Հիշել նախագիծը

«Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը սահմանելու մասին»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«______» ____________ 2024 թվականի  N _____ Ն

 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ3» կետով և 15-րդ հոդվածով` Կառավարությունը որոշում է.

 

 

 

  1. Սահմանել կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                    Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

«     » --------------------------- 2024թ.

ք.Երևան                       

 

 

 

 

Հավելված

Կառավարության

2024 թվականի ___________  ___   - ի

N          - Ն որոշում

 

 

ԿԱՐԳ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

  1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների (բացառությամբ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիները) քանակի կարգավորման միջոցառումների անցկացման հետ կապված հարաբերությունները։
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների (բացառությամբ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիները) քանակի կարգավորման միջոցառումներ կարող են իրականացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձիք։
  3. Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանիների առանձին տեսակների քանակի կարգավորման միջոցառումները սահմանվում են Կառավարության որոշմամբ՝ հիմք ընդունելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը։ 
  4. Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման համար հիմք են հանդիսանում՝
  • բնակչության համար վարակի կամ համաճարակային հիվանդությունների սպառնալիքի առաջացման կանխագելման անհրաժեշտությունը,
  • վայրի և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդությունների կանխագելման անհրաժեշտությունը,
  • անասնապահությանը վնաս պատճառելու սպառնալիքի առաջացման կանխագելման անհրաժեշտությունը,
  • կենդանական աշխարհի գոյություն ունեցող էկոլոգիական հավասարակշռության խախտման և բացասական ազդեցության կանխարգելման անհրաժեշտությունը։
  1. Կենդանիների քանակի կարգավորմանն ենթակա են՝

1)  վայրի կենդանիները, որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել բնակչության առողջությանը կամ կյանքին,

2)  վայրի կենդանիները, որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել անասնապահության,

3) վայրի կենդանիների ինվազիվ տեսակները, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին),

4) վայրի կենդանիները, որոնց քանակը կարող է խախտել էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը,

5)  վայրի կենդանիները, որոնք վատթարացնում են կամ կարող են վատթարացնել բնակելի, արդյունաբերական, մշակութային և այլ շինությունների սանիտարական և գեղագիտական վիճակը,

6) վայրի կենդանիները, որոնք վտանգ են ներկայացնում կամ խանգարում են տրանսպորտային հաղորդակցությանը, էլեկտրահաղորդման գծերին, արդյունաբերական և ռազմական օբյեկտների աշխատանքին։

  1. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված միջոցառումները իրականացվում են յուրաքանչյուր տեսակի համար «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սուբյեկտների կողմից ներկայացված ուսումնասիրության արդյունքների հիման վրա։
  2. Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումներն առնվազն ներառում են՝
  • կենդանիների առանձին տեսակի անվանումը,
  • կարգավորվող կենդանիների քանակը,
  • չափատարիքային առանձնահատկությունը,
  • միջոցառումների իրականացման վայրը,
  • միջոցառումների իրականացման ժամկետը,
  • կենդանիների կարգավորման միջոցառման եղանակը (որս, հավաք, ձկնորսություն),
  • կենդանիների կարգավորման միջոցառման իրականացնողի վերաբերյալ տեղեկատվությունը,
  • միջոցառումների իրականացման հիմնավորումը՝ տրված Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սուբյեկտների կողմից։
  1. Բացի սույն կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներից, ելնելով կենդանիների տեսակների առանձնահատկություններից կարող են սահմանվել նաև այլ լրացուցիչ պայմաններ և պահանջներ՝ յուրաքանչյուր տեսակի համար մշակվող առանձին միջոցառումներով։
  • Քննարկվել է

    13.03.2024 - 28.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1984

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