տեղեկատվությունը չի տրամադրվում Եվրասիական տնտեսական հանձնաժողով)։
2) փորձարկման լաբորատորիաների համար՝
ա․ նույնականացման եզակի համարը,
բ․ անվանումը (այդ թվում՝ իրավաբանական անձի անվանումը), գտնվելու վայրը (այդ թվում՝ իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (այդ թվում՝ իրավաբանական անձի), բաժանորդային արկղի համարը (առկայության դեպքում), ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ,
գ․ միասնական ռեեստրի ազգային մասում կարգավիճակը («գործում է», «հանվել է»),
դ․ միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու (միասնական ռեեստրի ազգային մասից հանելու) վերաբերյալ Հանձնաժողովի որոշման ամսաթիվը,
ե․ հավատարմագրման կարգավիճակը («գործում է», «մասնակի կասեցվել է», «կրճատվել է», «լրիվ կասեցվել է», «դադարեցվել է»), հավատարմագրման կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հավատարմագրման կոմիտեի որոշման ամսաթիվը,
զ․ հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու գործողության ժամկետը,
է․ տեղեկատվություն օրենսդրությամբ նախատեսված այն փաստաթղթերի վերաբերյալ (անվանումը և տրման ամսաթիվը), որոնցով հաստատվում է, որ փորձարկման լաբորատորիան համապատասխան միջոցներ (օրինակ՝ ապահովագրություն կամ պահուստների ստեղծում) է ձեռնարկում իր գործունեության հետ կապված պատասխանատվությունն իրագործելու համար (առկայության դեպքում),
ը․ տեղեկատվություն հավատարմագրման ոլորտի վերաբերյալ, այդ թվում՝
- Միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները՝ նշելով դրանց նշագրերը («ԵԱՏՄ ՏԿ» կամ «ՄՄ ՏԿ» հապավումները, հերթական համարը և ընդունման տարին) կամ Մաքսային միության 2010 թվականի մայիսի 28-ի «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» թիվ 299 որոշումը.
- հավատարմագրման ոլորտում ներառված և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի (արտադրանքի խմբերի) անվանումը (Միության ԵԱՏՄ յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին)․
- արտադրանքի ստանդարտացման փաստաթղթի նշագիրը կամ անվանումը (առկայության դեպքում) (նշված տեղեկատվությունը չի տրամադրվում Եվրասիական տնտեսական հանձնաժողով)․
- արտադրանքի որոշվող բնութագրերը (ցուցանիշները), բնութագրերը (ցուցանիշները) որոշելու համար փորձարկումների ու չափումների մեթոդներ պարունակող ստանդարտացման փաստաթղթերի նշագրերը և, անհրաժեշտության դեպքում, փորձարկումների ու չափումների մեթոդների անվանումները․
- հավատարմագրման ոլորտում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի) ծածկագիրը (ծածկագրերը)՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի, իրավական ակտի համար՝ առանձին) (նշված տեղեկատվությունը չի տրամադրվում Եվրասիական տնտեսական հանձնաժողով)։
3) հսկողություն իրականացնող մարմինների համար՝
ա․ նույնականացման եզակի համարը,
բ․ անվանումը (այդ թվում՝ իրավաբանական անձի անվանումը), գտնվելու վայրը (այդ թվում՝ իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (նաև իրավաբանական անձի), բաժանորդային արկղի համարը (առկայության դեպքում), ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ,
գ․ միասնական ռեեստրի ազգային մասում կարգավիճակը («գործում է», «հանվել է»),
դ․ միասնական ռեեստրի ազգային մասում (միասնական ռեեստրի ազգային մասից հանելու) վերաբերյալ Հանձնաժողովի որոշման ամսաթիվը,
ե․ հավատարմագրման կարգավիճակը («գործում է», «մասնակի կասեցվել է», «կրճատվել է», «լրիվ կասեցվել է», «դադարեցվել է»), հավատարմագրման կարգավիճակի փոփոխության վերաբերյալ հավատարմագրման կոմիտեի որոշման ամսաթիվը,
զ․ հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու գործողության ժամկետը,
է․ տեղեկատվություն օրենսդրությամբ նախատեսված այն փաստաթղթերի վերաբերյալ (անվանումը և տրման ամսաթիվը), որոնցով հաստատվում է, որ հսկողություն իրականացնող մարմինը համապատասխան միջոցներ (օրինակ՝ ապահովագրություն կամ պահուստների ստեղծում) է ձեռնարկում իր գործունեության հետ կապված պատասխանատվությունն իրագործելու համար (առկայության դեպքում),
ը․ տեղեկատվություն հավատարմագրման ոլորտի վերաբերյալ, այդ թվում՝
- Միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները՝ նշելով դրանց նշագրերը․
- հավատարմագրման ոլորտում ներառված արտադրանքի անվանումը (Միության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին)։
- Հանձնաժողովի կողմից համապատասխանության գնահատման մարմինների մասին տեղեկատվությունը միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու կամ հանելու վերաբերյալ համապատասխան որոշումն ընդունելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում ԱՐՄՆԱԲ-ը՝
1) համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է ազգային ռեեստր,
2) ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի 28-րդ կետում նշված տեղեկատվությունը, բացառությամբ «նշված տեղեկատվությունը չի տրամադրվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին» գրառմամբ տեղեկատվությունների։
