ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
4 - Դեմ
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «զ2» կետով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`
- Սահմանել վայրի կենդանիների՝ ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ
«----»----------2024թ.
ք. Երևան
Հավելված
շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի
« » N -Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից՝ վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման թույլտվության (այսուհետ` Թույլտվություն) տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
- Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ Լիազորված մարմին)։
- Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում յուրաքանչյուր կենդանական տեսակի համար կազմված վերաբնակեցման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)։
- Թույլտվությունը չի կարող փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:
- ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Լիազորված մարմնի կողմից տրամադրվում է Թույլտվություն՝ համաձայն Ձև N 1-ի։
- Թույլտվություն ստանալու համար ֆիզիկական կամ իրավաբանական անձինք Լիազորված մարմին են ներկայացնում թույլտվության տրամադրման մասին հայտ` համաձայն Ձև N 2-ի։
- Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
- իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականի, ֆիզիկական անձի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենները,
- Ծրագիր՝ Կառավարության 2024 թվականի _________-ի « » N -Ն որոշման հավելվածի 4-րդ կետի,
- բնապահպանական նպատակով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրի պատճենը:
- «Վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասով սահմանված սուբյեկտների կողմից տրամադրված դրական եզրակացությունը:
- Հայտը և հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են Լիազորված մարմին առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային փոստով:
- Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերը ստանալուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Թույլտվություն կամ մերժում է հայտը:
- Լիազորված մարմինը հայտը և հայտին կից փաստաթղթերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և հայտում կամ հայտին կից փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է Հայտատուին` 15 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:
- Թույլտվությունը հավաստող փաստաթուղթը կորցնելու դեպքում Թույլտվություն ստացած անձը դրա մասին գրավոր հայտնում է Լիազորված մարմնին: Վերջինս 5 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է Թույլտվություն՝ «Կրկնօրինակ» նշագրմամբ:
- ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
- Հայտի մերժման հիմք են՝
- իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականի, ֆիզիկական անձի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենի բացակայությունը,
- անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության բացակայությունը,
- Ծրագրի բացակայությունը,
- Ծրագրի անհամապատասխանությունը Կառավարության 2024 թվականի --------- -ի N---- -Ն որոշման հավելվածի 3-րդ կետին,
- հայտ ներկայացրած անձի կողմից փաստաթղթերում առկա թերությունները վերացնելու դեպքում հայտը կրկին ներկայացնելիս թերությունների շտկված չլինելը,
- հայտում կամ կից փաստաթղթերում լիազորված մարմնի կողմից ծանուցված թերությունները տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում շտկված չներկայացնելը,
- թերի Ծրագիրը:
- Լիազորված մարմնի կողմից հայտի մերժման դեպքում վերջինս դրա մասին որոշման ընդունումից հետո 3-օրյա ժամկետում ծանուցում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:
- Հայտի մերժումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված վարչական կամ դատական կարգով:
IV.ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցնելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Ձև N 1
Հ Ա Յ Տ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
(հաշվառման հասցեն/գտնվելու վայրը ,հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
3.Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը կամ ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
- 4. Գործունեության իրականացման վայրը և նախատեսվող վերաբնակեցման (բացթողնման) տարածքը
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
- 5. Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանու (կենդանիների) տեսակ(ներ)ը (հայերեն և լատիներեն անվանումները)
—————————————————————————————————————
______________________________________________________________________________________________________________________________________________________________________
- 6. Վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցման ենթակա կենդանիների առանձնյակների քանակը, սեռը, տարիքը տարիքը, նույնականացման նշաններ կամ միկրոչիպ
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
- 7. Վերաբնակեցման նպատակը
_________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
- 8. Վայրի կենդանիների ազատ պայմաններում վերաբնակեցնող իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
«----»----------2024 թ. _________________
(ստորագրությունը)
ք. Երևան
Ձև N 2
|
Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N_____ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ՝ ԱԶԱՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ
Տրման ամսաթիվը
|
|
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁ |
||
Անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի (գրանցման) համարը
|
||
__________________________________________________________________________________
|
||
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ |
||
Իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը, գտնվելու վայրը __________________________________________________________________________________________
|
||
Տարածքի նկարագիրը՝ ____________________________________________________________________________________________________________________________________________________
|
||
Վերաբնակեցման ենթակա վայրի կենդանու (կենդանիների) տեսակ(ները) (հայերեն և լատիներեն անվանումները) ________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________ Վերաբնակեցման ենթակա կենդանիների առանձնյակների քանակը, սեռը, տարիքը, նույնականացման նշանները կամ միկրոչիպը ____________________________________________________________________________________________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
|
||
|
Ուժի մեջ է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ----------------------------
Կ.Տ.
ստորագրություն
-
Քննարկվել է
08.02.2024 - 29.02.2024
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2597
Տպել