Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամ ստեղծելու, «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«------» ---------------------- 2024 թվական N -----Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հիմնադրել «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամ:
  2. Սահմանել, որ «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
  3. Հաստատել «Տաղանդների զարգացման ծրագրի» հայեցակարգը՝ համաձայն հավելված N 1-ի։
  4. Հաստատել «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամի կանոնադրությունը՝ համաձայն հավելված N 2-ի:
  5. «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ժաքլին Կարաասլանյանին (անձնագիր`, տրված` ---ի կողմից, 20-- թվականի ---- -ին):
  6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
  • «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամի պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձևավորումը:
  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամին անհատույց և անժամկետ oգտագործման իրավունքով գույք տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
  2. «Հայաստանի տաղանդների զարգացման» հիմնադրամի պետական գրանցմանը հաջորդող ամսվանից սկսած պահպանման ծախսերն ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ------- միջոցառման շրջանակներում:

  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

          Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

  • Քննարկվել է

    16.04.2024 - 01.05.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1810

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ժիրայր Ավետիսյան

26.04.2024

Ողջունելի գաղափար է, հեռանկարային։ Թերևս Հակիրճ Բնութագրում <<Աջակցությունը կարող է տրամադրվել անհատույց՝ կրթաթոշակի, նյութական աջակցության տեսքով, անտոկոս փոխառության տրամադրմամբ կամ կազմակերպություններում ներդրումների միջոցով:>> հատվածը տպավորություն է առաջացնում, որ հիմնադրամի գործունեության գործիքակազմը սահմանափակվում է ֆինանսական օժանդակությամբ։ Արժե ի սկզբանե հաստատել, որ այդպիսի հիմնադրամից շատ ավելի լայն սպեկտրով աշխատանք է ակնկալվելու (հետազոտական, քարոզչական-տեղեկատվական, հիմնադրող, կառավարման և այլն) քան պարզապես ֆինանսական հատկացումները։ Շնորհակալ եմ։

Տեսնել ավելին