- Միասնական ռեեստրի ազգային մասում առկա տեղեկատվության արդիականացման նպատակով՝ ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 28-րդ կետում նշված համապատասխանության գնահատման մարմնի վերաբերյալ արդիականացված (այդ թվում՝ հավատարմագրման ոլորտի ընդլայնման, կրճատման, կասեցման (լրիվ կամ մասնակի) դեպքում) տեղեկատվությունը ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացնում ոչ ուշ, քան միասնական ռեեստրի ազգային մասում տեղեկատվությունը փոփոխելու վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ժամկետը լրանալու կամ գործողությունը դադարեցնելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 28-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկատվություն ներկայացնելիս, ինչպես նաև ազգային ռեեստրում ներառելիս նշում է համապատասխանության գնահատման մարմնի կարգավիճակը՝ «հանվել է», ինչպես նաև Հանձնաժողովի կողմից որոշումն ընդունելու ամսաթիվը։ Ընդ որում՝ նշվում են հավատարմագրման կարգավիճակը՝ «դադարեցվել է», ինչպես նաև հավատարմագրման ժամկետը լրանալու ամսաթիվը կամ հավատարմագրման վկայագրի գործողությունը դադարեցնելու ամսաթիվը, համարը և հիմքը, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի։
- Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ամբողջ ոլորտի կամ հավատարմագրման ոլորտի մասնակի կասեցման դեպքում ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 28-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկատվությունը միասնական ռեեստրի ազգային մասում ներառելիս նշում է համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման կարգավիճակը՝ «լրիվ կասեցվել է» կամ «մասնակի կասեցվել է», ինչպես նաև հավատարմագրման կոմիտեի որոշումն ընդունելու ամսաթիվը, համարը և հիմքը։ Ընդ որում՝ միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման մարմնի կարգավիճակը չի փոփոխվում։
33․ Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրումը հավատարմագրման կոմիտեի կողմից վերականգնելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 28-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկատվություն ներկայացնելիս, ինչպես նաև միասնական ռեեստրի ազգային մասում ներառելիս նշում է համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման կարգավիճակը՝ «գործում է», ինչպես նաև հավատարմագրումը վերականգնելու ամսաթիվը, համարը և հիմքը և հավատարմագրման ոլորտը, եթե այն փոփոխվել է։
- Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ոլորտի մասնակի կասեցման դեպքում ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 28-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկատվություն ներկայացնելիս, ինչպես նաև միասնական ռեեստրի ազգային մասում ներառելիս նշում է հավատարմագրման ոլորտի գործող մասը և կասեցված մասերը, ինչպես նաև հավատարմագրման կոմիտեի կողմից այդ որոշումն ընդունելու ամսաթիվը, համարը և հիմքը։
35․ Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման ոլորտի կասեցված մասով հավատարմագրման կոմիտեի կողմից հավատարմագրումը վերականգնելու դեպքում ԱՐՄՆԱԲ-ը սույն կարգի 28-րդ կետին համապատասխան արդիականացված տեղեկատվություն ներկայացնելիս, ինչպես նաև միասնական ռեեստրի ազգային մասում ներառելիս նշում է հավատարմագրման ոլորտի գործող մասը, ինչպես նաև այդ որոշումն ընդունելու ամսաթիվը, համարը և հիմքը։
- Հավատարմագրման կոմիտեի կողմից համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշումն (հավատարմագրում, վերահավատարմագրում, հավատարմագրման ընդլայնում, կրճատում, կասեցում (լրիվ կամ մասնակի), վերականգնում, դադարեցում) ընդունելու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովն որոշում է ընդունում այդ համապատասխանության գնահատման մարմնի վերաբերյալ տվյալները միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու, չներառելու, ռեեստրից հանելու վերաբերյալ:
- Համապատասխանության գնահատման մարմինը միասնական ռեեստրի ազգային մասից հանվում է սույն կարգի 25-ից 27-րդ կետերով նախատեսված համապատասխան չափանիշներից անգամ մեկին չհամապատասխանելու դեպքում։
- Միասնական ռեեստրում պարունակվող տեղեկատվությունը բաց է և հանրությանը հասանելի։
- Համապատասխանության գնահատման մարմինը միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու (դրանից հանելու) հետ կապված հարցերի շուրջ բողոքներն ու հարցումներն ուսումնասիրվում են ԱՐՄՆԱԲ-ի կողմից։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
-ի N -Ն որոշման
ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ, ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում ԱՐՄՆԱԲ-ի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների տրամադրած համապատասխանության սերտիֆիկատների և գրանցած համապատասխանության հայտարարագրերի ազգային և միասնական ռեեստրների (այսուհետ՝ համապատասխանաբար ազգային ռեեստր և միասնական ռեեստր ) ձևավորման և վարման, տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի, դրանց գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ՝ ազգային և միասնական ռեեստրներում պարունակվող տեղեկությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները։
- Ազգային և միասնական ռեեստրները ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներ են, որոնց ձևավորումն ու վարումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով:
- Ազգային և միասնական ռեեստրներում ներառվում են տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի՝ տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունները:
2․ ԱԶԳԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ, ԳՐԱՆՑԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՌԵԵՍՏՐ
4․ Ազգային ռեեստրը ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որը տեղեկատվություն է պարունակում ազգային տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների տրամադրած, գրանցած համապատասխանության գնահատման փաստաթղթերի վերաբերյալ, և ազգային ռեեստրի ձևավորումն ու վարումը իրականացվում է ԱՐՄՆԱԲ-ի կողմից։
