Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հար­կա­­յին օրենս­­գրքի 62-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ մաս.

«22. Ոսկուց պատրաստված իրերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համար­վում Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող՝ ԱԱՀ-ով հարկ­­ման բազայի և Օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն կազմվող փաստաթղթով հիմ­նա­վոր­­ված՝ տվյալ իրի արտադրության համար օգտագործված     ՝ ստանդարտացված ոսկու ձու­լակ­­­տորի կամ դրա մի մասի ձեռք բերման գնի դրական տարբերությունը: Սույն մասի համաձայն հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազան չի կարող պակաս լինել Օրենսգրքի 61-րդ հոդվածով և սույն հոդվածի այլ մասերով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկ­­ման բազայի 25 տոկոսից։»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է 2024 թվականի հուլիսի 1-ից և կիրառվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո կատարվող՝ ոսկուց պատրաստված իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման նպատակով:
  • Քննարկվել է

    30.04.2024 - 15.05.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1716

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Tigran Kotanyan

04.05.2024

Ոսկյա զարդի վրա թանկարժեք քարի արկայության դեպքում նույն խնդիրը կառաջանա հարկման բազան որոշելուց .

Տեսնել ավելին