Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի

N 1132-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մաuին» օրենքում (այսուհետ նաև` օրենք) 16.01.2024թ. ՀO-23-Ն oրենքով 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան քաղաքացիների նկատմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային ծառայության զորակոչվելու պարտականության, ինչպես նաև օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիների համար 27 (35) տարին լրանալուց հետո մինչև 37 (45) տարեկանն իրենց ցանկությամբ համապատասխան ծառայության զորակոչվելու հետ կապված հարաբերությունները  պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում իրացնելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի .03.2024թ. N  –Ա որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օրենքում 2024թ. հունվարի 16-ի ՀO-506-Ն oրենքով (ուժի մեջ է մտել 2024թ. փետրվարի 12-ին) կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական կամ այլընտրանքային աշխատանքային ծառայության զորակոչվելու պարտականություն է սահմանվել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած և օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 27 (35) տարին լրացած արական սեռի քաղաքացիների համար իրավունք է սահմանվել մինչև 37 (45) տարեկանը լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել համապատասխան ծառայության: Միաժամանակ, վերը նշված պարտականության և իրավունքի շրջանակներում նշված քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվել համապատասխան ծառայություն անցնելու փոխարեն կամ ավելի կրճատ ժամկետներով համապատասխան ծառայություն անցնելու դիմաց վճարել օրենքով սահմանված չափով գումար: Նշված հարաբերությունների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշմամբ հաստատված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում հստակեցնել վերը նշված քաղաքացիներին հայտարարված զորակոչի շրջանակներում զորակոչի ներգրավման հետ կապված հարաբերությունները՝ զորակոչի նախապատրաստական աշխատանքների իրականացման, զորակոչի կազմակերպման և անցկացման գործընթացում, ինչպես նաև սահմանել համապատասխան ծառայություն անցնելու փոխարեն կամ ավելի կրճատ ժամկետներով համապատասխան ծառայություն անցնելու դիմաց օրենքով սահմանված չափով գումարների վճարման և ներկայացման կարգն ու ժամկետները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են օրենքի պահանջների համաձայն 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացած և մինչև ՀՀ քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով այլ պետությունում զինվորական կամ 18 ամսից պակաս ժամկետով այլընտրանքային ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչև 37 տարեկան քաղաքացիների նկատմամբ որպես պարտականություն սահմանված, ինչպես նաև  օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի կամ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած և 27 (35) տարին լրացած արական սեռի քաղաքացիներին մինչև 37 (45) տարեկանը լրանալն իրենց ցանկությամբ համապատասխան ծառայության զորակոչի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում, նախատեսվում է եկամուտների ավելացում, որը հնարավոր չէ հաշվարկել:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

  Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

 

  • Քննարկվել է

    05.03.2024 - 21.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1694

Տպել