ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
—-ը ————, 2023թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ
ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ և 33-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Հաստատել Աշտարակ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն`
/հազ. դրամ/
Վարչական բյուջե Ֆոնդային բյուջե Ընդամենը
Եկամտային մաս 4299212․1 1850000․0 6149212․1
Ծախսային մաս 4324851․3 2020000.0 6344851.3
Դեֆիցիտ - 25639.2 - 170000.0 - 195639.2
Պահուստային ֆոնդ 700000.0 0 700000.0
2.Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեի եկամտային մասը` համաձայն հավելված 1-ի:
3.Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, համաձայն հավելված 2-ի:
4.Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 3-ի:
5.Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդին), համաձայն հավելված 4-ի:
6.Հաստատել Աշտարակ համայնքի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանասավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:
7.Հաստատել Աշտարակ համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեի ծախսային մասը` համաձայն բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման, համաձայն հավելված 6-ի:
8.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
9.Սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
29.11.2023 - 14.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարան
Դիտումներ` 1823
Տպել