Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

         

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-Ի N 890-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակումը պայմանավորված է ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքի ընդունմամբ։

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը

Ներկայացվող նախագծով կարգավորվում են այն պահանջները, որոնք առաջադրվել են ««Հավատարմագրման մասին»» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 24-ի ՀՕ 178-Ն օրենքով, մասնավորապես․

  • «Հավատարմագրման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում սահմանվել է պահանջ, համաձայն որի անհրաժեշտ է ստեղծել պայմաններ ԱՐՄՆԱԲ-ի և նրա կողմից հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության արդյունքների ոչ միայն միջազգային, այլ նաև տարածաշրջանային ճանաչման համար։ Այս պահանջը ներառվել է նաև  որոշման նախագծում։
  • «Հավատարմագրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում հավատարմագրման ազգային մարմնի համար սահմանվել է համապատասխանության գնահատման մարմիններին խորհրդատվություն չտրամադրելու մասին պահանջ, որի հիման վրա ուժը կորցրած է ճանաչվել Կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 890-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա․» պարբերությունը․
  • Օրենքի պահանջներից ելնելով խմբագրվել և լրամշակվել է նաև Կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 890-Ն որոշման 3-րդ ենթակետի «բ․» պարբերությունը։
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և «Հավատարմագրման ազգային մարմին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N 890-Ն որոշմամբ սահմանված պահանջները կհամապատասխանեցվեն  ««Հավատարմագրման մասին»» օրենքով սահմանված պահանջներին։  

 5 Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

Նախագիծը դրվել է հանրային քննարկման։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ինչպես նաև ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից

 

 

 

  • Քննարկվել է

    09.04.2024 - 30.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1357

Տպել