Հիշել նախագիծը

ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     2023 թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից  ամբողջությամբ ընդունվել է «Շուկայի վերահսկողության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք):

    Օրենքով սահմանվել է Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, ինչպես նաև շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները և վերահսկողություն իրականացնող անձանց և տնտեսավարողների իրավունքները և պարտականությունները:

  Հաջորդիվ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1324-Ա որոշմամբ հաստատվել է Օրենքի կիրակումն ապահովող միջոցառումների ցանկը (այսուհետ՝ Ցանկ):

Ցանկի 6-րդ կետով սահմանվել է «Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը, որի ներկայացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգման մարմին սահմանվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը:

     Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել  մշակել է «Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվում է սահմանել վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման և պահման հետ կապված հարաբերությունները, կազմվող փաստաթղթերը, գրանցամատյանի ձևը, հաշվառման եղանակը, դեպքերը, ընթացակարգը: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

    Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: 

  1. Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: Միաժամանակ Նախագծի ընդունման արդյունքում, կապահովվի վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառումը և պահումը՝ հետագայում այն օգտահանելու և ոչնչացնելու նպատակով: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

  Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից: 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունումը չի հանգեցնում պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական նվազեցմանը կամ ավելացմանը:

  • Քննարկվել է

    22.03.2024 - 07.04.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1347

Տպել