Նախագիծը չի ընդունվել
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԿՆԵՐԻ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍԱՅԻՆ ՍԵՊՏԻՑԵՄԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՂԵԿԱՎԱՐ
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՂԵԿԱՎԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
2023 թվականի հոկտեմբերի -ի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԿՆԵՐԻ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍԱՅԻՆ ՍԵՊՏԻՑԵՄԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝
- Սահմանել ձկների վիրուսային արյունահոսային սեպտիցեմիա հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ա․ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
2024 _________________ « »
Երևան
Հավելված
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական
մարմնի ղեկավարի
2024 _________________ « »
N _____ հրամանի
ՀՐԱՀԱՆԳ
ՁԿՆԵՐԻ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍԱՅԻՆ ՍԵՊՏԻՑԵՄԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1․ Վիրուսային արյունահոսային սեպտիցեմիան (այսուհետ՝ ՎԱՍ) ձկների խիստ կոնտագիոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ներքին օրգանների և հյուսվածքների սեպտիցեմիայով և արյունազեղումներով։
2․ ՎԱՍ հարուցիչը (Egtved վիրուս)՝ Rhabdoviridae ընտանիքի Novirhabdovirus ցեղին պատկանող, ՌՆԹ պարունակող, համեմատաբար խոշոր՝ 180-240 x 60-75 նմ․ վիրուս է։ ՎԱՍ վիրուսը քաղցրահամ ջրերում 4 OC ջերմաստիճանային պայմաններում գոյատևում է 28-35 օր և պահպանում վիրուլենտությունը։ ՎԱՍ վիրուսը 14 OC ջերմաստիճանային պայմաններում 90%-ով վարակունակությունը կորցնում է 24 ժամվա ընթացքում, իսկ 44 OC ջերմաստիճանային պայմաններում ոչնչանում է 15 րոպեի ընթացքում։
3․ ՎԱՍ հիվանդությունը բռնկվում է ձմռան վերջին և գարնան սկզբին, երբ ջրի ջերմաստիճանը 8-10 OC է։ Հիվանդության նկատմամբ ընկալունակ են հատկապես մինչև 2 տարեկան ձկները։ Համաճարակը իր զարգացման փուլերով տևում է 1-2 ամիս, որի ընթացքում գրանցվում է զանգվածային անկումներ։ Հիվանդության հարուցիչի աղբյուր են հանդիսանում՝ հիվանդ և վիրուսակիր ձկները, իսկ վարակի փոխանցման գործոններն են ՎԱՍ-ից սատկած դիակը, ջուրը և այլն։
- Հիվանդության նկատմամբ ընկալունակ են և հիվանդանում են՝ սաղմոնազգիները, կարմրախայտները, օձաձկները, գայլաձկները, բեղլուները և ձողաձկները:
5․ Իշխանները ՎԱՍ-ով հիվանդանում են սկսած 4 շաբաթական հասակից: Մանրաձկները, վերանորոգող ձկները և արտադրողները ավելի դիմացկուն են հիվանդության նկատմամբ:
- Հիվանդությանը նպաստում է ջրի ցածր ջերմաստիճանային պայմաններում երկար ձմեռելը, որի պատճառով ձկների դիմադրողականությունը նվազում է: Հիվանդությանը խթանում է ձկների սթրեսը, դրանց հետ տարբեր մանիպուլյացիաները (փոխադրում, տեսակավորում և այլն) կամ պահման տեխնոլոգիական ռեժիմի խախտումները (կերակրման ընդհատումներ, ջրի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ և այլն):