- Ազգային ռեեստրի ձևավորումն ու վարումը ներառում է համապատասխանության սերտիֆիկատների, համապատասխանության հայտարարագրերի, դրանց գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալը, այդ տեղեկությունները ազգային ռեեստրում ներառելը։
6․ Համապատասխանության սերտիֆիկատի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները ներառվում են ազգային ռեեստրում էլեկտրոնային գրառման ձևով՝
1) համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և ամսաթիվը, գործողության ժամկետը (այն դեպքում, երբ ազգային տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ գործողության ժամկետը, գրառում չի կատարվում), ինչպես նաև այն ձևաթղթի տպագրական համարը, որի վրա ձևակերպված է համապատասխանության սերտիֆիկատը (չի պահանջվում այն դեպքում, երբ համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպված է էլեկտրոնային եղանակով),
2) հայտատուի լրիվ անվանումը՝ իրավաբանական անձի համար՝ վերջինիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարը, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն․
3) արտադրողի լրիվ անվանումը՝ իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող մասնաճյուղերի համար՝ վերջինիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրված արտադրանքի պատրաստման գործունեություն իրականացնելու վայրի թվային նույնականացուցիչը (GLN (Global Location Number, տեղադիրքի գլոբալ համար) կամ այլ նույնականացուցիչ) (հայտատուի ցանկությամբ),
4) համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, վերջինիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբերվում են), սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և ամսաթիվը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
5) սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում),
6) սերտիֆիկացման մարմնի այն փորձագետի (փորձագետ-աուդիտորի) (փորձագետների (փորձագետների-աուդիտորների)) ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որը ստորագրել է համապատասխանության սերտիֆիկատը, այդ թվում՝ թղթային կրիչի վրա ձևակերպված,
7) արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ՝
ա․ արտադրանքի անվանումը և նշագիրը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) կամ արտադրողի կողմից արտադրանքին տրված մեկ այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում).
բ․ արտադրանքի անունը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում).
գ․ արտադրանքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնցով ապահովվում է վերջինիս նույնականացումը (առկայության դեպքում).
դ․ այն փաստաթղթի նշագիրը և անվանումը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).
ե․ սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրանքի համար՝ արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ չափը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.
զ) GTIN (Global Trade Item Number, առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը) (հայտատուի ցանկությամբ)
8) արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան,
9) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգը հաստատող այն իրավական ակտի համարը, ընդունման տարեթիվը և ամսաթիվը, որի պահանջներին համապատասխանության նպատակով կատարվել է սերտիֆիկացումը,
10) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ՝
ա․ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում) արձանագրությունները՝ նշելով ազգային ռեեստրում ներառված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը.
բ․ արտադրության վիճակի վերլուծության ակտը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում) նշելով համարը, ամսաթիվը, սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը, ինչպես նաև այն ստորագրող փորձագետի (փորձագետ-աուդիտորի) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
գ․ կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, կառավարման համակարգի սերտիֆիկատ տրամադրած՝ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը՝ առկայության դեպքում).
դ․ արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը.
ե․ արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը (սերտիֆիկացման ընթացակարգով (սխեմայով) նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած փորձարկման լաբորատորիայի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը.
զ․ որպես Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց հայտատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթերը (առկայության դեպքում).
11) սերտիֆիկացման ընթացակարգի (սխեմայի) վերաբերյալ տեղեկությունները,
12) որպես լրացուցիչ տեղեկատվություն՝ համապատասխանության սերտիֆիկատում ներկայացված տեղեկությունները՝
ա․ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված այն ստանդարտի նշագիրը և անվանումը, որի կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և այդպիսի ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում).
բ․ այլ ստանդարտների և փաստաթղթերի նշագրերը և անվանումները (դրանց կիրառման դեպքում).
գ․ արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).
դ․ արտադրանքի պիտանելիության ժամկետը կամ ռեսուրսը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).
