Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2023 թվականի ….. …….. -ի N ….-Ն ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵԱՏՄ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՂՈՐԱՅՔԻ, ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ 50 % ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ, ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ 50 %-Ի ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի ….. …….. -ի N ….-Ն

ԴԵՂԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԵԱՏՄ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՂՈՐԱՅՔԻ, ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ 50 % ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՄԱՆ, ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ 50 %-Ի ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ և 23-րդ  հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 25-ի N 811-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 3-րդ և 5-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հաստատել «Դեղերի շրջանառության պետական կարգավորման ոլորտում ԵԱՏՄ, ռազմավարական նշանակություն ունեցող դեղորայքի, միայն Հայաստանում կիրառման ենթակա դեղամիջոցների գրանցումների փորձաքննությունների վճարների 50 % սուբսիդավորման, արտերկրում հայկական արտադրության դեղերի գրանցման ծախսերի 50 %-ի համաֆինանսավորման» կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

  • Քննարկվել է

    01.12.2023 - 16.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2508

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

ՀՀ դեղ արտադրողների միություն

04.12.2023

Առաջարկում ենք Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 5-րդ պարբերության. պետական աջակցության հնարավոր գործիք է նաև ... լրացնել հետևյալով՝ Դեղորայքային պատրաստուկների և բժշկական օգտագործման դեղագործական նյութերի ցանկի մասին ԵՏՀԿոլեգիայի 2022 թվականի դեկտեբերի 20-ի № 47 հանձնարարականով հաստատված ...

ՀՀ դեղ արտադրողների միություն

04.12.2023

Առաջարկում ենք Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 4-րդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ լրացումը. 2021 թվականի հուլիսի 1-ից ԵԱՏՄ դեղորայքային գրանցումների միասնական կարգին անցում կատարելուց հետո հայրենական արտադրողները պարտավորվում են դեղերի գրանցումներն իրականացնել առավել բարձր արժեքներով, քան նախկինում: 2022 թվականի մայիսի 19-ի N 715-Ն որոշման Հավելվածով սահմանված են ԵԱՏՄ գրանցման համար 2 100 000 (երկու միլիոն հարյուր հազար), ԵԱՏՄ վերագրանցման համար 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումար: Ներկայումս տեղական արտադրողները գործունեություն են ծավալում միասնական շուկայում, ինչն ունի մի շարք առավելություններ, սակայն, դեղերի գրանցման փորձաքննության այդչափ բարձր վճարները սահմանափակում են արտադրողի նոր արտադրանք թողարկելու հնարավորությունները՝ այդպիսով խոչընդոտելով տեղական արտադրատեսականու ընդլայնմանը:

Տեսնել ավելին