Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ռուզաննա Նալբանդյան 20.03.2024 14:50:32 | Կարգի Հավելվածը 3-ը վերաբերվում է կառավարման հին համակարգով աշխատող դպրոցներին։ Տնօրենի՝ ֆինանսատնտեսական գծով տեղակալը վերաբերվում է հի՞ն համակարգով աշխատող դպրոցներին, թե՞ նոր համակարգի անցած դպրոցներին, որոնք ունեն վարչատնտեսական համակարգող։ | Վերաբերում է կառավարման հին համակարգով աշխատող դպրոցներին: | |
2 | Մեծ Մասրիկի միջն. դպրոց 21.03.2024 11:16:03 | Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի աշխատանքային գործառույթներում տնտեսական ոլորտի գործառույթ գրեթե սահմանված չէ: Մինչդեռ պաշտոնի անվանումը իր մեջ կիսով չափ կրում է այն: Ընդ որում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 07.12.2022թ. N 79-Ն հրամանի հավելվածում ամրագրված է՝ Տնօրենի տեղակալ ֆինանսատնտեսական գծով (տնտեսվարի բացակայության դեպքում) և տնտեսվար՝ (ֆինանսատնտեսական գծով տնօրենի տեղակալի բացակայության դեպքում): | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |
3 | Մեծ Մասրիկի միջն. դպրոց 21.03.2024 12:21:07 | Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի «Որակավորման պահանջը» բաժնում ոչ իմպերատիվ ոճով նշված է «Տնօրենի՝ ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնին նշանակվում է այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում»: Մինչդեռ մայր որոշման գրեթե բոլոր «Որակավորման պահանջը» բաժիններում ամրագրված է՝ «պետք է ունենա» բառակապակցությունը: | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |
4 | Մեծ Մասրիկի միջն. դպրոց 21.03.2024 12:24:39 | Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի «Որակավորման պահանջը» բաժնում «բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում» պահանջը, կարծում ենք, խիստ սահմանափակում է պաշտոնին հավակնելու հնարավորությունները: Առաջարկում ենք տնտեսագիտության ոլորտի փոխարեն դնել ստաժի պահանջ: | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: | |
5 | Մեծ Մասրիկի միջն. դպրոց 21.03.2024 12:29:00 | «Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալ» գլխում երեք անգամ նշված է «ընկերություն» բառը պետք է լինի «հաստատություն»: | Ընդունվել է ի գիտություն, շնորհակալություն: |