ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Աշտարակ համայնքի 2024 թվականի բյուջեի հաստատման որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Աշտարակ համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, մասնակցայնությունը և հստակությունը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ենթակայության կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։ Այս տարվա բյուջեի կազմումը տարբերվում է նախորդ տարիների բյուջեների կազմման աշխատանքներից։ Կարևոր դեր է կատարում համայնքների միավորումը։ Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։
Աշտարակ համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտները ծրագրվել է 10597212.1 հազար դրամ, իսկ ծախսերի ընդհանուր գումարը ծրագրվել է 10622851.3 հազար դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 25639,2 հազար դրամ, բյուջետային տարին ավարտվելուց հետո կկատարենք բյուջեի փոփոխություն, մնացորդների ճշտում կատարելու համար:
Աշտարակ համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 4299212.1 հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 30 %-ով, որը կազմում է 1000874.1 հազար դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1338700,0 հազար դրամ, որի 68 %-ը կամ 2960512,1 հազար դրամը բաժին է ընկել պաշտոնական դրամաշնորհներ հոդվածին:
Աշտարակ համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը նախատեսվում է 10622851.3 հազար դրամ։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 4324851,3 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 6298000,0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 4278000.0 հազար դրամ, որը ենթակա է փոփոխության տարեվերջի ազատ մնացորդի ճշգրտման հետ կապված։
Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 16.2 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
Ստորև ներկայացվում են համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները՝ ըստ ծրագրի։
-
Քննարկվել է
29.11.2023 - 14.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարան
Դիտումներ` 1822
Տպել