- Ձկնաբուծական տնտեսություններում վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ և թարմ անկած ձկները։ Վարակված ձկները վիրուսը արտազատում են մեզի, բորբոքված աղիքներից վնասված լորձաթաղանթների (բայց ոչ կղանքներով), սեռական գեղձերի արտադրանքներով, խռիկների, մաշկի և լողակների հյուսվածքների միջոցով:
- ՎԱՍ վիրուսը փոխանցվում է ջրի և (կամ) ձկնաբուծական սարքավորումների միջոցով։ Բերանի ուղով վարակումը հնարավոր է հաննիբալիզմի դեպքում, կամ վարակված ձկների հում մսով և ներքին օրգաններով կերակրելու ժամանակ:
- Վիրուսի մեխանիկական փոխանցողները կարող են հանդիսանալ ձկների արյանածուծ մակաբույծները, ինչպես նաև ձկնակեր թռչունները, որոնց կտուցի վրա և ստամոքսում այն պահպանվում է մինչև 2 ժամ և ավելի:
- ՎԱՍ վիրուսը ջրի մեջ՝ 10°C ջերմաստիճանում 99,9% անակտիվանում է մոտ մեկ ամիս անց, տիղմի մեջ' 10 օր հետո: Ջրավազանների բացօթյա չորացումը 20-27°C ջերմաստիճանում 1 շաբաթվա ընթացքում ամբողջովին անակտիվացնում է վիրուսը, 45°C ջերմաստիճանում 60 րոպեում վիրուսը չեզոքանում է:
- Հիվանդության գաղտնի շրջանը 7-15 OC ջերմաստիճանի պայմաններում տևում է 1-2 շաբաթ, երբեմն 25 օր: Վարակը դրսևորվում է՝ սուր, խրոնիկ և ներվային ձևերով: Սուր ընթացքի դեպքում կլինիկական նշաններն են՝ խախտվում է ձկների շարժման ներդաշնակությունը, մարմնի գույնը ստանում է մուգ շագանակագույն երանգ, կետային արյունազեղումներ մարմի տարբեր հատվածներում, աչքերը լինում են չռված, խռիկները դառնում են սակավարյուն և արյունազեղված: Խրոնիկ ընթացքի դեպքում նկատվում է՝ մարմնի գույնի սևություն, մեծացած որովայն, ակնախնձորի արտացցում: Ներվային ձևի դեպքում նկատվում է՝ արտաքինից առողջ թվացող ձկները կատարում են գալարաձև, երբեմն շրջանակաձև շարժումներ, նկատվում է մարմնի սպազմատիկ կծկումներ:
- ՎԱՍ վիրուսով վարակված ձկների մոտ արտադրվում է ինտերֆերոն։ Հիվանդ ձուկը ձեռք է բերում կայուն իմունիտետ, արյան մեջ հայտնվում են հակամարմիններ, որոնց շրջանառության մակարդակը և տևողությունը (մի քանի ամսից մինչև մեկ տարի կամ ավելի) որոշվում է վարակիչ գործընթացի լարվածությամբ:
13․ ՎԱՍ-ի սուր ընթացքից անկած ձկների լյարդը արյունալցված է, երիկամները կարմրավուն, իսկ խրոնիկ ընթացքի դեպքում լյարդը սակավարյուն է և գորշ գույնի, երիկամները ևս գորշ գույնի ու ալիքաձև մակերեսով։
14․ ՎԱՍ-ի նախնական ախտորոշումը իրականացվում է համաճարակաբանական, կլինիկական և ախտաբանա-անատոմիական հետազոտությունների և վերլուծությունների հիման վրա։ Վերջնական ախտորոշումը իրականացվում է վիրուսաբանական ուսումնասիրությունների արդյունքում՝ վիրուսի անջատմամբ և դրա սերոլոգիական նույնականացմամբ, անհրաժեշտության դեպքում՝ կիրառելով կենսափորձ:
- II. ՁԿՆԵՐԻ ՎԱՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
15․ Ձկնաբուծական տնտեսությունում ՎԱՍ-ի կանխարգելման համար անհրաժեշտ է խստորեն պահպանել անասնաբուժական պահանջները, ապահովել հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական օպտիմալ ռեժիմները, ջրավազաններում ձկան համալրման խտության չափանիշները և նվազագույնի հասցնել ձկներին սթրեսի ենթարկելու գործընթացները կիրառվող տեխնոլոգիական մանիպուլյացիաների ժամանակ:
