ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության չափը սահմանվում էր ՀՀ վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի № 226 որոշմամբ:
Սակայն ՀՀ վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 12-ի № 935-Ն որոշմամբ 2016 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» № 226 որոշումը, փոխարենը ընդունվեց նոր՝ ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի № 1486-Ն որոշումը:
Սույն նախագծով առաջարկվում է պահպանել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների աշխատանքի համար լրացուցիչ վարձատրություն ստանալու երաշխիքը:
-
Քննարկվել է
29.12.2017 - 13.01.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 8140
Տպել