Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Որոշման 2-րդ և 6-րդ կետերում «սույն որոշման 1-ին կետում նշված գոտիների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների», իսկ 5-րդ կետում «սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում» բառերով․
  • Որոշման 4.2-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 

«4.2. Կառուցապատման առաջարկության համաձայնեցման նպատակով համայնքի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում շահագրգիռ այլ պետական մարմիններ (կազմակերպություններ) ներկայացվում է փաստաթղթային փաթեթ, որում ներառվում են՝»։

  • Որոշման 4.2-րդ կետի 2-րդ ենթակետի «օբյեկտները,» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բառերով.

«այդ թվում՝ ինժեներական հաղորդակցուղիների առկայությունը, կառուցվող օբյեկտների հեռավորությունը հաշված միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների երթևեկելի մասի եզրից, տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը դեպի կառուցվող օբյեկտներ, ինչպես նաև օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների կայանատեղերի հեռավորությունը ճանապարհի երթևեկելի մասի եզրից,».

  • Որոշման 4.2-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ ենթակետով.

«8) հողամասի և նախատեսվող օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածի(ների) երթևեկության կազմակերպման գծապատկերները, կամ  երթևեկության կազմակերպման սխեման(ները)՝ առկայության դեպքում։».

  • Որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման վերաբերյալ առաջարկությունները և կառուցապատման գործառույթները համայնքի ղեկավարի կողմից՝ համապատասխան մարզպետի աշխատակազմի (Երևան քաղաքի վարչական տարածքում` Երևանի քաղաքապետի) միջոցով համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (բացառությամբ Երևան քաղաքի վարչական տարածքի), Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում շահագրգիռ այլ պետական մարմինների (կազմակերպությունների) հետ։»․

  • Որոշման 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ կետով.

«8.1. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում կառուցապատման արդյունքում անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումը իրականացվում է կառուցապատողի միջոցների հաշվին։ Կահավորանքի հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ:»․

  • 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 9.1-րդ կետով.

9.1. Ավտոմոբիլային ճանապարհի կողային տեսանելիության ապահովման պահանջներից ելնելով՝ արգելվում է բնակավայրերից դուրս սույն որոշման 4-րդ կետով սահմանված տարածքներում կառուցապատման (տեղադրման) որևէ տեսակի աշխատանքների իրականացում, բացառությամբ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի (այդ թվում նաև ճանապարհային նշանների), գովազդային վահանակների և ավտոմոբիլային ճանապարհների սպասարկման համար նախատեսված ոչ հիմնական շինությունների տեղադրումից, ինչպես նաև օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների մոտեցումների կազմակերպման նպատակով՝ երկրորդական (օժանդակ) ճանապարհների իրականացումից։:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    15.02.2024 - 15.03.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1637

Տպել