Հիշել նախագիծը

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

CORRUPTION PREVENTION COMMISSION

 

___ ___________- 2023 թվական                                                                   N __-Ն

ՈՐՈՇՈՒՄ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 28-րդ հոդվածի 5-րդ մասով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.

  1. Սահմանել կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների (այսուհետ՝ անհրաժեշտ տեղեկություններ) ցանկը և ձևաթուղթը՝ համաձայն Հավելվածի:
  2. Սահմանել անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և ձևաթուղթը ներկայացնելու ժամկետը՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող յուրանքչյուր տարվա հունվարի 31-ը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԿԱՏԱՐՈՂ՝                                           Մ․ ԳԱԼՍՏՅԱՆ

 

ք. Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի

2023 թվականի ___________ __-ի

N __-Ն որոշման

 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՀԱՋՈՐԴՈՂ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՏԱՐՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՈՒԴԻՏԻ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՊԱՐԶԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

                                              ՑԱՆԿ ԵՎ ՁԵՎԱԹՈՒՂԹ

 

-----------------------------------------------------

       (կուսակցության անվանումը)

 

Աղյուսակ 1

Մուտքերի վերաբեյալ անհրաժեշտ տեղեկությունների ցանկ

Գումարը՝ թվերով (ՀՀ դրամ)

Գումարը՝ տառերով (ՀՀ դրամ)

Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության բոլոր մուտքերի  հանրագումարը,

այդ թվում՝

 

 

Օրենքով սահմանված կարգով ստացված բյուջետային ֆինանսավորում

 

 

Նվիրատվություններ, այդ թվում՝ բնեղենով նվիրատվություններ

 

 

Մուքտի վճարներ և անդամավճարներ

 

 

Անշարժ գույքի կառավարումից (վաճառքից, վարձակալության հանձնումից) մուտքեր

 

 

Վարկերի, փոխառությունների, ավանդի տոկոսների գծով մուտքեր

 

 

Կուսակցության հիմնադրած ընկերությունների՝ հաշվետու տարում կուսակցությանը փոխանցած միջոցներ

 

 

Այլ մուտքեր

 

 

                                                                                      

Աղյուսակ 2

Ելքերի վերաբեյալ անհրաժեշտ տեղեկությունների ցանկ

Գումարը՝ թվերով (ՀՀ դրամ)

Գումարը՝ տառերով (ՀՀ դրամ)

Հաշվետու տարվա ընթացքում կուսակցության բոլոր ելքերի հանրագումարը,

այդ թվում՝

 

 

Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ, ֆիզիկական անձանց հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցման վճարներ

 

 

Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

 

 

Կոմունալ վճարներ

 

 

Գույքի վարձակալության վճարներ

 

 

Անշարժ գույքի ձեռքբերման վճարներ

 

 

Տրանսպորտային միջոցների ձեռքբերման վճարներ

 

 

Ապրանքանյութական արժեքներ ձեռք բերելու համար կատարված վճարներ

 

 

Տրանսպորտային ծախսերի գծով վճարներ

 

 

Գործուղման ծախսերի գծով վճարներ

 

 

Այլ ելքեր

 

 

                                                                                      

Աղյուսակ 3

Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Կուսակցությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների ցանկ

N

Անշարժ գույքի տեսակը

Անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն

1.

 

 

2.

 

 

3.

 

 

4.

 

 

5.

 

 

 

 

Աղյուսակ 4

Կուսակցության կողմից հաշվապահական հաշվառման վարման եղանակի վերաբերյալ տեղեկություններ

 

 

 

 

Աղյուսակ 5    

Լրացուցիչ տեղեկություններ[*]

 

 

 

 

 

 

 

        ______________________________________                                       ______________________

     կուսակցության իրավասու պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը,                                                 ստորագրություն   

 

[*] Լրացվում է «Այլ մուտքեր» կամ «Այլ ելքեր» տողերի բացվածքը (առկայության դեպքում), կուսակցության հաշվին մուտք եղած և վերադարձված (օրինակ՝ օրենքով չթույլատրված աղբյուրներից ստացված և վերադարձված նվիրատվություններ), կուսակցության հաշվից ելքագրված և վերադարձված (օրինակ՝ վճարված և  վերադարձված ընտրագրավներ), ինչպես նաև Կուսակցության կողմից անհրաժեշտ համարվող այլ տեղեկություններ:

  • Քննարկվել է

    13.12.2023 - 28.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2125

Տպել

Առաջարկներ`

ՀՀ ֆինանսների նախարարություն

03.01.2024

«Կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, ձևաթուղթը և ժամկետները սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ առաջարկում ենք սահմանել Նախագծի հավելվածով սահմանված ձևաթղթի լրացման ցուցումներ: Միաժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ հիմունքով պետք է ներկայացվի Նախագծի հավելվածի Աղյուսակ 1-ում և 2-ում մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվությունը՝ դրամարկղային թե հաշվեգրման: Բացի այդ, Նախագծի հավելվածի «Կուսակցության կողմից հաշվապահական հաշվառման վարման եղանակի վերաբերյալ տեղեկություններ» Աղյուսակ 4-ում անհրաժեշտ է հստակեցնել, թե հաշվապահական հաշվառման վերաբերյալ ինչ տեղեկատվություն պետք է բացահայտվի:

Տեսնել ավելին