Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

    2023 թվականից մեկնարկել է տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացը, որի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ մասնավորապես հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։ Ներկա նախագիծը կոչված է հասցեագրել և շտկել այդ խնդիրները։

  • Քննարկվել է

    06.05.2024 - 21.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1934

Տպել

Առաջարկներ`

Նազիկ Գիշյան

18.05.2024

37.5. կետում նշվում է <<Մասնագիտական հանձնաժողովի և խորհրդի կողմից հաշվետվության դրական եզրակացության և ղեկավարի դրական գնահատման արդյունքում տնօրենը համարվում է փորձաշրջանն անցած>>։ Ներկայացրած կատարողական հաշվետվության բացասական եզրակացության կամ ղեկավարի բացասական գնահատման դեպքում տնօրենը չի համարվում փորձաշրջանն անցած, որի մասին հանձնաժողովը գրավոր տեղեկացվում է համապատասխան լիազոր մարմնին՝ 5 աշխատանքային օրվա ընթացում պայմանագիրը լուծելու համար: Իսկ արդյոք անաչառ կգնահատի ստեղծված հանձնաժողովը։Խնդրում եմ այս կետին ևս ուշադրություն դարձնել և հանձնաժողով կազմել արժանի մարդկանցից։

Նելի Ղարիբյան

08.05.2024

Նախագծի 39-րդ կետում նշվում է ՝ <<Մասնագիտական հանձնաժողովը հաղթող հավակնորդի (հավակնորդների) և մենթոր դպրոցի տվյալները հարցազրույցի օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, եթե առկա չէ գրավոր բողոք, ներկայացնում է համապատասխան լիազոր մարմնին>>։ Եթե խոսքը հարցազրույցի փուլի մասին է, ապա անհասկանալի է, թե մենթոր դպրոցից ինչ տվյալներ է պահանջվում։Առաջարկում ենք վերանայել կետը։

Նելի Ղարիբյան

08.05.2024

Նախագծի 37․4 կետում նշվում է փորձաշրջանի ավարտին տնօրենի կողմից իր մեկամյա աշխատանքի հաշվետվությունը ներկայացնելու պահանջի մասին՝ մասնագիտական հանձնաժողովին, կոլեգիալ կառավարման մարմնին, սրան զուգահեռ նաև փորձաշրջանի ղեկավարը /մենթոր դպրոցի տնօրեն/ պետք է ներկայացնի տնօրենի աշխատանքի գնահատման թերթիկ։ Ստացվում է, որ ինչ-որ պարագայում այնուհանդերձ վերադառնում ենք խորհրդի լիազորություններում տնօրենի ընտրության գործառույթի ամրագրմանը, ինչի անարդյունավետությունն արդեն տարիների ընթացքում ապացուցված և ընդունված էր։ Մենթոր դպրոցի տնօրենի կողմից գնահատման թերթիկի ներկայացման պահանջը նույնպես տարաբնույթ հարցեր է առաջացնում՝ կապված օբյեկտիվության, պատասխանատվության, նաև կոռուպցիոն ռիսկերի առաջացման հետ։ Առաջարկում ենք վերանայել կետը, թերևս հաշվետվությունը ներկայացնել միայն մասնագիտական հանձնաժողովին։

Տեսնել ավելին