Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
7 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նելի Ղարիբյան 08.05.2024 17:01:51 | Նախագծի 31․2 կետում նշվում է այն մասին ,որ << Փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի կամ փորձաքննող 2-րդ կազմակերպության հետ համագործակցության մասին տեղեկության առկայության, կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում կազմակերպության հետ կնքված պայմանագիրը լուծվում է>>: Անորոշ է մնում , թե ինչ է նշանակում <<տեղեկության առկայություն>>, ով է ստուգելու այդ տեղեկության արժանահավատությունը, իսկությունը կամ ինչ մեխանիզմով է ստուգվելու։ Ինչպես հայտնի է, զարգացման ծրագիրը փորձաքննող կազմակերպությունը իրականացնում է ծրագրի բովանդակության գնահատում (ըստ գնահատման չափանիշների) և որևէ լիազորություն կամ մեխանիզմ չունի՝ ստուգելու ծրագրի հեղինակի ով լինելը, հետևաբար՝ եթե հարցազրույցի ընթացքում մասնակից հավակնորդը զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական է գնահատվում, ասել է, թե կասկած է առաջացնում ծրագրի՝ այլ անձնավորության կողմից գրված լինելու մասին, ապա այս պարագայում փորձաքննող կազմակերպության հետ, որպես պատասխանատու կողմ, պայմանագիրը լուծելը անհասկանալի է։Առաջարկում ենք վերանայել կետը։ | Ընդունվել է ի գիտություն: Ձեր առաջարկը լրացուցիչ կքննարկվի: | |
2 | Նելի Ղարիբյան 08.05.2024 17:01:51 | Նախագծի 37․4 կետում նշվում է փորձաշրջանի ավարտին տնօրենի կողմից իր մեկամյա աշխատանքի հաշվետվությունը ներկայացնելու պահանջի մասին՝ մասնագիտական հանձնաժողովին, կոլեգիալ կառավարման մարմնին, սրան զուգահեռ նաև փորձաշրջանի ղեկավարը /մենթոր դպրոցի տնօրեն/ պետք է ներկայացնի տնօրենի աշխատանքի գնահատման թերթիկ։ Ստացվում է, որ ինչ-որ պարագայում այնուհանդերձ վերադառնում ենք խորհրդի լիազորություններում տնօրենի ընտրության գործառույթի ամրագրմանը, ինչի անարդյունավետությունն արդեն տարիների ընթացքում ապացուցված և ընդունված էր։ Մենթոր դպրոցի տնօրենի կողմից գնահատման թերթիկի ներկայացման պահանջը նույնպես տարաբնույթ հարցեր է առաջացնում՝ կապված օբյեկտիվության, պատասխանատվության, նաև կոռուպցիոն ռիսկերի առաջացման հետ։ Առաջարկում ենք վերանայել կետը, թերևս հաշվետվությունը ներկայացնել միայն մասնագիտական հանձնաժողովին։ | Այս կարգավորումը հանձնաժողովի որոշման նկատմամբ ստեղծված հակակշիռ է՝ խորհրդի գործառույթների կիրառման հնարավորությունն օգտագործելով: | |
3 | Նելի Ղարիբյան 08.05.2024 17:01:51 | Նախագծի 39-րդ կետում նշվում է ՝ <<Մասնագիտական հանձնաժողովը հաղթող հավակնորդի (հավակնորդների) և մենթոր դպրոցի տվյալները հարցազրույցի օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չէ գրավոր բողոք, ներկայացնում է համապատասխան լիազոր մարմնին>>։ Եթե խոսքը հարցազրույցի փուլի մասին է, ապա անհասկանալի է, թե մենթոր դպրոցից ինչ տվյալներ է պահանջվում։Առաջարկում ենք վերանայել կետը։ | Կից ներկայացված է գնահատման թերթիկ: | |
4 | Նազիկ Գիշյան 18.05.2024 21:56:29 | 37.5. կետում նշվում է <<Մասնագիտական հանձնաժողովի և խորհրդի կողմից հաշվետվության դրական եզրակացության և ղեկավարի դրական գնահատման արդյունքում տնօրենը համարվում է փորձաշրջանն անցած>>։ Ներկայացրած կատարողական հաշվետվության բացասական եզրակացության կամ ղեկավարի բացասական գնահատման դեպքում տնօրենը չի համարվում փորձաշրջանն անցած, որի մասին հանձնաժողովը գրավոր տեղեկացվում է համապատասխան լիազոր մարմնին՝ 5 աշխատանքային օրվա ընթացում պայմանագիրը լուծելու համար: Իսկ արդյոք անաչառ կգնահատի ստեղծված հանձնաժողովը։Խնդրում եմ այս կետին ևս ուշադրություն դարձնել և հանձնաժողով կազմել արժանի մարդկանցից։ | Շնորհակալություն ներկայացված առաջարկի համար: |