«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Կողմ
-
11 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի
N 1132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
1) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված հավելված 1-ում՝
ա. 4-րդ կետում «գործերի,» բառից հետո լրացնել «ներառյալ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացիների,» բառերը, իսկ «հիմունքներով» բառից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացիների կողմից» բառերը,
բ. 5-րդ կետի 6-րդ ենթակետում «սեռի» բառից հետո լրացնել «և օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված» բառերը,
գ. 7-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում «իսկ» բառից հետո լրացնել «օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված կամ» բառերը,
դ. 8-րդ կետում «ներառյալ» բառից հետո լրացնել «օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված կամ» բառերը, իսկ «սեռի» բառից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված և շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայության զորակոչվելու դիմում ներկայացրած» բառերը,
ե. 19-րդ կետից հետո լրացնել 19.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«19.1. Օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացու կողմից նույն մասում սահմանված համապատասխան ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայություն անցնելու փոխարեն, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացու կողմից նույն մասում սահմանված որևէ ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայություն անցնելու համար օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նախատեսված համապատասխան չափով գումարը վճարելու դիմում ներկայացվելու դեպքում զինվորական կոմիսարիատը քաղաքացուն 1-օրյա ժամկետում գրավոր տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այն հաշվեհամարը, որին կատարվելու է վճարումը, և առձեռն հանձնում է սույն կարգի N 13 ձևի համաձայն ծանուցագիրը՝ հայտարարված զորակոչի ավարտի օրը զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվեհամարը ստանալու հիման վրա քաղաքացին պարտավոր է ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող օրը զինվորական կոմիսարիատ ներկայացնել համապատասխան չափով գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը: Օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացու կողմից սույն կետում նախատեսված վերջին օրը գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը չներկայացվելու դեպքում քաղաքացին պարտավոր է սույն կետի համաձայն ստացած ծանուցագրում նշված օրը ներկայանալ զինվորական կոմիսարիատ՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացու կողմից սույն կետում նախատեսված վերջին օրը գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը չներկայացվելու դեպքում քաղաքացին համարվում է շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցնելու ցանկություն չունեցող անձ:»,
զ. 21-րդ կետի 2-րդ ենթակետում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք)» բառերը փոխարինել «օրենքի» բառով.
2) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված հավելված 2-ում՝
ա. 3-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացիները՝ պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դիմում ներկայացնելու դեպքում» բառերը,
բ. 14-րդ կետից հետո լրացնել 14.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«14.1. Օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացու կողմից նույն մասում սահմանված որևէ ժամկետով պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար նույն մասում նախատեսված համապատասխան չափով գումարը վճարելու դիմում ներկայացվելու դեպքում զինվորական կոմիսարիատը քաղաքացուն 1-օրյա ժամկետում գրավոր տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այն հաշվեհամարը, որին կատարվելու է վճարումը, և առձեռն հանձնում է սույն կարգի N 10 ձևի համաձայն ծանուցագիրը՝ հայտարարված զորակոչի ավարտի օրը զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվեհամարը ստանալու հիման վրա քաղաքացին պարտավոր է ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող օրը զինվորական կոմիսարիատ ներկայացնել համապատասխան չափով գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը: Քաղաքացու կողմից սույն կետում նախատեսված վերջին օրը գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը չներկայացվելու դեպքում քաղաքացին համարվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն չունեցող անձ:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆՒ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
05.03.2024 - 21.03.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 1693
Տպել