ե․ փոխարինման ենթակա համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ կատարելով «տրված է փոխարեն» գրառումը (համապատասխանության սերտիֆիկատի փոխարինման դեպքում)․
զ․ համապատասխանության գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք որպես նմուշներ (փորձանմուշներ) ներմուծված արտադրանքի նկատմամբ մաքսային հայտարարագրի կամ մաքսային հայտարարագրման ժամանակ ձևակերպվող այլ փաստաթղթի գրանցման համարը կամ նմուշների (փորձանմուշների) ընտրությանը կամ ներմուծմանը վերաբերող այլ տեղեկատվություն (հայտատուի ցանկությամբ),
է․ տեղեկություններ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական հսկողություն անցկացնելու մասին (այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգով (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով և սերտիֆիկացման ընթացակարգով (սխեմայով) նախատեսվում է նման գնահատման անցկացում)՝ նշելով իրականացման պարբերականությունն ու ժամկետները (տեղեկատվություն անցկացման ժամկետների փոփոխության մասին), սերտիֆիկացված արտադրանքի պարբերական հսկողության անցկացումը հաստատող փաստաթղթերի մանրամասները (մուտքագրվում են այս գնահատումն իրականացնող սերտիֆիկացման մարմինների կողմից),
ը․ տեղեկություններ արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների անցկացման համար գրանցված հայտի մասին (հայտի գրանցման ամսաթիվը և համարը),
թ․ տեղեկություններ հայտատուի կողմից այլ հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի հետ սերիական արտադրանքի համար տրված համապատասխանության սերտիֆիկատի փոխանցման մասին պայմանագիր կնքելու, այդ թվում՝ սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ պարբերական հսկողություն իրականացնելու գործառույթի փոխանցման մասին՝ նշելով այլ հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի անվանումը, գրանցման համարը, պայմանագրի համարն ու ամսաթիվը)
ժ․ այլ տեղեկություններ (առկայության դեպքում).
13) համապատասխանության սերտիֆիկատի գործողության կարգավիճակը, համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու ամսաթիվը, համարը, հիմքը և ժամկետը (կասեցման դեպքում),
14) համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ տեղեկությունները (հավելվածի ձևաթղթի տպագրական համարը, հավելվածի էջերի քանակը (չի պահանջվում այն դեպքում, երբ համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպված է էլեկտրոնային եղանակով), ինչպես նաև հավելվածի մեջ պարունակվող տեղեկատվությունը (հավելվածի առկայության դեպքում),
15) տրված համապատասխանության սերտիֆիկատի կրկնօրինակի ձևաթղթի համարը և տրման ամսաթիվը (համապատասխանության սերտիֆիկատի կրկնօրինակի տրման դեպքում):
- Համապատասխանության հայտարարագրի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները ներառվում են ազգային ռեեստրում էլեկտրոնային գրառման ձևով՝
1) համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, գործողության ժամկետը (այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ գործողության ժամկետը, գրառում չի կատարվում).
2) հայտատուի լրիվ անվանումը (այսուհետ՝ հայտատու կազմակերպություն)՝ իրավաբանական անձի համար՝ վերջինիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարը, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
3) հայտատու կազմակերպության ղեկավարի կամ հայտատու կազմակերպության այն անձի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որը լիազորված է համապատասխանության հայտարարագիր ընդունելու համար (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները): Եթե հայտատուն որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ է, ապա տվյալ տեղեկատվությունը չի նշվում.
4) համապատասխանության հայտարարագիրը գրանցած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, վերջինիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբերվում են), համապատասխանության հայտարարագիրը գրանցած լիազորված մարմնի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն կամ լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
5) արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ՝
ա․ արտադրողի լրիվ անվանումը՝ իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող մասնաճյուղերի համար՝ վերջինիս գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրված արտադրանքի պատրաստման գործունեություն իրականացնելու վայրի թվային նույնականացուցիչ (GLN (Global Location Number, տեղադիրքի գլոբալ համար) կամ այլ նույնականացուցիչ) (հայտատուի ցանկությամբ),
բ․ արտադրանքի նշագիրն ու անվանումը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) կամ արտադրողի կողմից արտադրանքին տրված մեկ այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում).
գ․ արտադրանքի անունը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում).
դ․ արտադրանքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնցով ապահովվում է նույնականացումը (առկայության դեպքում).
ե․ այն փաստաթղթի նշագիրը և անվանումը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).
զ․ արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
է. GTIN (Global Trade Item Number, առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը) (հայտատուի ցանկությամբ)
ը․ հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրանքի համար՝ արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ չափը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.
6) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգը հաստատող այն իրավական ակտի համարը, ընդունման տարեթիվը և ամսաթիվը, որի պահանջներին համապատասխանության նպատակով կատարվել է հայտարարագրումը,
7) Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ՝
ա․ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում) արձանագրությունները՝ նշելով փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի (առկայության դեպքում) գրանցման համարը.
բ․ կառավարման համակարգի սերտիֆիկատը (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով ամսաթիվը, համարը, կառավարման համակարգի սերտիֆիկատ տրամադրած՝ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը՝ առկայության դեպքում).
