Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

     «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։  Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

    Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Ծառայության, զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը»:

Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ, որից ելնելով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։

Նախագծի ընդունումը բխում է Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթից և հիմնված է էկոպարեկային ծառայության ծառայողների կողմից իրականացվող աշխատանքների բնույթի, ծավալների, պայմանների, աշխատողների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների առանձնահատկությունների  ռիսկերի վրա։

 

  1.  Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայության պաշտոնների և զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է  էկոպարեկային ծառայողների ռիսկային պաշտոն զբաղեցնող և իրենց պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց  այլ ծառայություններում համանման պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնների համապատասխանության ապահովման  անհրաժեշտությամբ:

  • էկոպարեկային ծառայության ծառայողն իր գործառույթն իրականացնելու է 24/7  շուրջօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում դրանց անվտանգությունն ապահովելու և ապօրինի գորոծողություններն այդ տարածքներում կանխելու նպատակով։

Ծառայության ընթացքում Ծառայողի ծառայողական պարտականությունների իրականացման նկատմամբ առկա է արտաքին ճնշումների բարձր հավանականություն, ինչը պայմանավորված է նրանով, որ պետական անատառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հսկողություն իրականացնելով  և  հանդիսանալով հսկողության ընթացքում պատասխանատու անձինք,  վերջիններս ունենալու են նաև անձի համար բարենպաստ կամ անբարենպաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորություններ, որոնք  արտաքին ճնշումների և ազդեցությունների ավելի բարձր հավանականություն ունեն, մասնավորապես՝ անձի նկատմամբ  անբարենպաստ հետևանքներ առաջացնող գործառույթն իրականացնող պաշտոնատար անձի նկատմամբ: Ընդ որում, Ծառայության էկոպարեկները հանդիսանում են այն պաշտոնատար անձինք, որոնք վարչական  տույժ նշանակելու մասին որոշումներ կայացնելու իրավասությունից զատ,  իրավասու են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերով և կարգով կիրառել զենք և հատուկ միջոցներ, սահմանափակել իրավախախտ անձանց տեղաշարժը իրավախախտման վայրից, կանխելու վերջիններիս փախուստը  և այլն։

  • Ծառայության դերը և գործառույթները պետական իշխանության մարմինների համակարգում շատ հաճախ հանրության և անտառօգտագործողների, պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների բնակիչների կողմից ճիշտ չեն ընկալվում, պահպանության գործառույթ իրականացնող աշխատակցի գործառույթն ընկալվում է անձնավորված, ինչն իր հերթին շատ հաճախ հանգեցնում է ընդգծված բացասական վերաբերմունքի վերջիններիս նկատմամբ, որը նույնպես արտաքին ազդեցության ռիսկեր է պարունակում։
  • Միաժամանակ վերջին տարիներին ապօրինի անտառհատումների քրեական վարույթների վիճակագրության հիման վրա արձանագրվել են իրավախախտների և պահպանության ծառայություն իրականացնող աշխատողների միջև բախումների դեպքեր։
  • Նախագծի մշակման ընթացքում առանձացվել են Ծառայության այն պաշտոնները, որոնց գործառույթների շրջանակը և գործառույթներով պայմանավորված իրավունքները և պարտականությունները, աշխատանքների կազմակերպման և պարտականությունների շրջանակը, արտաքին ազդեցություն ունեցող որոշումների կայացման լիազորությունը, հանրության հետ շփումների շրջանակը և խնդիրների բարդությունը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշմամբ սահմանված հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններով պայմանավորված պաշտոններին։ 

      Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով  Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

      Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։

 

4 Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի էկոպարեկային ծառայության պաշտոնների համապատասխանությունը զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոններին։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

          Նախագծի ընդունման դեպքում  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

     Նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետում։

  • Քննարկվել է

    21.02.2024 - 07.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1868

Տպել