Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք -  Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

         «Հայաստանի Հանրապետության մարզերում մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մարզերի մասնավոր լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման հնարավորությամբ, լողալու հմտություններին տիրապետելու անհրաժեշտությամբ: Ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/03-2024 արձանագրության 3.1.11 կետի հանձնարարականով:

   

  1. Ընթացիկ վիճակը և խնդիրները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում է 9 մասնավոր լողավազան, այդ թվում Կապանում և Էջմիածնում երկուական, մեկական Վանաձորում, Մեծամորում, Հրազդանում, Իջևանում և Ապարանում, որոնք համապատասխանում են ՀՀ առողջապահության նախարարության 2002 թ. մայիսի 17-ի N 534-Ն հրամանով հաստատված լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգենիկ պահանջներին, սանիտարահամաճարակային կանոններին և նորմերին:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

           Բնակչության առողջության ամրապնդումը, անհատի ներդաշնակ զարգացումը, աշխատունակության բարձրացումն ու երկարակեցության ապահովումը, տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական դաստիարակության անընդհատությունը և ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիությունը:

4.Կարգավորման բնույթը և նպատակը

            «Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ յուրաքանչյուր տարի մասնավոր լողավազաններում լող մարզաձևով կզբաղվեն յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային խումբ՝ 1-ին խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը: 1-ին և 2-րդ  խմբերում պապապմունքնեը կանցկացվեն շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պապապմունքը 1 ժամ տևողությամբ: Ծրագիը կիրականացվի ուսումնական տարվա ընթացքում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Լողով անվճար զբաղվող և լողալ իմացող հնարավորինս մեծ թվով մանուկներ և

պատանիներ, առողջ սերունդ, կյանքում անհրաժեշտ կիրառական հմտության տիրապետում, չափորոշիչներին համապատասխանող լողավազանների թվի աճ:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

         Որոշման նախագիծը բխում է  ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին» N 2145 որոշման հավելված 1-ի 25-րդ կետի դրույթներից:

 

2025-2027 թվականներին ՀՀ պետական բյուջեում նախատեսվող ծախսերը

2025 թվական

N

Շահառուների թիվը յուրաքանչյուր լողավազանում

Շահառուների 1 ամսվա վճարը

Լողավազանների թիվը

Ամիսները

Ընդամենը

1

22

12 000

9

9

21 384 000

 

 

2026 թվական

N

Շահառուների թիվը յուրաքանչյուր լողավազանում

Շահառուների 1 ամսվա վճարը

Լողավազանների թիվը

Ամիսները

Ընդամենը

1

22

12 000

18

9

42 768 000

 

 

2027 թվական

N

Շահառուների թիվը յուրաքանչյուր լողավազանում

Շահառուների 1 ամսվա վճարը

Լողավազանների թիվը

Ամիսները

Ընդամենը

1

22

12 000

27

9

64 152 000

 

 

 

  • Քննարկվել է

    22.03.2024 - 06.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1502

Տպել

Առաջարկներ`

Աննա Հարությունյան

29.03.2024

Կայուն զրգացման տեսակետից մեծ քայլ է։ մարզերում նմանատիպ կառույցների ստեղծումը վարչատարածքային բաժանման համատեքստում համաչափ զարգացում է խոստանում։ Որպես առաջարկ կնշեմ, որ ցանկալի է կառույցները տեղակայելիս չկենտրոնանաք մարզկենտրոնների վրա միայն։ Հաշվի առեք մնացած քաղաքները նույնպես, հատկապես այն քաղաքները, որոնք սպասարկում են մեծ թվով համայնքների։

Աննա Հարությունյան

29.03.2024

Նախագիծը բավականին լուրջ քայլ է դպրոց- սպորտ համատեքստում։ Առողջ ապրելակերպը դարի հրամայականն է։ Առաջարկում եմ ոլորտին գիտակ, փորձառու մասնագետներ ներգրավել ծրագրում, որպեսզի ֆինանսական ահռելի ծախսի հետ մեկտեղ օգուտը սպասեցնել չտա իրեն։ Փորձառու մասնագետներից է մեծապես կախված մեր պատանիների հետագա հաջողությունները։ Ինչքան էլ գերժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան լողավազաններ կառուցվի, մեկ է առանց բանիմաց և փորձառու մասնագետի դա չի ունենա իր ցանկալի գրավչությունը։ Պետք է կառույցները կարողանան մշտական կապ պահպանել դպրոցների հետ, կազմակերպեն հանդիպումներ, սեմինար- քննարկումներ, որ ծրագիրը ավելի ընկալելի լինի բոլորի համար։ Խրախուսելի են նմանատիպ ծրագրերը։

Արմինե Դունամալյան

24.03.2024

Հրաշալի նախագիծ է։ Կխթանվի առողջ ապրելակերպը, կնվազեն ողբերգական մահվան դեպքերը, անապահով ընտանիքների շատ երեխաներ հնարավորություն կունենան լողով զբաղվելու։ Բայց առաջարկում եմ, որ հմուտ մարզիչներ ընտրվեն, որոնք կունենան բարձր որակավորում, փորձ մեծ խմբի հետ աշխատելու, պատասխանատվության բարձր զգացում։ Մարզիչից բացի լողավազանում գտնվի մարզիչի օգնական, որը կհսկի լողավազանում գտնվող երեխաների շարժը։

Տեսնել ավելին