գ․ որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց՝ հայտատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթեր (առկայության դեպքում).
8) համապատասխանության հայտարարագրման սխեմայի վերաբերյալ տեղեկությունները,
9) որպես լրացուցիչ տեղեկատվություն՝ համապատասխանության հայտարարագրում ներկայացված տեղեկությունները՝
ա․ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրը և անվանումը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և այդպիսի ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում).
բ․ այլ ստանդարտների և փաստաթղթերի նշագրերն ու անվանումները (դրանց կիրառման դեպքում).
գ․ արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).
դ․ արտադրանքի պիտանելիության ժամկետը կամ ռեսուրսը (Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).
ե․ փոխարինման ենթակա համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ կատարելով «տրված է փոխարեն» գրառումը (համապատասխանության հայտարարագրի փոխարինման դեպքում)․
զ. համապատասխանության գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք որպես նմուշներ (փորձանմուշներ) ներմուծված արտադրանքի նկատմամբ մաքսային հայտարարագրի կամ մաքսային հայտարարագրման ժամանակ ձևակերպվող այլ փաստաթղթի գրանցման համարը կամ նմուշների (փորձանմուշների) ընտրությանը կամ ներմուծմանը վերաբերող այլ տեղեկատվություն (հայտատուի ցանկությամբ).
է․ այլ տեղեկություններ (առկայության դեպքում).
10) համապատասխանության հայտարարագրի գործողության կարգավիճակը, համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու ամսաթիվը, համարը, հիմքը և ժամկետը (կասեցման դեպքում),
11) տեղեկություններ՝ համապատասխանության հայտարարագրի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ (հավելվածի էջերի քանակը), ինչպես նաև հավելվածի մեջ պարունակվող տեղեկատվությունը (հավելվածի առկայության դեպքում)։
8․ Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների տրամադրած և գրանցած համապատասխանության գնահատման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է ԱՐՄՆԱԲ համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելուց և համապատասխանության հայտարարագիր գրանցելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։
9․ ԱՐՄՆԱԲ-ը 3 աշխատանքային օրվա ընթացքում ազգային ռեեստրում ներառում է համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրամադրած համապատասխանության սերտիֆիկատների և գրանցած համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:
- Ռեեստրում տեղադրվում է օպտիկապես ընթերցվող մատրիցային ծածկագիր (QR-ծածկագիր)՝ նախատեսված տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի ազգային ռեեստրում համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին էլեկտրոնային գրառմանն արագ անցնելու համար։
- Ռեեստրում պարունակվող տեղեկությունները բաց են և հանրությանը հասանելի՝ բացառությամբ 6-րդ կետի 12-րդ ենթակետի է), ը), թ) ենթակետով սահմանված տեղեկատվության։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի N 552-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը և «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի հունիսի 16-ի N 801-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից:
3․ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ, ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՌԵԵՍՏՐ
13․ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների տրամադրած համապատասխանության սերտիֆիկատների և գրանցած համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցումը ԱՐՄՆԱԲ-ի կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով իրականացվում է ավտոմատ ռեժիմով՝ միասնական ռեեստրի ազգային մասեր այդ տեղեկությունները մուտքագրելու կամ դրանք փոփոխելու դեպքում:
- Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սույն կարգի 18-ից 21-րդ կետերում նշված միասնական ռեեստրի ազգային մասից վերցված և ԱՐՄՆԱԲ-ի կողմից էլեկտրոնային եղանակով Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացվող տեղեկությունների հիման վրա։
- Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումը ներառում է համապատասխանության սերտիֆիկատների, համապատասխանության հայտարարագրերի, դրանց գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալը, տեղեկությունները միասնական ռեեստրում ներառելը, ինչպես նաև տեղեկատվական պորտալում ավտոմատ ռեժիմով դրանք հրապարակելը։
- Համապատասխանության սերտիֆիկատի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները ներառվում են միասնական ռեեստրի ազգային մասում էլեկտրոնային գրառման ձևով՝
1) համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և ամսաթիվը, գործողության ժամկետը (այն դեպքում, երբ Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ գործողության ժամկետը, գրառում չի կատարվում), ինչպես նաև այն ձևաթղթի տպագրական համարը, որի վրա ձևակերպված է համապատասխանության սերտիֆիկատը (չի պահանջվում այն դեպքում, երբ համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպված է էլեկտրոնային եղանակով),
2) հայտատուի լրիվ անվանումը՝ իրավաբանական անձի համար՝ գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարը, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
3) արտադրողի լրիվ անվանումը՝ իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող մասնաճյուղերի համար՝ գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են),
4) համապատասխանության սերտիֆիկատ տրամադրած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբերվում են), սերտիֆիկացման մարմնի հավատարմագրման վկայագրի գրանցման համարը և ամսաթիվը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
5) սերտիֆիկացման մարմնի ղեկավարի (լիազորված անձի) ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում),
6) սերտիֆիկացման մարմնի այն փորձագետի (փորձագետ-աուդիտորի) (փորձագետների (փորձագետների-աուդիտորների)) ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որը ստորագրել է համապատասխանության սերտիֆիկատը, այդ թվում՝ թղթային կրիչի վրա ձևակերպված,
7) արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ՝
ա․ արտադրանքի անվանումը և նշագիրը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) կամ արտադրողի կողմից արտադրանքին տրված մեկ այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում).
