Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ

ՈՐՈՇՈւՄ

ՙ__՚_____________2024 թ. N ____-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի N 2145 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

 Վարչապետ                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

-----------------ի N --------Ն որոշման

 

ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ

 

 

  1. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

               1․ Դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նպատակ ունի դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում:

 

  1. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

  1. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցում կազմակերպելու միջոցով։
  2. Ծրագրի մասնակիցներն են՝

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

2) Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հանրակրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունները (այսուհետ՝ հաստատություն).

3) Հայաստանի Հանրապետության մարզերում լողավազաններ ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ իրավաբանական անձինք).

  1. Ծրագրի շահառուներ են հաստատությունների 8-ից մինչև 17 տարեկան աշակերտները։

5․ Իրավաբանական անձանց ընտրությունը նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցութային դրամաշնորհի միջոցով, որին մասնակցելու պայման պետք է հանդիսանա․

1) ՀՀ առողջապահության նախարարության 2006 թվականի մայիսի 17-ի  «Լողավազանների կառուցվածքին, շահագործմանը և ջրի որակին ներկայացվող հիգիենիկ  պահանջներ» N 2-III-2.2.4 սանիտարահամաճարակային կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 534-Ն հրամանի պահանջներին բավարարող լողավազանի օգտագործման իրավունքի առկայությունը,

2)  մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող մարզիչ-մանկավարժների առկայությունը։

6․ Լողավազաններում դպրոցահասակ երեխաների համար լողի ուսուցումը նախատեսվում է իրականացնել է 2 տարիքային խմբերի համար․ 1-ին խմբում ընդգրկվում են 8-12 տարեկան երեխաները, 2-րդ խմբում՝ 13-17 տարեկանները:

7․ 1-ին խմբում պարապողների առավելագույն քանակը 12-ն է, իսկ 2-րդ խմբում՝ 10-ը:

8․ Ուսուցումը նախատեսվում է անցկացնել է շաբաթական 3 օր՝ յուրաքանչյուր պապապմունքը 1 ժամ տևողությամբ:

9․ Ուսումնամարզական գործընթացն իրականացվելու է Նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրով:

10․ Ծրագրի շահառուների ընտրությունը նախատեսվում է իրականացնել նախարարության կողմից, որի արդյունքում կձևավորվեն ծրագրի մասնակից խմբերը։

11․ Հայտավորված, սակայն սույն ծրագրի 10-րդ կետում նշված խմբերում չներառված երեխաների համար նախատեվում է ձևավորել «սպասման» խումբ: Ընդ որում, սույն ծրագրի 10-րդ կետում նշված խմբերում ընդգրկված երեխաների կողմից 1 տարվա ընթացքում լողի 3-րդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները չկատարելու, կամ 2 ամսվա ընթացքում առնվազն 4 պարապմունքների չմասնակցելու դեպքում վերջիններս կզրկվեն սույն ծրագրից օգտվելու հնարավորությունից, իսկ նրանց փոխարեն խումբը կհամալրվի «սպասման» խմբում ընդգրկված երեխաներից:

12․ Ծրագրի մոնիտորինգն արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև Ծրագրի 10-րդ և 11-րդ կետերի կատարումն ապահովելու նպատակով նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային հարթակ։

13․ 3-րդ պատանեկան կարգի նորմատիվային պահանջները լրացրած երեխաների մարզումները նախատեսվում է շարունակել այլ ծրագրով:

 

III. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

  • Փորձնական ծրագիրը նախատեսվում է իրականացնել նվազագույնը 1, առավելագույնը՝ 3 տարի ժամկետով:

 

 


 

  1. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐԸ

 

  1. 14. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

15․ Իրավաբանական անձանց վճարումերը նախատեսվում է իրականացնել եռամսյակային կտրվածքով՝ երեխաների փաստացի հաժախումների արդյունքների հիման վրա։

 

 

 

       

  • Քննարկվել է

    22.03.2024 - 06.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1503

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Աննա Հարությունյան

29.03.2024

Կայուն զրգացման տեսակետից մեծ քայլ է։ մարզերում նմանատիպ կառույցների ստեղծումը վարչատարածքային բաժանման համատեքստում համաչափ զարգացում է խոստանում։ Որպես առաջարկ կնշեմ, որ ցանկալի է կառույցները տեղակայելիս չկենտրոնանաք մարզկենտրոնների վրա միայն։ Հաշվի առեք մնացած քաղաքները նույնպես, հատկապես այն քաղաքները, որոնք սպասարկում են մեծ թվով համայնքների։

Աննա Հարությունյան

29.03.2024

Նախագիծը բավականին լուրջ քայլ է դպրոց- սպորտ համատեքստում։ Առողջ ապրելակերպը դարի հրամայականն է։ Առաջարկում եմ ոլորտին գիտակ, փորձառու մասնագետներ ներգրավել ծրագրում, որպեսզի ֆինանսական ահռելի ծախսի հետ մեկտեղ օգուտը սպասեցնել չտա իրեն։ Փորձառու մասնագետներից է մեծապես կախված մեր պատանիների հետագա հաջողությունները։ Ինչքան էլ գերժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան լողավազաններ կառուցվի, մեկ է առանց բանիմաց և փորձառու մասնագետի դա չի ունենա իր ցանկալի գրավչությունը։ Պետք է կառույցները կարողանան մշտական կապ պահպանել դպրոցների հետ, կազմակերպեն հանդիպումներ, սեմինար- քննարկումներ, որ ծրագիրը ավելի ընկալելի լինի բոլորի համար։ Խրախուսելի են նմանատիպ ծրագրերը։

Արմինե Դունամալյան

24.03.2024

Հրաշալի նախագիծ է։ Կխթանվի առողջ ապրելակերպը, կնվազեն ողբերգական մահվան դեպքերը, անապահով ընտանիքների շատ երեխաներ հնարավորություն կունենան լողով զբաղվելու։ Բայց առաջարկում եմ, որ հմուտ մարզիչներ ընտրվեն, որոնք կունենան բարձր որակավորում, փորձ մեծ խմբի հետ աշխատելու, պատասխանատվության բարձր զգացում։ Մարզիչից բացի լողավազանում գտնվի մարզիչի օգնական, որը կհսկի լողավազանում գտնվող երեխաների շարժը։

Տեսնել ավելին