- Բուծման և աճեցման նպատակով ձկան և բեղմնավորված ձկնկիթի ներմուծումը թույլատրվում է միայն վարակիչ և ինվազիվ հիվանդություններից զերծ ձկնաբուծարաններից։
17․ Ձվաբջիջների և սերմնահեղուկի միջոցով վիրուսի փոխանցումը կանխելու համար ձվերի մակերեսը ախտահանել՝ մշակելով ձվերը յոդինոլի կամ քլորամինի-B լուծույթներով՝ դրանց օգտագործման ընթացիկ հրահանգներին համապատասխան: Մշակումն իրականացվում է երկու անգամ՝ ձվաբջիջների բեղմնավորումից անմիջապես հետո և աչքի փուլում։
18․ Ձկնակեր թռչուններից պաշտպանվելու համար բացօթյա լճակներն ու ձկներով ջրավազանները ծածկել ցանցերով։
19․ Բուծվող ձկներին վայրի ձկան մսով կերակրելը թույլատրվում է միայն՝ դրանք ջերմային մշակման ենթարկելուց հետո (1 ժամ պաստերիզացում՝ 60 OC ջերմաստիճանում): Բացառել հում մսով և ձկան փորոտիքով կերակրելը։
20․ Ձկնաբուծական տնտեսության անասնաբույժի կողմից ՎԱՍ-ի կասկածի դեպքում, անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) տեսուչների հսկողության ներքո, իրականացվում է կենդանի ձկան կամ ախտաբանական նյութի փոխադրումը որիա՝ վիրուսաբանական փորձարկման համար։
21․ Մինչ վերջնական ախտորոշումը արգելվում է՝ այն ջրավազաններից որոնք կասկածվում են ՎԱՍ-ի համար անապահով լինելու մեջ ցանկացած ձկան փոխադրումը այլ ձկնաբուծական տնտեսություններ և ձկնաբուծական ջրավազաններ։
III. ՁԿՆԵՐԻ ՎԱՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
22․ Ախտորոշումը հաստատվելուց հետո ձկնաբուծական տնտեսությունը հայտարարվում է անապահով ՎԱՍ-ի նկատմամբ, և դրա վրա սահմանվում է կարանտին։
23․ Ձկնաբուծական տնտեսության անասնաբույժը պարտավոր է.
ա) հիվանդության առաջացման և դրա տարածման տարածքի մասին անհապաղ տեղեկացնել տարածաշրջանի համաճարակաբանին և լիազոր մարմնին։
բ) առանձին-առանձին հստակեցնել հիվանդության առաջացման ժամանակը և բոլոր տարիքային խմբերի սատկած ձկների քանակը.
գ) միջոցներ ձեռնարկել ձկնաբուծական տնտեսությունում վարակի աղբյուրը բացահայտելու համար.
դ) միջոցներ ձեռնարկել հիվանդության ընթացքի շուտափույթ թեթևացման և վերացման նպատակով.
24․ Կարանտինային ձկնաբուծական տնտեսություններում լիազոր մարմնի տեսուչի հսկողությամբ իրականացվում է արմատական ախտահանություն և ջրավազանների պարբերական չորացում։
25․ Ձկնաբուծական տնտեսության բարելավման աշխատանքներն իրականացվում է լիազոր մարմնի մարզային կենտրոնի կողմից մշակված և հաստատված պլանի համաձայն։
- ՁԿՆԵՐԻ ՎԱՍ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄ
- Շուկայահանման ենթակա ձկները, որոնք չունեն հիվանդության նշաններ, թույլատրվում է հանել առևտրային ցանց ձկնաբուծարանի տարաներով: Ջուրը, որով տեղափոխվում է ձուկը, ենթարկվում է քլորացման և այնուհետև լցվում կոյուղու ցանց, իսկ գյուղական վայրերում այն լցվում է դաշտերի վրա, ջրավազաններից ամենաքիչը 500 մ հեռավորության վրա: Ձկան տեղափոխումից հետո տարան լվացվում և ախտահանվում է 2% ֆորմալինի լուծույթով:
