Լրամշակման փուլում է
«ԱՐԱՔՍ ԱՐԵՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՍՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
ՙ__՚_____________2023 թ. N ____-Ա
«ԱՐԱՔՍ ԱՐԵՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հիմնադրել «Արաքս արենա» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ ընկերություն):
- Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 50 հազ. դրամ, որը համապատասխանում է 50 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:
- Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ՝ լիազոր մարմին):
- Լիազորել լիազոր մարմնին՝ հիմնադրի անունից՝
1) հաստատել ընկերության կանոնադրությունը,
2) ձևավորել ընկերության խորհուրդը և դրանում կատարել փոփոխություններ ու նշանակել գործադիր մարմնի ղեկավարին,
3) իրականացնել ընկերության հիմնադրի և հետագայում նաև ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները:
- Ընկերության հիմնադրման հետ կապված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով սահմանված մյուս լիազորությունները վերապահել լիազոր մարմնին։
- Լիազոր մարմնին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել ընկերության պետական գրանցումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆ
ՈՐՈՇՈւՄ
ՙ__՚_____________2023 թ. N ____-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՍՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Հ. Մանանդյան փողոց 41 հասցեում գտնվող 9 169 623 566 ՀՀ դրամ սկզբնական արժեքով9 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը /տարածքում առկա են նաև 5421,5 քառ.մետր ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինություններ/ և դրա զբաղեցրած, սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 130 500 661 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 2.88463 հա հողատարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) և 7017110.13 ՀՀ դրամ սկզբնական արժեքով 30 հատ շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել 1-ին կետում նշված անշարժ և շարժական գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետի աշխատանքները ավարտելուց հետո սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Արաքս արենա» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն), իսկ շարժական գույքը հանձնել Ընկերությանը՝ սեփականության իրավունքով:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Ընկերության հետ կնքել անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով դրույթ, որ
- սույն որոշման 3-րդ կետով Ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համաձայնության դեպքում Ընկերությունը կարող է հանձնել վարձակալության,
- կարող է կազմակեպել միջազգային մրցաշարեր,
- պայմանագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Ընկերության միջոցների հաշվին:
-
Քննարկվել է
29.11.2023 - 19.12.2023
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 1591
Տպել