Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 517-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 992-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1258-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 517-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 992-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13 N 1258-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի  N 517-Ն որոշմամբ սահմանվել են կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 992-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1258-Ն որոշմներով սահմանվել են ռադիոհաճախականու-թյունների կառավարման համակարգող հաձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը, ինչպես նաև հանձնաժողովում քննարկվող հայտերի ընթացակարգը:

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ նաև Ծառայություն) ստեղծվել է ՀՀ ազգգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով և Ծառայության  կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023թ. N 354-Լ որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2023թ. մարտի 30-ից: Մինչև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 2023թ. մարտի 29-ի N 354-Լ որոշման ընդունումն ու ուժի մեջ մտնելը Պետական պահպանության ծառայությունն ընդգրկված լինելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում և ունենալով գրասենյակի կարգավիճակ, օգտվում էր Ազգային անվտանգության ծառայությանը հատկացված կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի ռադիոհաճախականությունների տիրույթից:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը:

«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական պահպանությունը ապահովվում է հատուկ կապի իրականացմամբ, իսկ նույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն Ծառայության հիմնական խնդիրներից է՝ իր իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպումը և իրականացումն ապահովելը:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված Ծառայության լիազորությունների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը, պահպանության իրականացման անընդհատության սկզբունքը, անհրաժեշտություն է առաջացել Ծառայությունը ընդգրկել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկում:

Բացի այդ, հաշվի առնելով հատուկ պետական պաշտապանության բնագավառում Ծառայության դերն ու նշանակությունը, նախագծով առաջարկվում է նաև կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթ հատկացնելու հայտը՝ ի թիվս այլ գերատեսչությունների, ուղարկել կարծիքի Ծառայություն և այն ընդգրկել ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովում:

Բացի այդ, համեմատելով Հայաստանի Հանրապետության կառավարության  2006 թվականի հունիսի 22-ի N 992-Ն որոշման 14-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1258-Ն որոշման N 2 հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթները պարզ է դառնում, որ նրանց միջև կա հակասություն: Մասնավորապես՝ 1-ին դեպքում նշված գերատեսչություններից յուրաքանչյուրի կողմից ներկայացված հատուկ կարծիքի դեպքում այն չի դրվում քվեարկության, իսկ 2-րդ դեպքում՝ պարտադիր է միաժամանակ երկու գերատեսչությունների հատուկ կարծիքները: Կարևորելով սույն որոշման համատեքստում վերոնշյալ գերատեսչությունների ինքնուրույն դիրքորոշումները, և գտնելով, որ որոշման N 2 հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կարգավորման պարագայում երկու գերատեսչությունների միարժամանակյա բացասական կարծիքի դեպքում հայտի մերժման նախատեսումը տեխնիկական վրիպակի արդյունք է, առաջարկվում է N 2 հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետում «և» բառը փոխարինել «կամ» բառով, ինչպես նաև լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 992-Ն և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1258-Ն որոշումների մեջ կատարել լրացումներ և փոփոխություն՝ ընդգրկելով Ծառայությունը կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկում և ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի կազմում:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ծառայությունը կկազմակերպի լիազորությունների պատշաճ իրականացում:

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի մեջ լրացում կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի մեջ լրացում կատարելու մասին նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Ազգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ» բաժնի վերջին նախադասությունիցէ «Պետկան պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին» և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Անվտանգության խորհրդի գրասենյակ» բաժնի 2-րդ կետի 4-րդ սյունակից՝ «Պետական պահպանության խառայությունը Վարչապետին ենթակա կարգավիճակի տրամադրում՝ այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից»:

 

  • Քննարկվել է

    08.11.2023 - 23.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն), Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Պետական պահպանության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1908

Տպել