Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 ՈՐՈՇՈՒՄ

 

 _______________ 2024 թվականի N ______ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1․  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 1046-Ն որոշման`

  • Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»

  • 3-րդ կետի ա) ենթակետից հանել «պահպանության,» բառը և կետադրական նշանը։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի «Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայր և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայր ստեղծելու և դրանց կանոնադրությունները հաստատելու մասին»N 1063-Ն որոշման՝

1) Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»

2) 3-րդ կետի 2) ենթակետից հանել «պահպանությունը և» բառերը.

3) 3-րդ կետի 2) ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3) ենթակետով.

«3) Ջերմուկի և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:

  1. 3. Հայաստանի Հանրապետության կառավարության ապրիլի 8-ի ««Զիկատար» պետական արգելավայր ստեղծելու, «Զիկատար» պետական արգելավայրի սահմանների նկարագիրը, տարածքի չափը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 380-Ն որոշման՝

1) 4 – րդ կետն ուժը կորցրած ճանաչել

2) Հավելված N3-ի 12-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«12. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:

4․    Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի ««Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 927-Ն որոշման՝

  • Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»

2 3-րդ կետի ա) ենթակետից հանել «պահպանության,» բառը և կետադրական նշանը.

3 N 1 հավելվածի 14-րդ կետում ««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)» բառերը փոխարինել «էկոպարեկային  ծառայությունը» բառերով.

4) N 1 հավելվածի 21-րդ կետում «կազմակերպության» բառը փոխարինել ««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 920-Ն որոշման՝
  • Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»

2 2-րդ կետի ա) ենթակետից հանել «պահպանության,» բառը և կետադրական նշանը.

3) N 1 հավելվածի 14-րդ կետում «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)» բառերը փոխարինել «էկոպարեկային  ծառայությունը» բառերով․

4) N1 հավելվածի 21-րդ կետում և 27-րդ կետի 2-րդ ենթակետում «կազմակերպության» բառը փոխարինել ««Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 925-Ն որոշման՝
  • Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»

2 3-րդ կետի ա) ենթակետից հանել «պահպանության,» բառը և կետադրական նշանը.

3) N 1 հավելվածի 8-րդ կետում ««Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային  ծառայությունը» բառերով.

4) NN 5 և 6 հավելվածները լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

8.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային  ծառայությունը:»:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Որդան կարմիր» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 830-Ն որոշման
  • Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»

  • hավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.

«10.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը։»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Էրեբունի» պետական արգելոցի կանոնադրությունը հաստատելու մասին» N 827-Ն որոշման
  • Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»

2) հավելվածի 8-րդ կետում «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային  ծառայությունը» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 405-Ն որոշման՝
  • Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի դրույթներով՝ Կառավարությունը որոշում է.»

2) 3-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «պահպանության,» բառը և կետադրական նշանը.

3) N 1 հավելվածի 17-րդ կետում ««Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային  ծառայությունը» բառերով։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշման՝

1 11-րդ կետի 1-ին ենթակետից հանել «պահպանության,» բառը և կետադրական նշանը.

2 N 2 հավելվածի 11-րդ կետում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային  ծառայությունը» բառերով.

  1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի ««Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման՝
  • Նախաբանը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 8-րդ հոդվածի «զ» կետի դրույթով՝ Կառավարությունը որոշում է.»

2) N1 հավելվածի 8-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«8. Արգելոցի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:

3) N4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 կետով.

«8.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:

4) N5 հավելվածի 12-րդ կետում «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «էկոպարեկային  ծառայությունը» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի ««Արևիք» ազգային պարկ ստեղծելու, «Արևիք» ազգային պարկի և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առեվտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N1209-Ն որոշման՝

1) Հավելված N 1-ի 20-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«20. Պարկի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:

  1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 29-ի ««Սև լիճ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու մասին» N 631-Ն որոշման՝

1) Հավելվածը լրացնել հետևյալ բովանդակության նոր 11.1-ին  կետով.

«11.1. Արգելավայրի պահպանությունն իրականացնում է էկոպարեկային ծառայությունը:»:

  • 12-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

«12. Արգելավայրի ռեժիմի պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է պետական լիազորված մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                         Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    29.01.2024 - 16.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1999

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Անահիտ Հովսեփյան

30.01.2024

Բա որ նախագիծը նոր է քննարկման դրվել, ինչու են դեկտեմբերին աշխատողներին դիմում գրել տվել։ Մենակ չգրեք նախագծի հետ կապ չունի, որովհետև ավելի քան փաստում է համակարգում կեղծարարությունը։ Ու եթե բոլոր աշխատողներին դիմում գրել են տվել, հետաքրքիր է հիմա ինչ համակարգ է աշխատում?

Տեսնել ավելին