Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___»  «__________________» 2024 թվականի N ___ - Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, փրկարարական ծառայության, քննչական կոմիտեում ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու մասին» N 550-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
  • վերնագիրը, հավելվածի վերնագիրը «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ» բառերով, իսկ 1-ին կետի «դատախազության» բառից հետո լրացնել «,էկոպարեկային ծառայության» բառերով.
  • որոշման նախաբանը«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերից հետո լրացնել «,«Էկոպարեկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի» բառերով.
  • հավելվածը 9-րդ սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ սյունակով.

«

Էկոպարեկային ծառայության պաշտոններ

10

-

-

-

վարչության պետ

վարչության պետի տեղակալ, բաժնի պետ, տեղամասի պետ

-

-

-

գլխավոր էկոպարեկ, գլխավոր մասնագետ, գլխավոր տեսուչ

կենտրոնի տեսուչ

-

ավագ էկոպարեկ

հերթափոխի տեսուչ

-

կրտսեր էկոպարեկ

»:

        

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

                                                                                                                                                                                                        Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    21.02.2024 - 07.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1869

Տպել