Մեծ Մասրիկի միջն. դպրոց
21.03.2024
«Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալ» գլխում երեք անգամ նշված է «ընկերություն» բառը պետք է լինի «հաստատություն»:
0 - Կողմ
1 - Դեմ
Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ անհրաժեշտություն է առաջացել նոր հավելվածներով սահմանել Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը և «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը:
Միաժամանակ նախագծով սահմանվել են նաև կառավարման նախկին մոդելով աշխատող ուսումնական հաստատությունների գնումների համակարգողի, տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնի նկարագրերը (վերջիններս սահմանված չէին):
Արդյունքում թե՛ հին, թե՛ նոր մեխանիզմով աշխատող ուսումնական հաստատությունների բոլոր պաշտոնների նկարագրերը առկա կլինեն իրենց համապատասխան գործառույթներով: Իրավական ակտում տեղ գտած անհամապատասխանությունները կշտկվեն:
Քննարկվել է
19.03.2024 - 03.04.2024
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1995
Տպել21.03.2024
«Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալ» գլխում երեք անգամ նշված է «ընկերություն» բառը պետք է լինի «հաստատություն»:
21.03.2024
Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի «Որակավորման պահանջը» բաժնում «բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում» պահանջը, կարծում ենք, խիստ սահմանափակում է պաշտոնին հավակնելու հնարավորությունները: Առաջարկում ենք տնտեսագիտության ոլորտի փոխարեն դնել ստաժի պահանջ:
21.03.2024
Տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի «Որակավորման պահանջը» բաժնում ոչ իմպերատիվ ոճով նշված է «Տնօրենի՝ ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնին նշանակվում է այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում»: Մինչդեռ մայր որոշման գրեթե բոլոր «Որակավորման պահանջը» բաժիններում ամրագրված է՝ «պետք է ունենա» բառակապակցությունը: