ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
8 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2024 թվականի N ___-Ն
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
----ի N ----Ն որոշման
ԿԱՐԳ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՊԱՀՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից վերահսկողության ընթացքում բացահայտված Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված՝ արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի (այսուհետ՝ վտանգավոր արտադրանքի) խմբաքանակի հաշվառման ու պահման իրականացման հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգի դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ տնտեսավարող սուբյեկտն է պարզում կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերին:
- Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքների հիման վրա տեսչական մարմինը արտադրանքը վտանգավոր է ճանաչում և ընդունում համապատասխան որոշում կամ արձակում կարգադրագիր:
- Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված որոշման մեջ նշվում է վտանգավոր արտադրանքի վտանգի աղբյուրի վերաբերյալ:
- Վտանգավոր արտադրանքի խմբաքանակը ենթակա է առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար, ինչպես նաև մինչև խախտման վերացումը:
- Տեսչական մարմինը վարում է վտանգավոր արտադրանքի հաշվառման մատյան՝ համաձայն ձև N 1:
- Վտանգավոր արտադրանքի վերաբերյալ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված մատյանը նաև թվայնացվում է և պահպանվում տեսչական մարմնի բազայի ցանցում:
- Եթե վտանգավոր արտադրանքն ունի համապատասխանության սերտիֆիկատ կամ որի համապատասխանությունը հավաստված է համապատասխանության հայտարարագրով, ապա արտադրանքի վտանգավոր լինելու մասին որոշման ընդունումից հետո 5-օրյա ժամկետում տեսչական մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տված կամ հայտարարագիրը գրանցած մարմնին:
- Տեսչական մարմնի կողմից վտանգավոր արտադրանքի մասին տեղեկատվությունը տրվում է շահագրգիռ մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Վտանգավոր արտադրանքի պահման գործընթացն իրականացնում է այն տնօրինող տնտեսավարող սուբյեկտն՝ իր միջոցների հաշվին, անձամբ կամ համապատասխան կազմակերպության միջոցով:
- Վտանգավոր արտադրանքը պահվում է դրա համար նախատեսված սենյակում կամ սենյակի առանձին հատվածում՝ եթե սենյակի մնացած ապրանքների համար վտանգ չի հանդիսանում, պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հրդեհային անվտանգության կանոնները:
- Վտանգավոր արտադրանքը պահվում է մինչև այն ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ որոշման ընդունումը, ինչպես նաև խախտման վերացումը:
ՁԵՎ N 1
ՄԱՏՅԱՆ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN |
Վտանգավոր արտադրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Վտանգավոր արտադրանքի ներմուծման, արտադրման, իրացման տարեթիվը, ամիսը, օրը |
Տուժողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը |
Վտանգավոր արտադրանք արտադրող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ |
Վտանգավոր արտադրանք իրացնող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ |
Վտանգավոր արտադրանք ներմուծող տնտեսավարող սուբյեկտի անվանումը, ՀՎՀՀ |
Վտանգավոր արտադրանքի բացահայտման վայրը |
Վտանգավոր արտադրանքի բնույթը՝ վտանգավոր արտադրանքի հանգամանքների և պատճառների համառոտ նկարագիրը |
Արտադրանքը վտանգավոր ճանաչելու մասին որոշման համարը և կազմման տարեթիվը, ամսաթիվը |
Վտանգավոր արտադրանքի հետևանքները |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
-
Քննարկվել է
22.03.2024 - 07.04.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 1348
Տպել