ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ ------------------- 2024 թվականի № -----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման
մասին» օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը
որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի ֆուտբոլի
մարզադաշտի և հարակից տարածքների՝ համաձայն №1 հավելվածի, (այսուհետ՝ գույք) նկատմամբ
«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանաչել հանրության գերակա շահ։
2. Գույքի նկատմամբ՝ համաձայն №2 հավելվածի, ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ
հիմնավորումներով՝
1) մարզադաշտի և հարակից տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելը
հնարավորություն կտա տարածքների համաչափ զարգացմանն ուղղված, ռազմավարական նշանակություն
ունեցող Սյունիքի մարզկենտրոնում ստեղծել միջազգային չափանիշները բավարարող սպորտային համալիր,
այդ թվում՝ համապատասխան ենթակառուցվածքներով ֆուտբոլի մարզադաշտ և հանրության լայն
զանգվածներին ներգրավել սպորտային միջավայրում,
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված նպատակների իրականացման շահը
գերակայում է օտարվող սեփականատերերի շահերից, քանի որ
ա. ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր
աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ սպորտային գրավչությունը, ինչը բնականաբար կունենա
ինչպես մարզական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության
համար,
բ. ծրագրի իրականացումը կունենա նաև բնապահպանական, առողջության, մշակույթի զարգացման
նշանակություն.
3. Սահմանել, որ՝
1) գույքը ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը.
2) գույքի օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
պետական գույքի կառավարման կոմիտեն է (այսուհետ՝ Կոմիտե), իսկ օտարման գործառույթների
իրականացման համար պատասխանատու պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի
մարզպետը.
3) գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2024 թվականի հունիսի 1-ն է.
4) հանրության գերակա շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների
նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականցվում են Հայաստանի Հանրապետության
կառավարության 2007 թվականի հունվարի 23-ի №108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ
սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝
1) սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ
ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ
պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց,
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, գույքի անկախ գնահատող
կազմակերպության միջոցով, ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և
առաջարկություն ներկայացնել Կոմիտե,
3) գույքի ձեռքբերումից հետո ապահովել գույքի նկատմամբ գույքային իրավունքների ու
սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված
կարգով ու ժամկետներում։
5. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված աշխատանքներն
իրականացնել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի
Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում առաջարկություն ներկայացնել
Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական
բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից սույն որոշման
4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված գույքի փոխհատուցման համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
13.02.2024 - 29.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1500
Տպել