Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 35-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 -------   2023 թվականի N ------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» թիվ 35-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը․

1) «2012 թվականի հուլիսի 16-ի N 54» բառերը փոխարինել «2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80» բառերով,

2) «7106-7112, » թվերից հետո լրացնել «7113-7115 ծածկագրերին դասվող ապրանքները (ոսկյա իրեր և զարդեր), որոնք գերազանցում են 875-րդ հարգը, » բառերը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    08.12.2023 - 24.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1970

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