բ․ արտադրանքի անունը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում).
գ․ արտադրանքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնցով ապահովվում է նույնականացումը (առկայության դեպքում).
դ․ այն փաստաթղթի նշագիրը և անվանումը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).
ե․ սերտիֆիկացման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրանքի համար՝ արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ չափը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.
8) արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան,
9) Միության այն տեխնիկական կանոնակարգի անվանումը և նշագիրը, որի պահանջներին համապատասխանության նպատակով կատարվել է սերտիֆիկացումը,
10) Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ՝
ա․ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում) արձանագրությունները՝ նշելով միասնական ռեեստրում ներառված հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի համարը, ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը` առկայության դեպքում).
բ․ արտադրության վիճակի վերլուծության ակտը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում) նշելով համարը, ամսաթիվը, սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը՝ առկայության դեպքում), ինչպես նաև այն ստորագրող փորձագետի (փորձագետ-աուդիտորի) ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում).
գ․ կառավարման համակարգի սերտիֆիկատը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, կառավարման համակարգի սերտիֆիկատ տրամադրած՝ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը՝ առկայության դեպքում).
դ․ արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի նախագծի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած կազմակերպության անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը՝ առկայության դեպքում).
ե․ արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը (սերտիֆիկացման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով համարը, ամսաթիվը, արտադրանքի տեսակի հետազոտության վերաբերյալ եզրակացությունը տրամադրած փորձարկման լաբորատորիայի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը՝ առկայության դեպքում).
զ․ որպես Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց հայտատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթերը (առկայության դեպքում).
11) սերտիֆիկացման սխեմայի վերաբերյալ տեղեկությունները,
12) որպես լրացուցիչ տեղեկատվություն՝ համապատասխանության սերտիֆիկատում ներկայացված տեղեկությունները՝
ա․ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված այն ստանդարտի նշագիրը և անվանումը, որի կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է Միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և այդպիսի ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում).
բ․ այլ ստանդարտների և փաստաթղթերի նշագրերը և անվանումները (դրանց կիրառման դեպքում).
գ․ արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).
դ․ արտադրանքի պիտանելիության ժամկետը կամ ռեսուրսը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).
ե․ փոխարինման ենթակա համապատասխանության սերտիֆիկատի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ կատարելով «տրված է փոխարեն» գրառումը (համապատասխանության սերտիֆիկատի փոխարինման դեպքում)․
զ․ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած՝ արտադրանքի ընտրված նմուշների (փորձանմուշների) պատրաստման օրվանից պատրաստվող սերիական թողարկվող արտադրանքի վրա համապատասխանության սերտիֆիկատի տարածման մասին տեղեկատվություն՝ նշելով արտադրանքի նմուշների (փորձանմուշների) պատրաստման ամսաթվի մասին տեղեկությունները (առկայության դեպքում).
է․ արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված այն պայմանագրի մասին տեղեկություններ, որով նախատեսվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին տվյալ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար)․
ը․ այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).
13) համապատասխանության սերտիֆիկատի գործողության կարգավիճակը, համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու ամսաթիվը, համարը, հիմքը և ժամկետը (կասեցման դեպքում),
14) համապատասխանության սերտիֆիկատի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ տեղեկությունները (հավելվածի ձևաթղթի տպագրական համարը, հավելվածի էջերի քանակը (չի պահանջվում այն դեպքում, երբ համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպված է էլեկտրոնային եղանակով), ինչպես նաև հավելվածի մեջ պարունակվող տեղեկատվությունը (հավելվածի առկայության դեպքում),
15) տրված համապատասխանության սերտիֆիկատի կրկնօրինակի ձևաթղթի համարը և տրման ամսաթիվը (համապատասխանության սերտիֆիկատի կրկնօրինակի տրման դեպքում):
- Համապատասխանության հայտարարագրի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները ներառվում են միասնական ռեեստրի ազգային մասում էլեկտրոնային գրառման ձևով՝
1) համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը, գործողության ժամկետը (այն դեպքում, երբ Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված չէ գործողության ժամկետը, գրառում չի կատարվում).
2) հայտատուի լրիվ անվանումը (այսուհետ՝ հայտատու կազմակերպություն)՝ իրավաբանական անձի համար՝ գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), ինչպես նաև հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) այն համարը, որը տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
3) հայտատու կազմակերպության ղեկավարի կամ հայտատու կազմակերպության այն անձի պաշտոնը, ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), որը լիազորված է համապատասխանության հայտարարագիր ընդունելու համար (նշելով լիազորող փաստաթղթի անվանումն ու վավերապայմանները): Եթե հայտատուն որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձ է, ապա տվյալ տեղեկատվությունը չի նշվում.
