Նախագիծը չի ընդունվել
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
6 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2024 թվականի N ...... –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի «Հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման ու շահագործման, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, առանձին մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները հաստատելու մասին» N 1666-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8․ Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների (բացառությամբ սույն որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում նշված մարմինների) աշխատակազմերին ամրացված ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման կարգը, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և առանձին չափորոշիչները՝ համաձայն հավելված N 3-ի։».
2) Որոշումը լրացնել N 3 հավելվծով համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
|
|
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի -----
N -Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2023 թվականի սեպտեմբերի 28-ի
N 1666-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ, ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի, Հանրային հեռարձակողի խորհրդի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմերին (այսուհետ՝ հանրային իշխանության մարմիններ) ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով տրամադրված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հետ կապված փոխհարաբերությունները։
- Ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման կամ հանրային իշխանության մարմինների կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով տրամադրված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև ծառայողական և սպասարկման ավտոմեքենաների սահմանաքանակների սահմանման կարգավորումները պետք է ապահովեն հետևյալ պահանջները.
1) Հանրային իշխանության մարմինների բնականոն գուրծունենությունը կազմակերպելու նպատակով տրանսպորտային կարիքների նկատմամբ պահանջների բավարարումը,
2) Հանրային իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների թվաքանակի օպտիմալացումը, ծառայողական ավտոմեքենաների օգտագործման արդյունավետության շարունակականության բարձրացումը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների տնտեսումը,
3) Հանրային իշխանության մարմինների գործառույթների ու զարգացման հեռանկարային ծրագրերի և դրանց առաջադրանքների կատարման և ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ պահանջի ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափի սահմանման միջև ուղղակի կապի ապահովումը, 4) Հանրային իշխանության մարմինների գործունեության օպերատիվ կազմակերպման ապահովումը,
5) Հանրային իշխանության մարմինների աշխատանքային պայմանների շարունակական բարելավումը,
6) Հանրային իշխանության մարմիններում պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոնին համապատասխան պատշաճ սպասարկման ապահովումը։
- Տրանսպորտային միջոցների նկատմամբ պահանջը բավարարվում է՝
1) ծառայողական ավտոմեքենաների հատկացման և շահագործման միջոցով,
2) Հանրային իշխանության մարմնի ղեկավարի նախընտրությամբ՝ ծառայողական ավտոմեքենա հատկացնելու փոխարեն տրանսպորտային ծախսերի փոխհատուցման ճանապարհով։
- Սույն կարգի համաձայն Հանրային իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենա են համարվում՝
1) Հանրային իշխանության մարմնի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձին սպասարկելու նպատակով նախատեսված ավտոմեքենան (այսուհետ՝ պաշտոնատար անձի սպասարկման ավտոմեքենա), որը հատկացվում է պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված տրանսպորտային փոխադրումներ իրականացնելու համար,
2) Հանրային իշխանության մարմինների անձնակազմերի սպասարկման համար նախատեսված ծառայողական ավտոմեքենաները (այսուհետ՝ անձնակազմերի սպասարկման ավտոմեքենա) հատկացվում են նրանց կողմից պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված տրանսպորտային փոխադրումներ և որոշակի կանոնադրական գործառույթներ իրականացնելու նպատակով։
- Պաշտոնատար անձի և անձնակազմի սպասարկող ավտոմեքենաներ կարող են լինել՝
1) տարբերանշանով սպասարկման ավտոմեքենաները,
2) գործառնական և հատուկ նշանակության սպասարկման ավտոմեքենաները։
- Տարբերանշանով ավտոմեքենաներ են համարվում այն ավտոմեքենաները, որոնց դիմապակուն փակցված է մարմնի տարբերանշանը և անվանումը։
- Գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաներ են համարվում այն ավտոմեքենաները, որոնք հագեցված են համապատասխան տեխնիկական միջոցներով ,ունեն հատուկ կահավորում և գունանշում՝ բացառությամբ օպերատիվ աշխատանքների համար նախատեսված ավտոմեքենաների, կամ նշանակված են կոնկրետ խնդիրների լուծման համար։
