ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ
հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
անհրաժեշտության մասին
1. Անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում ՀՀ պետական քաղաքականության
ռազմավարական առաջնահերթությունները, նկատի ունենալով դրանց կապը պետական և համայնքային կարիքների,
ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ, կարևորելով հանրապետության Սյունիքի մարզի
զարգացմանն ուղղված, ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզկենտրոնում միջազգային
չափանիշները բավարարող սպորտային համալիր, այդ թվում՝ համապատասխան ենթակառուցվածքներով ֆուտբոլի
մարզադաշտ ունենալու հանգամանքը նախապատրաստվել և քննարկման է ներկայացվում «Հայաստանի
Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության
գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
2. Կարգավորման առարկան և բնույթը
Ներկայումս որոշման նախագծով հանրության գերակա շահ ճանաչվող գույքը՝ Կապանի մարզադաշտը
սեփականության իրավունքով պատկանում է «Գանձասար մարզական կենտրոն» ՍՊ ընկերությանը, իսկ
զբաղեցրած 1.9292 հեկտար հողամասը՝ սեփականության իրավունքով Կապան համայնքին: Մարզադաշտի առկա
ենթակառուցվածքները (հանդիսասրահ, հանդերձարաններ, սանհանգույցներ և այլն) գրեթե 10 տարի
սեփականատիրոջ կողմից չեն վերանորոգվել, որի արդյունքում ըստ էության հնարավոր չէ մարզադաշտում
իրականացնել միջազգային չափորոշիչներին բավարարող ինչպես տարաբնույթ սպորտային, այնպես էլ բացոթյա
մշակութային միջոցառումներ:
ՀՀ կողմից ձեռք բերելուց հետո նախատեսվում է համապատասխան միջոցներ ներգրավելով, կառուցել
միջազգային չափանիշներին բավարարող մարզահամալիր ինչը բնականաբար կունենա ինչպես մարզական, այնպես
էլ սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության համար: Այն կունենա նաև
բնապահպանական, առողջության, մշակույթի զարգացման նշանակություն:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Ներկայացված նախագիծը մշակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի և ՀՀ տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում, Կապանի մարզադաշտը իր ենթակառուցվածքներով, համարժեք
շուկայական արժեքով փոխհատուցում տրամադրելով, կճանաչվի հանրության գերակա շահ և ձեռք կբերի
Հայաստանի Հանրապետության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՕ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած
ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի
* 4.8-րդ «Սպորտ» բաժնից, մասնավորապես Կառավարությունը խթանելու է ֆիզիկական կուլտուրայի
և սպորտի ոլորտների տարածքային զարգացումը, սպորտի մասսայականացումը:
-
Քննարկվել է
13.02.2024 - 29.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1502
Տպել