4) համապատասխանության հայտարարագիրը գրանցած սերտիֆիկացման մարմնի լրիվ անվանումը, գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (եթե հասցեները տարբերվում են), համապատասխանության հայտարարագիրը գրանցած լիազորված մարմնի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն կամ լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.
5) արտադրանքի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ՝
ա․ արտադրողի լրիվ անվանումը՝ իրավաբանական անձի և արտադրանքն արտադրող մասնաճյուղերի համար՝ գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են), իսկ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձի համար՝ ազգանունը, անունը և հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը և արտադրանքի արտադրման գործունեություն իրականացնելու վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբերվում են).
բ․ արտադրանքի նշագիրն ու անվանումը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) կամ արտադրողի կողմից արտադրանքին տրված մեկ այլ պայմանական նշագիր (առկայության դեպքում).
գ․ արտադրանքի անվանումը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում) (առկայության դեպքում).
դ․ արտադրանքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ, որոնցով ապահովվում է նույնականացումը (առկայության դեպքում).
ե․ այն փաստաթղթի նշագիրը և անվանումը, որին համապատասխան արտադրված է արտադրանքը (ստանդարտը, կազմակերպության ստանդարտը, տեխնիկական պայմանները կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).
զ․ արտադրանքի ծածկագիրը (ծածկագրերը)՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան.
է․ հայտարարագրման օբյեկտի անվանումը (սերիական թողարկում, խմբաքանակ կամ եզակի արտադրանք)։ Սերիական թողարկման արտադրանքի համար կատարվում է «սերիական թողարկում» գրառումը։ Արտադրանքի խմբաքանակի համար նշվում է խմբաքանակի չափը, եզակի արտադրանքի համար՝ արտադրանքի գործարանային համարը: Արտադրանքի խմբաքանակի և եզակի արտադրանքի համար նշվում են արտադրանքի խմբաքանակը (այդ թվում՝ չափը) կամ եզակի արտադրանքը նույնականացնող ապրանքաուղեկից փաստաթղթերի վավերապայմանները.
6) այն տեխնիկական կանոնակարգի անվանումը և նշագիրը, որի պահանջներին համապատասխանության նպատակով կատարվել է հայտարարագրումը.
7) Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները, ներառյալ՝
ա․ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում) արձանագրությունները՝ նշելով փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը՝ առկայության դեպքում), ամսաթիվը, անվանումը, հավատարմագրման վկայագրի (առկայության դեպքում) գրանցման համարը.
բ․ կառավարման համակարգի սերտիֆիկատը (համապատասխանության հայտարարագրման սխեմայով նախատեսված դեպքերում)՝ նշելով ամսաթիվը, համարը, կառավարման համակարգի սերտիֆիկատ տրամադրած՝ կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի անվանումը, հավատարմագրման վկայագրի գրանցման համարը (հավատարմագրման մասին գրառման եզակի համարը՝ առկայության դեպքում).
գ․ որպես տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց՝ հայտատուի կողմից տրամադրված այլ փաստաթղթեր (առկայության դեպքում).
8) համապատասխանության հայտարարագրման սխեմայի վերաբերյալ տեղեկությունները.
9) որպես լրացուցիչ տեղեկատվություն՝ համապատասխանության հայտարարագրում ներկայացված տեղեկությունները՝
ա․ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտի նշագիրը և անվանումը, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը, կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և այդպիսի ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ամբողջական ստանդարտի կիրառմամբ (դրանց կիրառման դեպքում).
բ․ այլ ստանդարտների և փաստաթղթերի նշագրերն ու անվանումները (դրանց կիրառման դեպքում).
գ․ արտադրանքի պահպանման պայմանները և ժամկետը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).
դ․ արտադրանքի պիտանելիության ժամկետը կամ ռեսուրսը (Միության տեխնիկական կանոնակարգերով նախատեսված դեպքերում).
ե․ փոխարինման ենթակա համապատասխանության հայտարարագրի գրանցման համարը և գրանցման ամսաթիվը՝ կատարելով «տրված է փոխարեն» գրառումը (համապատասխանության հայտարարագրի փոխարինման դեպքում)․
զ․ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցած արտադրանքի ընտրված նմուշների (փորձանմուշների) պատրաստման օրվանից պատրաստվող սերիական թողարկվող արտադրանքի վրա համապատասխանության հայտարարագրի տարածման մասին տեղեկատվություն՝ նշելով տեղեկություններ (առկայության դեպքում) արտադրանքի նմուշների (փորձանմուշների) պատրաստման ամսաթվի մասին․
է․ արտադրողի (այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի) հետ կնքված այն պայմանագրի մասին տեղեկություններ, որով նախատեսվում է Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին մաքսային տարածք մատակարարվող արտադրանքի համապատասխանության ապահովումը և նշված պահանջներին տվյալ արտադրանքի անհամապատասխանության համար պատասխանատվությունը (արտադրողի կողմից լիազորված անձի համար) այլ տեղեկատվություն (առկայության դեպքում).