- Պաշտոնատար անձի և անձնակազմի սպասարկող ավտոմեքենաներ հատկացվում են՝
1) մարմնում հաշվառված, օգտագործման մեջ գտնվող, սահմանված կարգի համաձայն օգտակար ծառայության ժամկետը լրացած ավտոմեքենաների փոխարինման համար,
2) մարմնին վերապահված նոր գործառույթի իրականացման համար կամ հաստիքների ավելացման արդյունքում,
3) վթարված կամ շահագործման ոչ ենթակա ավտոմեքենաների փոխարինման համար, եթե առկա է գնահատման համար սահմանված կարգին համաձայն տրված եզրակացությունը։
- Ավտոմեքենաների օգտակար ծառայության ժամկետն որոշվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի թիվ 3-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) համաձայն։
- Պաշտոնատար անձի և անձնակազմի սպասարկող ավտոմեքենաները փոխարինվում են առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեում (այսուհետ` կոմիտե) հաշվառված, օգտակար ծառայության ժամկետում գտնվող, շահագործման համար պիտանի ավտոմեքենաներով կամ դրանց բացակայության դեպքում՝ Կոմիտեի կողմից ձեռք բերված նոր ավտոմեքենաներով գույք հատկացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ։
- Պաշտոնատար անձի և անձնակազմի սպասարկող ավտոմեքենաներն իրենց հատկանիշներով պետք է համապատասխանեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին։
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից սահմանված չափորոշիչներից տարբերվող չափորոշիչներով կամ Հրամանով սահմանված ծառայության ժամկետից պակաս ծառայության ժամկետ ունեցող ավտոմեքենաների ձեռք բերման թույլտվությունը Կոմիտեի առաջարկության հիման վրա տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
- Պաշտոնատար անձի և անձնակազմի սպասարկող ավտոմեքենաների համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաների ու գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների առավելագույն գները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի կողմից։
- Հանրային իշխանության մարմինների համար նոր ավտոմեքենաների ձեռքբերման դեպքում՝
1) ավտոմեքենաների վազքը չի կարող գերազանցել 1000 կիլոմետրը, իսկ արտադրության տարեթիվը պետք է համընկնի ձեռքբերման տարեթվի հետ,
2) ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունն իրականացնում են Հանրային իշխանության մարմինները,
3) ավտոմեքենաների գնման պայման է հանդիսանում երաշխիքային սպասարկումը՝ պայմանագրով նախատեսված սակագներով (մեխանիզմներով),
4) ավտոմեքենաների շահագործման ժամկետը չի կարող պակաս լինել Հրամանով սահմանված տրանսպորտային միջոցների ամորտիզացիոն մասհանումների տարեկան նորմային համապատասխան հաշվարկված ծառայության ժամկետից։
- Պաշտոնատար անձի սպասարկող մեկական ավտոմեքենա հատկացվում է․
1) Հայաստանի Հանրապետության նախագահին, Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին,
2) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, աշխատակազմի ղեկավարին, դատավորներին,
3) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի, Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին,
4) Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին և անդամներին,
5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ,Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին և տեղակալներին,
6) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, գլխավոր դատախազի տեղականերին, մարզային դատախազներին,
7) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին:
- Անձնակազմի սպասարկման ավտոմեքենաները ամրացվում են համապատասխան Հանրային իշխանության մարմնի աշխատակազմի ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի համապատասխան իրավական ակտով, որում նշվում են ամրացվող ավտոմեքենայի բնութագրիչ (այդ թվում տեխնիկական) տվյալները:
- Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաները հատկացվում են Հանրային իշխանության մարմիններին՝ մինչև 100 փաստացի աշխատողին մեկ ավտոմեքենա, իսկ 100-ից ավել աշխատողների դեպքում՝ յուրաքանչյուր 100 փաստացի աշխատողին մեկ ավտոմեքենա սկզբունքով։
- Հանրային իշխանության մարմինները կարող են սույն որոշման 3-րդ կետի համաձայն ներկայացված համապատասխան հիմնավորման դեպքում օգտվել տրանպորտային ծախսերի փոխհատուցումից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությամբ և Կոմիտեի առաջարկությամբ։
- Հանրային իշխանության մարմինների տարբերանշանով սպասարկման ու գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաները հատկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի N 1403-Ն որոշմամբ սահմանված դեպքերի), նրանց կողմից համապատասխան հիմնավորմամբ ներկայացված առաջարկի հիման վրա։
- Հանրային իշխանության մարմինները գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների նկատմամբ առաջարկը ներկայացնելիս պետք է հաշվի առնեն հետևյալ երկու պայմանի կատարումը.
1) գործառնական և հատուկ նշականության փաստացի առկա ավտոմեքենաների քանակը, որպես առաջարկի սահմանային շեմի ապահովում.
