Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄԸ

«____» «______________» 2024 թվականի                                                N_______- Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝

  1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի «Քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանելու մասին» N 461-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման վերնագրում « ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ» բառից հետո լրացնել «, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ» բառը.

2) Որոշման նախաբանում ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը՝» բառերից հետո լրացնել  «, ինչպես նաև «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝» բառերը.

3) Որոշման 1-ին կետը լրացնել 2.1-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

    «3) պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները՝ համաձայն N 3 հավելվածի»:

  1. Որոշման 2-րդ կետում «քրեակատարողական» բառից հետո լրացնել «, պրոբացիայի» բառը.
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներրորդ օրը։

 

 

 

Հավելված N

ՀՀ փոխվարչապետի 2024 թվականի

--------------ի N -----------Ն

որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ փոխվարչապետի 2020 թվականի

հուլիսի 30-ի N 461-Ն

որոշման

   

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

     

1.Սույն հավելվածով սահմանվում են Պրոբացիայի ծառայության պաշտոնների համար ներկայացվող մասնագիտական պահանջները։

  1. Պրոբացիայի ծառայության պաշտոնների կարող են նշանակվել անձինք, որոնք սույն հավելվածի 3-րդ կետով նշված մասնագիտություններով կամ դրանց համապատասխանեցված մասնագիտություններով ձեռք են բերել բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ նույն մասնագիտություններով դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։
  2. Մասնագիտություններ՝

1) «Մանկավարժություն», «Պատմություն», «Բանասիրություն», «Լեզվաբանություն», «Լրագրություն».

2) «Իրավագիտություն», «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն»,  «Միջազգային հարաբերություններ»,  «Եվրոպագիտություն», «Հասարակայնության հետ կապեր».

3) «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Ֆինանսներ», «Կառավարում», «Շուկայագիտություն (մարքեթինգ)», «Բիզնես վարչարարություն»,«Վիճակագրություն».

4) «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն».

5) «Ճարտարագիտություն», «Ճարտարապետություն և քաղաքաշինություն», «Արդյունաբերություն և տեխնոլոգիա».

6) «Սոցիալական աշխատանք», «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ», «Սպորտ»:

 

 

 

  • Քննարկվել է

    02.02.2024 - 17.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պրոբացիա

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1814

Տպել