27․ Հիվանդության կլինիկական նշաններ ունեցող ձկները, ձկնկիթը և սատկած ձկների դիակները հավաքվում է և քլորակրի կամ կրաքարի լուծույթով ախտահանվում, հետո թաղվում ջրավազաններից հեռու՝ առնվազն 1,5 մ խորության վրա: Անասնաբույժի եզրակացության համաձայն՝ թույլատրվում է այդ ձկները (բացառությամբ դիակները) և ձկնկիթը եռացնելուց հետո ագտագործել որպես կեր այլ կենդանիների (թռչուններ, խոզեր կամ մորթատու կենդանիներ) համար։
28․ Լճակները, ջրավազաններն ու ջրանցքները ցամաքեցվում են, մաքրվում տիղմից և բեկորներից ու ախտահանվում կրաքարով 1 մ2 տարածքի համար 0,5 կգ-ի հաշվարկով:
- Ինկուբացիոն արտադրամասերի տարածքները, ջրավազանները, շղարշները, վանդակաճաղերը և դրանցում գտնվող այլ սարքավորումները, պահեստարանները և կերերի պատրաստման սենյակները մանրակրկիտ մաքրվում և ախտահանվում են նատրիումի հիդրօքսիդի 2% տաք լուծույթով կամ ֆորմալինի 2%-անոց լուծույթով, օգտագործելով խոզանակներ կամ հեղուկացիրներ:
- Կենդանի ձկներ փոխադրող տրանսպորտային միջոցները, տակառները, տարաները ենթարկվում են մեխանիկական մաքրման օգտագործելով սոդայի բիկարբոնատի 0,2% լուծույթ, այնուհետև ախտահանվում են ֆորմալինի 2% լուծույթով: Փոքր արժեք ունեցող գույքը ենթակա է այրման:
- Հնարավորության դեպքում սահմանվում է տնտեսությանը մատակարարվող ջրի օզոնացիոն կամ ուլտրամանուշակագույն ճառագայթային մշակում:
- Սույն գլխի 26-31-րդ կետերում նշված միջոցառումների իրականացումից հետո ձկնաբուծական տնտեսությունը չի շահագործվում առնվազն մեկ ամիս, այնուհետև վարակիչ հիվանդություններից զերծ ձկնաբուծարանից բուծման նպատակով ներմուծվում է կենդանի ձուկ կամ բեղմնավորված ձկնկիթ։
- Առողջացումից հետո 12 ամիս շարունակ տնտեսություններում իրականացվում է աճեցված ձկան անասնաբուժական հսկողություն՝ տնտեսության անասնաբույժի և լիազոր մարմնի տեսուչի կողմից։ Տվյալ ժամանակահատվածում առնվազն երկու անգամ (գարնանը 8-12°C ջրի ջերմաստիճանում և հաջորդ ձմռան կեսերից մինչև գարուն) իրականացվում է մանրաձկան, մեկ տարեկան կամ երկու տարեկան ձկների վիրուսաբանական ուսումնասիրություն։ Վիրուսակիրների հայտնաբերման նպատակով հետազոտում են 150 ձկների նմուշներ։ Ընտրված փորձանմուշներում, ի լրումն պարենխիմային օրգանների, պետք է ներառի նաև ուղեղի, խռիկների, մաշկի և լողակների նմուշներ:
- Եթե տնտեսությունում հայտնաբերվում են ՎԱՍ վարակված ջրավազան կամ մի քանի ջավազաններ, ապա դրանք բոլորը առողջացվում են միաժամանակ՝ օգտագործելով վերը նկարագրված ամբողջական ախտահանման և չորացման մեթոդը:
- Երբ անբարենպաստ տնտեսությունում ձևավորվում է ՎԱՍ վարակի մշտական օջախ և ջրաղբյուրում առկա է հարուցը, պետք է օգտագործել հիվանդության վերացման համալիր մեթոդը, որը նախատեսում է տնտեսության աստիճանական բարելավում՝ միտված ձկների ֆիզիոլոգիական վիճակի և նրանց դիմադրողականություն բարձրացմանը հիվանդությունների նկատմամբ:
- Կարանտինի պայմաններով համալիր եղանակով առողջացվող ձկնաբուծական տնտեսությունում արգելվում է՝
ա) տարբեր տարիքային խմբերի ձկների խառը պահվածքը.