2) կանոնադրական գործառույթներով պայմանավորված սույն կարգի 20-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված շեմի գերազանցման հիմնավորման անհրաժեշտություն։
- Անձնակազմի սպասարկման համար նախատեսված տարբերանշանով ավտոմեքենաները՝
1) կարող են օգտագործվել, այդ թվում որպես հերթապահ ավտոմեքենա, ինչպես Հանրային իշխանության մարմնի աշխատակիցներին սպասարկելու, այնպես էլ Հանրային իշխանության մարմնի մեկ կամ մի քանի ստորաբաժանումների գործառույթները ապահովելու համար,
2) չեն կարող հատկացվել պաշտոնատար անձանց սպասարկման համար։
- Հանրային իշխանության մարմինները ավտոմեքենաների հատկացման համար սույն որոշմամբ սահմանված կարգով պահանջվող դիմումները Կոմիտե պետք է ներկայացնեն պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի և առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու ժամկետների ավարտից առնվազն 15 օր առաջ։
- Կոմիտեն սույն կարգի 22-րդ կետով նշված դիմումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է դիմումով ներկայացված ավտոմեքենաների նկատմամբ պահանջն, իր հաշվեկշռում հաշվառված շահագործման ենթակա ավտոմեքենաներով բավարարելու կամ նոր ավտոմեքենաների ձեռք բերման նպատակով Կոմիտեի կողմից բյուջետային գործընթացի շրջանակներում, իր բյուջետային ֆինանսավորման հայտի մեջ ներառելու հարցը։ Եթե ներկայացված դիմումը հնարավոր չէ բավարարել Կոմիտեի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաների հաշվին, ապա Կոմիտեն սահմանված ժամկետում բյուջետային հայտը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։
- Կոմիտեն, բյուջետային հայտը սահմանված կարգով ընդունվելու դեպքում, ապահովում է համապատասխան մարմիններին ավտոմեքենաների գնման և հատկացման գործընթացի իրականացումը։
- Հանրային իշխանության մարմինների ղեկավարների նախընտրությամբ սույն կարգի 8-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված ավտոմեքենաներով փոխարինելու կամ 2-րդ ենթակետով նոր ավտոմեքենա հատկացնելու փոխարեն կարող է հատկացվել տրանսպորտային ծախսերի փոխհատուցում (այսուհետ՝ այլընտրանքային տարբերակ) առավելագույնը մեկ ավտոմեքենայի պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծախսի չափով։
- Հանրային իշխանության մարմինները ավտոմեքենաների նկատմամբ պահանջի այլընտրանքային տարբերակին անցնելու դեպքում պարտավոր են բյուջետային ֆինանսավորման հայտերի ներկայացման սահմանված ժամկետներում հաշվարկել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափը և այն բյուջետային գործընթացի շրջանակներում ներառել իրենց բյուջետային ֆինանսավորման հայտում։
- Հանրային իշխանության մարմինները այլընտրանքային տարբերակի դեպքում տրանսպորտային ծախսերի փոխհատուցման չափն որոշում է ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունից։
28․ Տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեթոդաբանությունը իր մեջ ներառում է երկու տարբերակ՝
1) մարմնի ղեկավարի որոշմամբ ընտրված որոշակի անձանց շրջանակի համար յուրաքանչյուր օրացույցային օրվա կտրվածքով սահմանված որոշակի լիտր վառելիքի (բենզինի սեղմված բնական գազի կամ հեղուկացված նավթային գազի), ինչպես նաև հիբրիդ և էլեկտրական տարբերակով աշխատող տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում էլեկտրաէներգիայի արժեքին հավասար գումարի չափով ծախսերի փոխհատուցում,
2) համապատասխան գործառույթների իրականացման համար տաքսի ծառայության ձեռքբերում։
- Սույն կարգի 28-րդ կետում նշված տարբերակներից որևէ մեկի կամ անձանց շրջանակի ընտրության նպատակահարմարությունն որոշում է Հանրային իշխանության մարմնի ղեկավարը։
- Այլընտրանքային տարբերակի ընտրության դեպքում, եթե այն կոչված է փոխարինելու Հանրային իշխանության մարմնի հաշվեկշռում հաշվառված և օգտագործվող ավտոմեքենաներին, ապա Հանրային իշխանության մարմինը պարտավոր է բյուջետային հայտը ընդունվելու և բյուջետային ֆինանսավորումը կատարելու դեպքում փոխարինվող ավտոմեքենան մեկ ամսվա ընթացքում հանձնել Կոմիտեի տնօրինությանը։
- Կոմիտեն պարտավոր է իրականացնել Հանրային իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների, այդ թվում տարբերանշանով ու գործառնական և հատուկ նշանակության ավտոմեքենաների հաշվառում և յուրաքանչյուր հաշվետու տարվա մինչև դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկանք՝ հաշվառման արդյունքների վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
-
Քննարկվել է
23.04.2024 - 29.05.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տրանսպորտ, Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 1534
Տպել