10) համապատասխանության հայտարարագրի գործողության կարգավիճակը, համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխանության հայտարարագրի գործողությունը կասեցնելու, վերականգնելու կամ դադարեցնելու ամսաթիվը, համարը, հիմքը և ժամկետը (կասեցման դեպքում),
11) տեղեկություններ՝ համապատասխանության հայտարարագրի հավելվածի (հավելվածների) վերաբերյալ (հավելվածի էջերի քանակը), ինչպես նաև հավելվածի մեջ պարունակվող տեղեկատվությունը (հավելվածի առկայության դեպքում)։
- Տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասում ներառվում են նաև հետևյալ տեղեկությունները, որոնք չեն ներկայացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝
1) անդամ պետությունների տարածքներից դուրս արտադրված արտադրանքի պատրաստման գործունեություն իրականացնելու վայրի թվային նույնականացուցիչ (GLN (Global Location Number, տեղադիրքի գլոբալ համար) կամ այլ նույնականացուցիչ) (հայտատուի ցանկությամբ սերտիֆիկացման և հայտարարագրման դեպքում).
2) GTIN (Global Trade Item Number, առևտրային միավորի գլոբալ նույնականացման համարը) (հայտատուի ցանկությամբ սերտիֆիկացման և հայտարարագրման դեպքում).
3) համապատասխանության հավաստման նպատակով միության մաքսային տարածք որպես նմուշներ (փորձանմուշներ) ներմուծված արտադրանքի նկատմամբ մաքսային հայտարարագրի կամ մաքսային հայտարարագրման ժամանակ ձևակերպվող այլ փաստաթղթի գրանցման համարը կամ նմուշների (փորձանմուշների) ընտրությանը կամ ներմուծմանը վերաբերող այլ տեղեկատվություն (հայտատուի ցանկությամբ սերտիֆիկացման և հայտարարագրման դեպքում).
4) տեղեկություններ սերտիֆիկացված արտադրանքի պարբերական հսկողություն անցկացնելու մասին (այն դեպքում, երբ Միության տեխնիկական կանոնակարգով (Միության տեխնիկական կանոնակարգերով և սերտիֆիկացման սխեմայով նախատեսվում է նման գնահատման անցկացում)՝ նշելով իրականացման պարբերականությունն ու ժամկետները (տեղեկատվություն անցկացման ժամկետների փոփոխության մասին), սերտիֆիկացված արտադրանքի պարբերական հսկողության անցկացումը հաստատող փաստաթղթերի մանրամասները (մուտքագրվում են այս գնահատումն իրականացնող սերտիֆիկացման մարմինների կողմից).
5) տեղեկություններ արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքների անցկացման համար գրանցված հայտի մասին (հայտի գրանցման ամսաթիվը և համարը).
6) տեղեկություններ հայտատուի կողմից այլ հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի հետ սերիական արտադրանքի համար տրված համապատասխանության սերտիֆիկատի փոխանցման մասին պայմանագիր կնքելու, այդ թվում՝ սերտիֆիկացված արտադրանքի նկատմամբ պարբերական հսկողություն իրականացնելու գործառույթի փոխանցման մասին՝ նշելով այլ հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի անվանումը, գրանցման համարը, պայմանագրի համարն ու ամսաթիվը)։
19․ Հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների տրամադրած և գրանցած համապատասխանության գնահատման փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է ԱՐՄՆԱԲ համապատասխանության սերտիֆիկատ տրամադրելուց և համապատասխանության հայտարարագիր գրանցելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։
- ԱՐՄՆԱԲ-ը 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան Ռեեստրներում ներառում է համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրամադրած համապատասխանության սերտիֆիկատների և գրանցած համապատասխանության հայտարարագրերի վերաբերյալ տեղեկատվությունը:
- Միասնական ռեեստրի ազգային մասում տեղադրվում է օպտիկապես ընթերցվող մատրիցային ծածկագիր (QR-ծածկագիր)՝ նախատեսված տրված համապատասխանության սերտիֆիկատների և գրանցված համապատասխանության հայտարարագրերի միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի մասին էլեկտրոնային գրառմանն արագ անցնելու համար։
- Ռեեստրում պարունակվող տեղեկությունները բաց են և հանրությանը հասանելի՝ բացառությամբ 18-րդ կետի 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված տեղեկատվության։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին համապատասխանության գնահատման մասին տրամադրված կամ ընդունված փաստաթղթերի միասնական ռեեստրների ձևավորումն ու վարումը» ընդհանուր գործընթացի (N 35)՝ դրանց իրականացման համար անհրաժեշտ նոր տարբերակը գործողության մեջ մտնելու օրից։
-
Քննարկվել է
14.05.2024 - 04.06.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1061
Տպել