ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
4 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի 198-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել էին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում 2024 թվականի համար տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները։ Սակայն, նախագծի համաձայնեցման փուլում ՀՀ կառավարության 19.10.2023 թվականի N 1808-Ն որոշմամբ փոփոխություններ էին կատարվել ՀՀ կառավարության 15.07.2021 թվականի N 1169-Ն որոշման մեջ՝ կապված նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգի հետ, միաժամանակ սահմանելով համապատասխան թիրախային խմբերը։ Դրանով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել խմբագրել Որոշման 3-րդ հավելվածի առանձին դրույթներ։ Բացի այդ, Որոշման 5, 6 և 8 հավելվածներում ժամանակին տեղ են գտել որոշակի ձևակերպումներ, որոնք կարող են առաջացնել տարընթերցումներ և տարըմբռնումներ։
2. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի նպատակն է՝ առաջարկվող կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ կառավարության կողմից հաստատված իրավական ակտի պահանջներին, ինչպես նաև վերանայել այն ձևակերպումները, որոնք Աբովյան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շահառուներին մատուցվող ծառայությունների ժամանակ կարող են հանգեցնել դժվարությունների։ Այսպիսով, նախագծի ընդունումից և կիրարկումից ակնկալվում է՝ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում շահառուներին մատուցվող ծառայությունների շարունակականության ապահովումն՝ ըստ համապատասխան սոցիալական և թիրախային խմբերի։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից:
4. Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում։
5. Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ Աբովյան համայնքի բյուջեում լրացուցիչ եկամուտներ և ծախսեր չեն նախատեսվում։
-
Քննարկվել է
26.01.2024 - 12.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան
Դիտումներ` 1799
Տպել