ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1228-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
__________ 2024 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1228-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ռիսկայնության հիման վրա հսկողության մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 218-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՆՄՈՒՇԸ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
- Որոշման նախաբանում «մասին» բառը փոխարինել «և 16-րդ հոդվածի 8-րդ մասերին» բառերով.
- Որոշման 1-ին կետը «համաձայն» բառից հետո լրացնել «N 1» թվով.
- Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1 Սահմանել պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշը այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու դեպքերը և կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:».
- Որոշման հավելվածի աջ անկյունում «Հավելված» բառից հետո լրացնել «N 1» թիվը.
- Որոշման հավելվածի N4 աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«N 4 աղյուսակ
Դասակարգումն ըստ զանգվածի (քանակ, ծավալ)
Ռիսկը |
Զանգվածը (կգ կամ լիտր) |
Միավորը |
Բարձրագույն |
10000-ից ավելի |
15 |
Բարձր |
5000-ից ավելի՝ 10000-ը ներառյալ |
10 |
Միջին |
1000-ից ավելի՝ 5000-ը ներառյալ |
5 |
Ցածր |
մինչև 1000-ը ներառյալ |
1 |
».
- Որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
- Ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով փարձարկումներ իրականացնող լաբորատորիաների՝ մրցույթով լիազորման կարգը հաստատելու մասին» N 1228-Ն որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
-ի N -Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2013 թվականի
փետրվարի 21-ի N 218-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՆՄՈՒՇԸ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵՖԵՐԵՆՍ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ
- Սույն կարգով կարգավորվում են մինչև Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս փորձարկման լաբորատորիայի նշանակումը սահմանային պետական վերահսկողության շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին ներմուծվող սննդամթերքի պահեստային նմուշն այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա (այսուհետ՝ ռեֆերենս լաբորատորիա) ուղարկելու հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով և սույն որոշմամբ սահմանված իմաստով:
- Սույն կարգի նպատակն է ապահովել`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի անվտանգությունը.
2) Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված՝ Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ՝ Գնահատման մարմին) փորձաքննությունների և դրանց արդյունքների արժանահավատությունը.
3) Գնահատման մարմինների լաբորատոր հետազոտությունների որակի բարելավումը և միասնականությունը, հավաստիությունը, հուսալիությունը և թափանցիկությունը
4) Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի բացակայության պայմաններում վիճարկման հնարավորության ապահովումը:
- Ապրանքը տնօրինողի ընտրած՝ Գնահատման մարմնի տրված լաբորատոր փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ Լիազոր մարմին) սույն կարգով սահմանված դեպքերում իր մոտ ի պահ հանձնված պահեստային նմուշը փորձարկման է ներկայացնում Կառավարության որոշմամբ սահմանված ռեֆերենս լաբորատորիա:
- Լիազոր մարմինը պահեստային նմուշը փորձարկման է ուղարկում՝
1) արագ արձագանքման միջազգային համակարգերի, այլ երկրների լիազոր մարմինների հաղորդումների, ԵԱՏՄ-ի միջոցով ստացված տվյալների սննդամթերքի վտանգավորության վերաբերյալ տեղեկատվության առկայության դեպքում, եթե արտադրանքի՝ սույն որոշման հավելված N 1-ի աղյուսակ N 1-ով սահմանված ռիսկի միավորը 10-ից ավել է.
2) ներմուծվող ապրանքի խմբաքանակի՝ սույն որոշման հավելված N 1-ով սահմանված մեթոդաբանության համաձայն որոշված ընդհանուր ռիսկայնության միավորը 35 և ավել է, եթե արտադրանքի՝ սույն որոշման հավելված N 1-ի աղյուսակ N 1-ով սահմանված ռիսկի միավորը 15 և ավել է, իսկ զանգվածի միավորը՝ 5 և ավել է։
- 6. Լիազոր մարմինը սույն կարգի 5-րդ կետով սահմանած դեպքերում Գնահատող մարմնի տված լաբորատոր փորձարկման արդյունքները ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում տեղեկացում է տվյալ ապրանքը ներմուծող տնտեսավարող սուբյեկտին և Գնահատող մարմնին՝ ներմուծվող խմբաքանակից առանձնացված պահեստային նմուշը ռեֆերենս լաբորատորիա ուղարկելու մասին:
7.Պահեստային նմուշը ռեֆերենս լաբորատորիա ուղարկելու նպատակով Լիազոր մարմինը իր մոտ գտնվող պահեստային նմուշը տեղադրում է նմուշի պահման ջերմաստիճանը և պայմանները ապահովող տարայի մեջ, կապարաքնկում է այն և ուղեկցող նամակով տրամադրում միջազգային տեղափոխում իրականացնող կազմակերպությանը՝ այն Կառավարության սահմանած ցանկում ներառված ռեֆերենս լաբորատորիա տեղափոխելու համար:
- Պահեստային նմուշի տեղափոխումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իսկ դրա բացակայության դեպքում՝ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանմամբ։
- Պահեստային նմուշը տեղափոխվում է փոխադրման ժամանակ այն փոփոխությունից պաշտպանող նյութերից պատրաստված համապատասխան տարայով։ Այն պետք է պատրաստված լինի Կառավարության սահմանած՝ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ցանկում ներառված նյութերից։
- Ռեֆերենս լաբորատորիա տեղափոխման ընթացքում պահեստային նմուշի պահման պայմանների պահպանվածությունն երաշխավորելու նպատակով Լիազոր մարմինը պահեստային նմուշի յուրաքանչյուր տարայում տեղադրում է ուղեկցող սարքավորում, որն արձանագրում է տեղափոխման ընթացքում նմուշի պահման պայմանների ջերմային տատանումները:
- Ռեֆերենս փորձարկման լաբորատորիան օգտագործում է սույն կարգի 10-րդ կետով սահմանված ուղեկցող սարքավորման տվյալները պահեստային նմուշի պահման պայմանները պարզելու համար:
- Սույն կարգի 5-րդ կետով սահմանված դեպքերում պահեստաին նմուշը ռեֆերենս լաբորատորիա ուղարկելու դեպքում մինչև ռեֆերենս լարորատորիայի արձանագրության ստացումը ներմուծվող սննդամթերքի նկատմամբ կիրառվում են ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշմամբ սահմանված սննդամթերքի ներմուծմանը վերաբերող իրավակարգավորումները:
- Այլ պետության ռեֆերենս լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքներն օգտագործվում են «Սննդամթերքի անվտնագության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված կարգով։»։
-
Քննարկվել է
10.04.2024 - 26.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1323
Տպել