ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 517-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 992-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1258-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » _________ 2023 թվականի N __________ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 517-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 992-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1258-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կարգը հաստատելու մասին» N 517-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
- որոշման N 1 հավելվածը «Ազգային անվտանգության ծառայություն» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն» բառերով.
- որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը «Ազգային անվտանգության ծառայություն,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն,» բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության ռադիոհաճախականությունների կառավար-ման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» N 992-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
- 14-րդ կետը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:
- 22-րդ կետը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության,» բառերով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 992-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովին ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ հայտեր ներակայացնելու և քննարկելու կարգը հաստատելու մասին» N 1258-Ն որոշման N 2 հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետում «և» բառը փոխարինել «կամ» բառով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
08.11.2023 - 23.11.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն), Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Պետական պահպանության ծառայություն
Դիտումներ` 1909
Տպել