Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
5 - Կողմ
-
0 - Դեմ
Իրականացման նպատակն է՝
- Ընկերություններում արդիական կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման խթանում,
-
Աջակցել երկարաժամկետ ներդրումների ներգրավման նպատակով անհրաժեշտ վստահության և հաշվետվողականության միջավայրի կառուցմանը, կայուն աճի ու ֆինանսական կայունության ձևավորմանը։
Նախագծով առաջարկվող կարգավորումներն ուղղված են հետևյալ կետերին․
- Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը և դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Սահմանել նաև դրա կիրառման կամավորության սկզբունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ և կիրառվող իրավաբանական անձանց շրջանակը,
-
«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու միջոցով ազդագիր թողարկողների համար Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման պարտադիրության պահանջի սահմանում միջազգային լայն ճանաչում ունեցող «հետևիր կամ բացատրիր» սկզբունքի համաձայն,
-
50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման պահանջի նախատեսում։
-
Քննարկվել է
06.12.2023 - 21.12.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն, Էկոնոմիկա, Ֆինանսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2363
Տպել