բ) այլ լճակներում (ջրավազաններում) վարակված լճակում (ջրավազանում) օգտագործվող ձկնաբուծական սարքավորումների օգտագործումը:
- Ձկներն աճեցվում են առանձին ըստ տեսակների և տարիքային խմբերի, որոնց խնամքի համար նշանակվում է առանձին անձնակազմ, բոլոր անհրաժեշտ արտահագուստներով և սարքավորումներով (քերիչներ, վրձիններ, ցանցեր և այլն)։ Ձկների տեսակավորումն ու փոփոխումն իրականացվում է միայն այս խմբերում։
- Տնտեսության անասնաբույժի և լիազոր մարմնի տեսուչի կողմից սահմանվում է անասնաբուժական խիստ հսկողություն ֆերմայում աճեցված բոլոր ձկների նկատմամբ: Առանձին լճակներում կամ ջրավազաններում հիվանդություն առաջանալիս դրանցում առկա բոլոր ձկները ոչնչացնում են (ախտահանում և թաղում), ջրավազանները մաքրվում ու ախտահանվում են։
- Ձեռնարկվում է միջոցներ ջրավազաններում ջրի հոսքի ուժեղացման, դրանք թթվածնով հարստացնելու և դրանցում ձկան համալրման խտությունը հնարավորինս նվազեցնելու ուղղությամբ։
- Հակամակաբույծային բուժումներն իրականացնել ժամանակին, հատուկ ուշադրություն դարձնելով արյան մակաբույծների դեմ պայքարին։
- Ձկնակեր թռչուններից պաշտպանվելու նպատակով բացօթյա լճակներն ու ջրավազանները ծածկել ցանցերով։
- Նվազեցնել տեխնածին սթրեսների ազդեցությունը և խստորեն պահպանել ձկների աճեցման եղանակը:
- Ապահովել ձկներին բարձրակարգ և բալանսավորված կերերով: Գարնանը հիվանդության ամենամեծ ռիսկի ժամանակաշրջանում, կերերը հարստացնել ասկորբինաթթվով (վիտամին C) կամ օգտագործել դրա ածանցյալը` ասկորբատ մոնոֆոսֆատ կամ պոլիֆոսֆատ: Ասկորբինաթթուն կերի մեջ է ավելացվում 1-2 գ/կգ, թթվային ֆոսֆատները՝ 50 մգ/կգ հաշվարկով։ Այս պատրաստուկով ձկներին կերակրել 2-4 ամիս։ Հնարավորության դեպքում գարնանը տարեցների և մեծ ձկների մոտ ջրի ջերմաստիճանը բարձրացնել մինչև 15-16°C, իսկ մանրաձկների մոտ մինչև 19-20°C:
- Վերականգնողական և ձվադրողների գլխաքանակները ձևավորել էպիզոոտիկ շրջանում չհիվանդացած և ՎԱՍ նկատմամբ բարձր դիմադրողականություն ունեցող ձկներից: Ցանկալի է իրականացնել ՎԱՍ-ին ավելի դիմացկուն ձկնատեսակների աճեցմանը (չինուկի սաղմոն, կոհո սաղմոն, սաղմոն, իշխան): Դրանց ներմուծումը ձկնաբուծական տնտեսություն իրականացնել լիազոր մարմնի տեսուչի հսկողությամբ։
- Իրականացնել արտադրող ձկների անհատական թեստավորում վիրուսակրության նկատմամբ գամետների ձվադրման ընթացքում: Բեղմնավորված ձկնկիթը որից անջատվել է վիրուսը, և դրանք արտադրած ձկներ-արտադրողները ոչնչացվում են։
- Անկախ առողջացման եղանակից կարանտինը հանվում է տնտեսությունից և այն հայտարարվում է ապահով, եթե մշտադիտարկման սկզբից հետո 12 ամսվա ընթացքում ձուկը չի ցուցաբերել ՎԱՍ-ին բնորոշ կլինիկական նշաններ և ախտանատոմիական փոփոխություններ, ինչպես նաև կրկնակի վիրուսաբանական հետազոտությունները տվել են բացասական արդյունք:
-
Քննարկվել է
06.05.2024 - 22.05.2024
-
Տեսակ
Հրահանգ
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1083
Տպել