Հիշել նախագիծը

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ


1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի մայիսի 4-ի ՀՕ-115-Ն սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Կուսակցությունների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի՝ ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ՝ «Կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ (այսուհետ՝ անհրաժեշտ տեղեկություններ), որոնց ցանկը, ներկայացման ձևաթուղթը և ժամկետները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) է վերապահվել կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման պահանջների պահպանման, դրանցում առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության ու ամբողջականության ստուգման լիազորությունը, ինչպես նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման գործառույթը, ինչն արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունում, որով հնարավոր կլինի ապահովել և կուսակցությունների համար կանխորոշել այն հիմնական տեղեկությունները ցանկը, որոնք անհրաժեշտ են աուդիտի կազմակերպման համար, իսկ մյուս կողմից՝ նշված տեղեկությունների ստացմամբ Հանձնաժողովի համար հնարավոր կդառնա յուրաքանչյուր կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտի պայմանագրի գնի որոշման համար համապատասխան հարցումներ կատարել աուդիտորական կազմակերպություններին՝ տրամադրելով կուսակցություններից ստացված տեղեկությունները՝ գնառաջարկներ ներկայացնելու համար:
Միաժամանակ, ընդունվող որոշմամբ կսահմանվի անհրաժեշտ տեղեկությունների ներկայացման ժամկետ, որն առաջարկվում է սահմանել մինչև հաշվետու տարվան հաջորդող յուրանքչյուր տարվա հունվարի 31-ը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հանձնաժողովը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կաշկադված է աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով բաց մրցույթն անցկացնել ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
Ելնելով վերը նշված իրավակարգավորումներից և կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունից՝ նախագծով առաջարկվում է Հանձնաժողովի որոշմամբ սահմանել կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, ձեվաթուղթը և ժամկետները
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, ներկայացման ձևաթուղթը և ժամկետները սահմանելու Հանձնաժողովի լիազորության իրականացումը, ինչի արդյունքում կստեղծվի իրավական հիմք ընդունվող ակտով կարգավորվող գործընթացների պատշաճ իրականացումն ապահովելու համար։

  • Քննարկվել է

    13.12.2023 - 28.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2126

Տպել

Առաջարկներ`

ՀՀ ֆինանսների նախարարություն

03.01.2024

«Կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, ձևաթուղթը և ժամկետները սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ առաջարկում ենք սահմանել Նախագծի հավելվածով սահմանված ձևաթղթի լրացման ցուցումներ: Միաժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ հիմունքով պետք է ներկայացվի Նախագծի հավելվածի Աղյուսակ 1-ում և 2-ում մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ դրամարկղային թե հաշվեգրման: Բացի այդ, Նախագծի հավելվածի «Կուսակցության կողմից հաշվապահական հաշվառման վարման եղանակի վերաբերյալ տեղեկություններ» Աղյուսակ 4-ում անհրաժեշտ է հստակեցնել, թե հաշվապահական հաշվառման վերաբերյալ ինչ տեղեկատվություն պետք է բացահայտվի:

Տեսնել ավելին