«Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին»
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
Վերջին տարիներին նկատվել է մի շարգ հիվանդությունների բռնկումներ, որոնք փոխանցվում են վայրի կենդանիներից ինչպես մարդկանց, այնպես էլ գյուղատնտեսական և ընտանի կենդանիներին, ինչը տնտեսությանը մեծ վնաս է պատճառում:
Նոր տեսակի կենդանիների ներթափանցման պատճառով շատ ժամանակ նկատվում է կենսաբանական հավասարակշռության խախտում:
Հանրային առողջության պաշտպանության, հիվանդությունների կանխարգելման, կենսաբանական հավասարակշռության պահպանման նպատակով անհրաժեշտություն է առաջանում իրականացնել կենդանիների քանակի կարգավորման միջոցառումներ:
Կենդանական տեսակների թվաքանակի կարգավորման հիմքերն են՝ բնակչության համար վարակի կամ հիվանդության սպառնալիքի առաջացումը, գյուղատնտեսական և ընտանի կենդանիների հիվանդությունների կանխարգելումը, տնտեսությանը էական վնաս պատճառելու սպառնալիքի առաջացումը, կենդանական աշխարհի գոյություն ունեցող բնական հավասարակշռության խախտումը:
«Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է վերոգրյալից, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ3» կետից, 15-րդ հոդվածից և վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 571-Ա որոշման հավելվածի 8-րդ կետից։
-
Քննարկվել է
13.03.2024 - 28.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 1983
Տպել