Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2024 թվականի   -ի N   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի

N 890-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն և 2004 թվականի նոյեմբերի 4-ի N 1630-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 508-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 890-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)․

1)   2-րդ կետի 2-րդ ենթակետի «դ․» պարբերության «կազմակերպության» բառից հետո լրացնել «և նրա» բառերը, «միջազգային» բառից հետո լրացնել «և տարածաշրջանային» բառերը․

2)  2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա․» և «ե․» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել․

3)  2-րդ կետի 3-րդ ենթակետի «բ․» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«բ․ համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովների, վերապատրաստման և որակավորման դասընթացների կազմակերպում,»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ն Փաշինյան

 

  • Քննարկվել է

    09.04.2024 - 30.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1358

Տպել