ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
______ ________________ 2018 թվականի № _________ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարներ սահմանելու մասին» №1486-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մարզական կազմակերպությունների և հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարներ սահմանելու մասին».
2) Որոշման 1-ին կետի «Սահմանել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի լրավճարները՝ համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մարզական կազմակերպությունների և հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարները՝ համաձայն հավելվածի» բառերով:
- Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
--------------------------- ----- -ի
№ -------- -Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի
№ 1486-Ն որոշման
Լ Ր Ա Վ Ճ Ա Ր Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԵՎ ԱՅԼ
ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մարզական կազմակերպություններում և հիմնարկներում աշխատող՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններին և մրցանակակիրներին, ինչպես նաև նրանց մարզիչներին համապատասխան մարզական կազմակերպությունների և հիմնարկների համար նախատեսված հատկացումների հաշվին սահմանվում են ամսական լրավճարներ` հետևյալ չափերով`
1) օլիմպիական խաղերի չեմպիոններին` 100 հազար դրամ.
2) օլիմպիական խաղերի չեմպիոնների մարզիչներին` 50 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 4 տարի ժամկետով.
3) օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր մարզիկներին` 80 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 40 հազար դրամ` նրանց սաների մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 2 տարի ժամկետով.
4) օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկներին` 60 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 30 հազար դրամ՝ նրանց սաների մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով.
5) աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին` 80 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 40 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 2 տարի ժամկետով.
6) Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկներին` 60 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 30 հազար դրամ՝ նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով.
7) աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրներ դարձած մարզիկներին` 40 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 20 հազար դրամ` նրանց սաների մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով:
8) երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի մարզիչներին` 20 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով.
9) երիտասարդների Եվրոպայի չեմպիոն կամ երիտասարդների աշխարհի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի մարզիչներին` 18 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով.
10) պատանիների աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն կամ երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի մարզիչներին` 15 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով.
11) պատանիների աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի մարզիչներին` 12 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից ՝ 1 տարի ժամկետով.
12) Եվրոպական խաղերի կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերի հաղթող դարձած մարզիկի մարզիչներին` 30 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով.
13) Եվրոպական խաղերի կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերի մրցանակակիր դարձած մարզիկի մարզիչներին` 20 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով։»։
-
Քննարկվել է
29.12.2017 - 13.01.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 8141
Տպել