Հիշել նախագիծը

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1 «Գնահատման գործունեության մասին» 2005 թվականի հոկտեմբերի
4-ի ՀՕ-189-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածում՝

  • 2-րդ մասում․

ա․ «առաջարկությամբ առնվազն հինգ» բառերը փոխարինել «առաջարկությամբ առնվազն երկու» բառերով,

բ․ «ընդգրկում է առնվազն հինգ» բառերը փոխարինել «ընդգրկում է առնվազն երկու» բառերով,

  • 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող ֆիզիկական անձինք։»։

 

Հոդված 2 Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «նվազագույնը հինգ» բառերը փոխարինել «նվազագույնը երկու» բառերով։

 

Հոդված 3 Օրենքի 24-րդ հոդվածում․

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության կարգավիճակը ծագում է սույն օրենքով սահմանված կարգով, լիազոր մարմնում հաշվառվելու պահից սկսած։ Լիազոր մարմնում կարող են հաշվառվել առավելագույնը երեք ինքնակարգավորվող կազմակերպություններ:»։

  • 5-րդ մասում «30» թիվը փոխարինել «10» թվով։

 

Հոդված 4 Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «30» թիվը փոխարինել «10» թվով։

 

Հոդված 5 Եզրափակիչ մաս

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

   Հանրապետության նախագահ                                                            Վ․Խաչատուրյան

           ՀՕ-  -Ն

     Երևան, 2024 թ․- - 

 

  • Քննարկվել է

    17.04.2024 - 03.05.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2277

Տպել

Առաջարկներ`

Արարատ Պապոյան

02.05.2024

Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության լիազոր մարմնում հաշվառվելու շեմի նվազեցումը գնահատողների քանակի 30 տոկոսից քիչ (առաջարկվում է 10 տոկոս) ներկա պահին գտնում եմ չհիմնավորված, քանի որ գործող օրենքը հնարավորություն է տալիս ևս երկու Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցում, սակայն գնահատողների կողմից նման անհրաժեշտություն չի դրսեւորվում, այլապես արդեն գնահատողների որոշ մասը միավորված կլինեին այլ նոր մեկ կամ երկու նոր ինքնակարգավորվող կազմակերպությունների շուրջ: Ի նկատի ունենալով այն խնդիրների ծավալները, որոնց լուծմանը պետք է նպաստի ինքնակարգավորվող կազմակերպությունը, ավելի արդյունավետ կլինի մարդկային մասնագիտական ներուժի կենտրոնացումը համեմատաբար մեծաքանակ անդամներով ինքնակարգավորվող կազմակերպություններում:

Արարատ Պապոյան

02.05.2024

Առաջարկում եմ որակավորման և մասնագիտական հանձնաժողովներում ընդգրկվող գնահատողների մասնագիտական ստաժի նվազագույն շեմը սահմանել 5 տարի (այսինքն թողնել անփոփոխ): Նմանատիպ հանձնաժողովներում արդյունավետ աշխատելու համար էական նշանակություն ունի մասնագիտական ստաժը: Տարիների փորձը ցույց է տալիս, որ քննական խնդիրներ և հարցաշարեր կազմելու համար ( որն` ըստ օրենքի, արվելու է որակավորման հանձնաժողովի անդամների կողմից), ինչպես նաև գնահատման հաշվետվությունների վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու համար անհրաժեշտ են մասնագիտական գիտելիքների բավականին խոր իմացություն, մասնագիտական հմտությունների տիրապետում: Կարծում եմ, որ երկու տարվա մասնագիտական փորձը դրա համար բավարար չէ:

Հմայակ Հակոբյան

25.04.2024

Ամփոփելով, ուզում եմ նշել, որ Գնահատման ոլորտը վերջին տարիներին հասել է որոշակի բարձր մակարդակի, գնահատողների, գնահատման կազմակերպությունների և նրանց կատարած աշխատանքի հանդեպ արդեն իսկ կա որոշակի վստահություն, որի մակարդակը գնալով աճում է։ Որոշակի վստահության աճ է նկատվում նաև գործող ինքնակարգավորվող կազմակերպության հանդեպ։ Այս ամենին հասել ենք բոլորիս (թե լիազոր մարմնի աշխատակիցների, թե գնահատողների) քրտնաջան, նվիրված և անշահախնդիր աշխատանքի արդյունքում։ Իրականում Օրենքը կարիք ունի լավարկման, սակայն Օրենքի Ձեր ներկայացրած փոփոխությունները կբերեն ոլորտի դեգրադացման։ Այսօր լիազոր մարմնի ղեկավար կազմում (բաժնի պետ և բարձր) չկա որևէ պաշտոնյա, որը տեղյակ է կամ տիրապետում է ոլորտի խնդիրներին, ուստի, վերոնշյալ ձեռքբերումները պահպանելու և ավելացնելու համար անհրաժեշտ է Օրենքի փոփոխությունները քննարկել բացառապես ոլորտի փորձառու և բանիմաց մասնագետների հետ և չառաջնորդվել նեղ անձնական շահերով: Առաջարկում եմ Օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծը մինչ ՀՀ կառավարություն ուղարկելը կազմակերպել բովանդակային քննարկում ոլորտի մասնագետների հետ, ինչը չի արվել մինչ նախագիծը այս հարթակում տեղադրելը։

Տեսնել ավելին