Հիշել նախագիծը

ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման կանոնակարգման համար հիմք են հանդիսանում գիտականորեն հիմնավորված տվյալները՝ կենդանական աշխարհն ուսումնասիրող սուբյեկտների կողմից «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով լիազորված մարմնին տրամադրած կենդանական աշխարհի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը/եզրակացությունը:

Հայաստանի Հանրապետությունում  վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել վերաբնակեցման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսանում 2022 թվականի մարտի 23-ին ընդունված «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-74-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ2» կետը՝ Կառավարության լիազորող նորմի ամրագրման հանգամանքով, ինչպես նաև Վարչապետի  2022 թվականի մայիսի 24-ի «Կենդանական աշխարհի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 571-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 16-րդ կետ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հրամանի կարգավորման առանցքային ուղղությունը վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման իրավահարաբերությունների կանոնակարգման պահանջն է լիազորված մարմնի կողմից տրամադրվող թույլտվությունների հիման վրա, ինչը առավել կանոնակարգված և վերահսկելի կդարձնի գիտական կազմակերպությունների կողմից տարածքի վերաբերյալ գնահատված եզրակացության հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից իրականացվող գործընթացը:

Նախագծով նախատեսվում է սահմանել հստակ ընթացակարգ համաձայն ինչի` Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման համար հիմք են հանդիսանում գիտականորեն հիմնավորված տվյալները, կենդանական աշխարհն ուսումնասիրող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից լիազորված մարմնին տրամադրած կենդանական աշխարհի ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:

Տեղեկատվությունը տրամադրվում է գիտական կազմակերպությունների կողմից տարածքի վերաբերյալ գնահատված եզրակացության հիման վրա, ինչի արդյունքում լիազորված մարմնի կողմից տրամադրվում է համապատասխան թույլտվություն։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Հրամանի նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումը և «Կենդանական աշխարհի մասին» օրենքին համահունչ Կառավարությանը վերապահված լիազորության սահմանումը։

Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման գործընթացն առավել կանոնակարգված և վերահսկելի դարձնելը:

 

 5.Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Քննարկվել է

    08.02.2024 - 29.02.2024

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2595

Տպել