Հիշել նախագիծը

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

________________ 2024 թվականի N ___-Ն

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 198-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 
1. Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական վճարների տեսակները, դրանց դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 198-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելված 3-ի 7-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաները՝ անկախ հաշվառման վայրից»,
2) Հավելված 3-ի 7-րդ կետը լրացնել նոր՝ 3-րդ և 4-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«3) Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները,
4) 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաները։»
3) Հավելված 3-ի 8-րդ կետի 3-րդ ենթակետում «երեք և ավելի» բառերից առաջ ավելացնել «մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ՝», բառերը,
4) Հավելված 3-ի 8-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած,
5) Հավելված 3-ի 8-րդ կետի 6-րդ ենթակետից հանել «, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող» բառերը,
6) Հավելված 5-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
7) Հավելված 5-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
8) Հավելված 6-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
9) Հավելված 6-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
10) Հավելված 8-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանության, մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»,
11) Հավելված 8-ի 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայող երեք և ավելի երեխա ունեցող անձանց երեխաների համար՝ անկախ հաշվառման վայրից»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    26.01.2024 - 12.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1800

Տպել