ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Կողմ
-
26 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ազգային ժողովի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք), որի համաձայն Պրոբացիայի ծառայությունը (այսուհետ նաև՝ Ծառայություն) նախատեսվել է որպես պետական ծառայության առանձին տեսակ, և աշխատակիցները ձեռք են բերել հատուկ ծառայողի կարգավիճակ։ Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը»: Նախագծով առաջարկվում է պրոբացիայի պաշտոնների համար առաջադրվող պահանջ սահմանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ցանկացած մասնագիտությամբ բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան ունենալը կամ օտարերկրյա պետությունում համապատասխան աստիճան ձեռք բերած լինելը, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի թիվ 461-Ն որոշման մեջ կատարել լրացումներ և սահմանել Պրոբացիայի ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները։
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ մրցույթի մասնակիցները մրցույթի արդյունքներով կզբաղեցնեն Պրոբացիայի ծառայության պաշտոններ: Նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակը Ծառայության պաշտոնների համար սահմանված մասնագիտական պահանջների շրջանակի սահմանման միջոցով թափուր պաշտոնների համալրմանը նպաստելն է և բավարար մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող, կադրերի ներգրավման միջոցով կադրային համալրվածության խնդրի լուծումը։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջանա։
Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
02.02.2024 - 17.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Պրոբացիա
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1816
Տպել